From Wikipedia, the free encyclopedia
«Գավաթների ասպետը» (անգլ.՝ Knight of Cups), սցենարիստ և ռեժիսոր Թերենս Մալիկի ֆենտեզի մելոդրամա ժանրին պատկանող ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2012 թվականի ամռանը, որից հետո այն 2 տարի ենթարկվել է մշակման փոստ-փրադաքշն կարգավիճակով[5]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 8-ին՝ թվով 65-րդ Բեռլինյան միջազգային կինոփառատոնում։ 2015 թվականի հունիսին ֆիլմը ցուցադրվել է Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմը դուրս է եկել լայն վաճառքի մի շարք երկրներում (Գերմանիա, Բելգիա, Ավստրալիա, Ֆրանսիա) 2015 թվականի աշնանը։ Ֆիլմի վաճառքի լայնորեն տարածումը ԱՄՆ-ում պլանավորված է 2016 թվականի մարտի 4-ին[6]։
Ֆիլմի անունը կապված է համանուն խաղաքարտերի տարոյի հետ։
Սցենարիստը Լոս Անջելեսից փորձում է լուծել իր կյանքի տարօրինակ խնդիրները և առնչվում է շատ զարմանալի փաստերի հետ։ Նա հաջողակ է իր կարիերայում, սակայն նա ինքն իրեն ավելորդ է համարում իր իսկ սեփական կյանքում[7]։ Եղբոր մահից հետո նրա մոտ ծագում են խնդիրներ հոր հետ հարաբերություններում, այդ պատճառով էլ նա իր ժամանակի մեծ մասն անց է կացնում տարբեր բոհեմական երեկույթներում և ամեն երեկույթի ժամանակ ներկայանում է տարբեր կանանց հետ։ Սիրավեպերը շեղում են նրան ամենօրյա ցավից (եղբորը կորցնելու հանգամանքը)[5]։ Եվ ամեն նոր հանդիպումը, որը առաջանում է նրա ճանապարհին մոտեցնում է նրան այն բանին, որ նա գտնի իր տեղը աշխարհի վրա[8][9]։
Ֆիլմը ստացել է խառը գնահատականներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը ըստ հիմնական 12 վերլուծությունների կազմեց 42 %[12][13]։ Metacritic պորտալում ֆիլմի գնահատականը կազմեց 100-ից 58 (8 գրախոսություն)[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.