Արագ փաստեր Դայան Բեյքեր, Ծնվել է ...
Thumb
Դայան Բեյքեր
Thumb
Ծնվել էփետրվարի 25, 1938(1938-02-25)[1] (86 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՎան Նույսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԱշխատավայրAcademy of Art University?
Փակել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ БейкерԴայան Բեյքեր ( անգլ.՝ Diane Bakerփետրվարի 25, 1938(1938-02-25)[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և մանկավարժ, ում կարիերան ձգվում է շուրջ 50 տարի[2] :.

Կենսագրություն

Դայան Քերոլ Բեյքերը ծնվել է 1938 թվականի փետրվարի 25-ին Հոլիվուդում, ավտոմեքենաներ վաճառող Քլայդ Լյուսիուս Բեյքերի և նրա կնոջ՝ դերասանուհի Դորոթի Հելեն Հարինգթոնի ընտանիքում. վերջինս նկարահանվել է Մարքս եղբայրների վաղ շրջանի ֆիլմերում։ Դայանն ուներ երկու կրտսեր քույր՝ Պատրիսիան և Շերիլը[3]։ 1956-ին, դպրոցն ավարտելուց հետո, նա տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ դերասանական վարպետություն սովորեց Չարլզ Կոնրադի և բալետ՝ Նինա Ֆոնարոֆի մոտ։

Պայմանագիր կնքելով 20th Century Fox ստուդիայի հետ՝ Դայանը 1959 թվականին իր դեբյուտը կատարեց մեծ էկրանին Ջորջ Սթիվենսի «Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմում՝ հանդես գալով գլխավոր հերոսի ավագ քրոջ՝ Մարգո Ֆրանկի դերում։ Ապա նկարահանվեց «Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն» ֆիլմում՝ Ջեյմս Մեյսոնի հետ և «Լավագույնը» կինոնկարում՝ Հոուփ Լանգի ու Ջոան Քրոուֆորդի հետ։ 1963 թվականին Փոլ Նյումանի հետ հանդես եկավ «Նոբելյան մրցանակ» ֆիլմում, որի համար առաջադրվեց «Ոսկե գլոբուս » մրցանակի՝ որպես ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի ։ Հաջորդ տարի Ջոան Քրոուֆորդի հետ խաղաց «Ուղիղ բաճկոն» թրիլլերում և Ալֆրեդ Հիչքոկի «Մարնի» ֆիլմում։ 1965 թվականին Գրեգորի Պեկի հետ նկարահանվեց Էդուարդ Դմիտրիկի «Միրաժ» թրիլլերում։ 1966 թվականին Հոլմարկի փառքի սրահում սերիալի «Ժառանգել քամի» դրվագում իր տպավորիչ դերակատարման համար առաջադրվեց «Փրայմթայմ Էմմի» մրցանակի՝ դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու անվանակարգում։ 1968 թվականին խաղաց գլխավոր դերերից մեկը Մաքսիմիլիան Շելի «Կրակատաու, Ճավայի արևելք» աղետի մասին ֆիլմում։

1970-ականներից Բեյքերի կարիերան անկում է ապրել, և նա հիմնականում նկարահանվել է հեռուստատեսությամբ։ 1976 թվականին նա հիմնեց իր սեփական ստուդիան՝ Artemis Productions-ը, որը հենց հաջորդ տարում հեռուստաֆիլմ թողարկեց ABC հեռուստաալիքի համար։ 1985 թվականին նա որպես պրոդյուսեր առաջադրվել է «Փրայմթայմ Էմմի» մրցանակի լավագույն մինի սերիալ անվանակարգում «Կանացի կերպար» ֆիլմի ( անգլ.՝ A Woman of Substance ) համար, որը հիմնված էր Բարբարա Թեյլոր Բրեդֆորդի համանուն վեպի վրա։ 1990-ականների սկզբին նա վերադարձավ մեծ էկրան՝ կատարելով երկրորդական դերեր «Գառների լռությունը» (1991թ.), «Քսան դոլար» (1993թ.), «Ցանցը» (1995թ.), «Կաբելագործը» ֆիլմերում։ (1996), «Քաջություն կրակի տակ» (1996) և «Սպանություն Սպիտակ տանը» (1997) ֆիլմերում։ Հիշարժան է նաև «Դոկտոր Հաուս» սերիալի գլխավոր հերոսի մոր՝ Բլայս Հաուսի կերպարի բեյքերյան մարմնավորումը։

Նա դերասանական վարպետություն է դասավանդել Սան Ֆրանցիսկոյի Արվեստի համալսարանում[4][5][6]։

Անձնական կյանք

Բեյքերը երբևէ չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ Տարբեր ժամանակներում հանդիպել է դերասաններ Ուորեն Բիթիի, Գարդներ Մաքքեյի, Ֆրենկ Լանջելայի, Մայքլ Լերների, Ջոն Սաքսոնի հետ[7]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1959 ֆ Աննա Ֆրանկի օրագիրը The Diary of Anne FrankՄարգո Ֆրանկ
1959 ֆ Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն Journey to the Center of the EarthՋեննի Լինդենբրուք
1959 ֆ Ամենալավը The Best of EverythingԷյփրիլ Մորիսոն
1960 ֆ Թեսսը՝ փոթորկոտ երկրից Tess of the Storm CountryԹեսս Մաքլին
1962 ֆ 300 սպարտացիներ The 300 SpartansԷլլա
1962 ֆ Երիտասարդ Հեմինգուեյի արկածները Hemingway's Adventures of a Young ManՔերոլին
1963 ֆ Մրցանակը The PrizeԷմիլի Սրաթմեն
1964 ֆ Ուղիղ բաճկոն Strait-JacketՔերոլ Քաթլեր
1964 ֆ Մառնի MarnieԼիլ Մեյնուորինգ
1964 ֆ Դելլա DellaՋեննի Չեփել
1965 ֆ Միրաժ MirageՇեյլա
1965 ս Մեծ հովիտը The Big ValleyԷսթեր
1965 ս Հոլմարկի փառքի սրահը. Ժառանգել քամի Hallmark Hall of Fame: Intherit the WindՌեյչել Բրաուն
1966 ս ԿՎՀ The F.B.R.Էլիս Քոլտոն
1967-1971 ս Բոնանզա BonanzaՄերի Ուորտոն / Նորմա О'Քեյսի
1968 ֆ Կրակատաու. Ճավայի արևելք Krakatoa, East of JavaԼորա Թրևիս
1970 ֆ Ծերունին, որ ճչում էր՝ "Գա՛յլը" The Old Man Who Cried WolfՓեգգի Պուլսկա
1975 ս Սան Ֆրանցիկոյի փողոցը The Street of San Franciscoտեսուչ Այրին Մարտին
1976 ս Կոլոմբո.Վերջին ողջույնը հրամանատարին Columbo: Last Salute to the CommodoreՋոաննա Քլեյ
1978 ս Սիրո նավը The Love BoatՌութ Նյումեն
1980 ֆ Օդաչուն The PilotՓեթ Սիմփսոն
1982 հֆ Կապույտն ու մոխրագույնը The Blue and the GrayԷվելին
1983 ս Երևակայության կղզին Fantasy IslandՖրեն Վուդս
1990-1992 ս Նա գրեց՝ սպանություն Murder, She WroteԱննա Լուիզա Բարլոու / Մերի Ֆորսայթ
1991 ֆ Գառների լռությունը The Silence of the Lambsսենատոր Ռութ Մարտին
1991 հֆ Հետապնդում The HauntedԷդ և Լորեյն Ուորեն / Լորեյն Ուորեն
1993 ֆ Քսան դոլար Twenty BucksՌութ Ադամս
1995 ս Չիկագոյի հույսը Chicago HopeԷլեն Ռոլստոն
1995 ֆ Ցանցը The Netմիսիս Բենեթ
1996 ֆ Մալուխագործը The Cable Guyմիսիս Քովաքս
1996 ֆ Խիզախություն՝ կրակի տակ Courage Under FireԼուիզա Բոյլեր
1997 ֆ Սպանություն Սպիտակ տանը Murder at 1600ԱՄՆ-ի առաջին տիկին Քիթի Նեյլ
1998 ս Դայակը The NannyՌոբերտա
2000 ս Շտապօգնություն E.R.Լուիզա Դաֆի
2000 հֆ Ջեքի Բուվիե Քենեդի Օնասիս Jackie Bouvier Kennedy OnassisՌոզա Քենեդի
2001 ս Օրենք ուկարգ. Հատուկ կորպուս Law & Order: Special Viktims UnitՄարգո Նելսոն
2005 ֆ Պահպանողը. Լեգենդ Օմար Խայամի մասին The Keeper: The Legend of Omar Khayyamմիսս Թեյլոր
2005 ս Դոկտոր Հաուս. Հայրիկի տղան House: Daddy's BoyԲլեյս Հաուս
2010 ս Խաբիր ինձ Lie to Meդատավոր Քվին
2012 հֆ Հեմինգուեյ և Գելհորն Hemingway & Gellhornմիսիս Գելհորն
Փակել

Առաջադրումներ

Ոսկե գլոբուս

  • 1960 թ Լավագույն նորեկ դերասանուհի անվանակարգում ( Աննա Ֆրանկի օրագիրը
  • 1964 թ Կինոֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի անվանակարգում (Նոբելյան մրցանակ)։

Էմմի ( փրայմ թայմ )

  • 1966 թ — Առաջադրվել է Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի անվանակարգում (Hallmark Hall of Fame: Inherit the Wind):
  • 1985 թ Լավագույն մինի սերիալ անվանակարգում (Կանացի կերպար)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.