From Wikipedia, the free encyclopedia
Գրիչ ռոլլեր, գրիչի տարատեսակ՝ թանաքով լցված միջուկով և միջուկի վերջում գնդիկային ծայրով։ Ի տարբերություն տարածված գնդիկավոր գրիչների, որոնցում գրող հիմնական նյութը թանաքի մածուկն է, ռոլլեր գրիչներում կիրառվում է գել կամ նմանատիպ այլ ներկանյութ՝ ջրային հիմքի վրա։ Ավելի քիչ մածուցիկության շնորհիվ թանաքն ավելի լավ է ներծծվում, ինչը թույլ է տալիս այս գրիչներին հետք թողնել, որն իր թողած հետքով նման է փետրավոր գրիչների[1] թողած հետքին։ Գրող գունդը, որպես կանոն, ունի 0,5 կամ 0,7 մմ տրամագծով չափս։
1998 թվականին Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեցին ռոլլեր գրիչների 2 ստանդարտներ՝ ISO 14145-1[2] և ISO 14145-2[3]:
Առաջին ռոլլեր գրիչը մշակվել է ճապոնական Ohto Co ընկերության կողմից 1963 թվականին[4]։ Գելային գրիչները 1984 թվականին[5] հայտնագործվեցին մեկ այլ՝ Sakura Color Products Corp. ճապոնական ընկերության կողմից։
Գնդիկավոր գրիչների համեմատությամբ՝ ռոլլեր գրիչների հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզ ու հեշտ լինելն է։ Գրելու համար պահանջվում է հնարավորինս քիչ ճնշում այն մակերևույթի վրա, որի վրա գրում եք, ինչի շնորհիվ ձեռքի մկանն ավելի քիչ է ձգվում, ինչպես և փետրավոր գրիչների դեպքում։ Բայց, ի տարբերությւն վերջիններիս, քարթրիջների փոփոխումը շատ ավլի հեշտ է տեղի ունենում։ Բացի այդ, ռոլլեր գրիչները տարբերվում են.
Թերությունների շարքում կարելի է նշել թանաքի մեծ ծախսը և փոքր ծավալը՝ գնդիկավոր գրիչների համեմատությամբ։ Ինչպես նաև հավանական է, որ մի քիչ ավելի շատ կարող է հոսել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.