Գոմել
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գոմել (բելառուս․՝ Гомель), քաղաք Բելառուսում։ Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, բնակչության թվով երկրում երկրորդ խոշոր բնակավայրը մայրաքաղաք Մինսկից հետո[3]։ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 510 300[4]։ Գտնվում է Բելառուսի Հանրապետության հարավարևելյան մասում, Սոժ գետի ափին, Մինսկից 302 կմ դեպի հարավ-արևելք, Բրեստից 534 կմ դեպի արևելք, Մոգիլյովից 171 կմ դեպի հարավ, Բրյանսկից 237 կմ դեպի արևմուտք, Չեռնիգովից 111 կմ դեպի հյուսիս, Մոսկվայից 567 կմ դեպի հարավ-արևմուտք։ Տրանսպորտային կարևոր հանգույց է, արդյունաբերական խոշոր կենտրոն. զարգացած են հատկապես մեքենաշինական, էլեկտրատեխնիկական, քիմիական և սննդի արդյունաբերությունը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գոմել | |||||
բելառուս․՝ Гомель | |||||
| |||||
Երկիր | Բելառուս | ||||
Համայնք | Գոմելի մարզ | ||||
Ներքին բաժանում | Q2024909?, Tsentralny?, Čyhunačny District? և Navabelica raion? | ||||
Հիմնադրված է | 1142 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1142 | ||||
Մակերես | 135±1 կմ² | ||||
ԲԾՄ | 138±1 մետր | ||||
Բնակչություն | ▼501 102 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 823(2) | ||||
Փոստային դասիչ | 246000–246145[2] և 247000–247999 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 3 | ||||
Պաշտոնական կայք | gorod.gomel.by | ||||
| |||||
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1142 թվականին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1670-ին</ref>[5]: Երկար ժամանակաշրջան գտնվել է Լիտվայի մեծ իշխանության կազմում։ 1772 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի բաժանման ժամանակ անցել է Ռուսաստանին, 19-րդ դարի կեսերին ընդգրկվել Մոգիլյովի նահանգի կազմի մեջ՝ ունենալով մեծաթիվ հրեա բնակչություն։
1939 թվականին քաղաքում ապրում էր 144.169 մարդ, որոնց 44 տոկոսը հրեաներ էին, 29 տոկոսը՝ ռուսներ, 22 տոկոսը՝ բելառուսներ, մնացածը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին քաղաքում գործում էր 24 սինագոգ։ Գերմանական ֆաշիստների տիրապետության շրջանում հազարավոր հրեաներ զոհ գնացին հոլոքոստին։ Քաղաքը մեծապես տուժել է նաև Չեռնոբիլի ատոմակայանի աղետից, որի հետևանքները դեռևս շարունակում են իրենց զգացնել տալ։
Գոմելը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[6][7][8].
Գոմելի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 9.6 (49.3) |
15.8 (60.4) |
21.5 (70.7) |
29.3 (84.7) |
32.5 (90.5) |
34.0 (93.2) |
37.9 (100.2) |
38.9 (102) |
32.2 (90) |
27.5 (81.5) |
18.0 (64.4) |
11.6 (52.9) |
38.9 (102) |
Միջին բարձր °C (°F) | −2.0 (28.4) |
−1.2 (29.8) |
4.6 (40.3) |
13.2 (55.8) |
20.2 (68.4) |
23.2 (73.8) |
25.2 (77.4) |
24.3 (75.7) |
18.1 (64.6) |
11.3 (52.3) |
3.6 (38.5) |
−1.0 (30.2) |
11.6 (52.9) |
Միջին օրական °C (°F) | −4.5 (23.9) |
−4.2 (24.4) |
0.7 (33.3) |
8.4 (47.1) |
14.8 (58.6) |
17.9 (64.2) |
19.8 (67.6) |
18.7 (65.7) |
13.0 (55.4) |
7.1 (44.8) |
0.8 (33.4) |
−3.3 (26.1) |
7.4 (45.3) |
Միջին ցածր °C (°F) | −6.9 (19.6) |
−7.1 (19.2) |
−2.8 (27) |
4.0 (39.2) |
9.6 (49.3) |
12.9 (55.2) |
14.8 (58.6) |
13.6 (56.5) |
8.7 (47.7) |
3.7 (38.7) |
−1.4 (29.5) |
−5.6 (21.9) |
3.6 (38.5) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −35.0 (−31) |
−35.1 (−31.2) |
−33.7 (−28.7) |
−13.6 (7.5) |
−2.5 (27.5) |
−0.2 (31.6) |
6.0 (42.8) |
1.2 (34.2) |
−3.2 (26.2) |
−12.0 (10.4) |
−21.7 (−7.1) |
−30.8 (−23.4) |
−35.1 (−31.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 34 (1.34) |
33 (1.3) |
33 (1.3) |
38 (1.5) |
56 (2.2) |
80 (3.15) |
90 (3.54) |
61 (2.4) |
58 (2.28) |
56 (2.2) |
47 (1.85) |
40 (1.57) |
626 (24.65) |
Միջ. անձրևոտ օրեր | 8 | 7 | 10 | 13 | 14 | 16 | 14 | 12 | 14 | 14 | 13 | 9 | 144 |
Միջ. ձնառատ օրեր | 18 | 17 | 10 | 2 | 0.1 | 0 | 0 | 0 | 0.03 | 2 | 10 | 16 | 75 |
% խոնավություն | 86 | 83 | 77 | 66 | 64 | 69 | 70 | 71 | 77 | 81 | 87 | 88 | 77 |
Միջին ամսական արևային ժամ | 48 | 71 | 136 | 177 | 264 | 272 | 275 | 252 | 170 | 116 | 44 | 32 | 1857 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 19 | 25 | 37 | 42 | 54 | 54 | 54 | 55 | 45 | 35 | 17 | 13 | 41 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net[17] | |||||||||||||
Աղբյուր #2: Belarus Department of Hydrometeorology (sun data from 1957–1960 and 1973–2000)[18] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.