Բրոմ

From Wikipedia, the free encyclopedia

Բրոմ
Remove ads

Բրոմ (լատին․՝ Bromum, հին հունարեն՝ βρῶμος - գարշահոտություն), Br, տարրերի պարբերական համակարգի 7-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 35[3], ատոմական զանգվածը՝ 79, 904։ Հալոգեն է։ Բրոմը p տարր է, նրա ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4S24P5, K-, L-, M- թաղանթները լրացված են։ Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է։ Բրոմը (Br2) հայտնաբերել են Ժ. Բալարը և Ս. Լևիգը 1826 թվականին։ Այն սովորական պայմաններում գորշ գույնի գարշահոտ հեղուկ է, p=գ/սմ³, tհալ=-8, 2°С, tեռ=58°С։

Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
35
Բրոմ
79,904
3d104s24p5
Remove ads

Պատմություն

Բրոմը (Br2) հայտնաբերել են Ժ. Բալարը և Ս. Լևիգը 1826 թվականին։ Այս բացահայտման շնորհիվ Բալարը անունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։

Անվան ծագում

Տարրի անվանումը ծագել է հին հունարեն՝ βρῶμος - տհաճ հոտ, գարշահոտ[4]։

Բնության մեջ

Կազմում է երկրակեղևի զանգվածի 1, 6․10−4 %-ը (1015-1016 տ)։ Մեծ մասամբ ցրված է մագմային ապարներում կամ ուղեկցվում է մյուս հալոգեններին։ Բրոմը քլորի մշտական ուղեկիցն է։ Հանդիպում է բյուրեղների ձևով՝ քլորիդների նստվածքներում (կերակրի աղում՝ մինչև 0, 02 %, կալիումական աղերում՝ սիլվինիտում ու կառնալիտում՝ մինչև 0, 3%), ինչպես նաև ծովաջրում (մինչև 0, 065%), աղի լճերում, աղահանքերի ու նավթահանքերի հետ կապ ունեցող ստորգետնյա ջրերում (մինչև 0, 1%)։ Բ․ հազվադեպ է առաջացնում կարծր հանքատեսակներ, բրոմարգիտ՝ AgBr, էմբոլիա՝ Ag(Cl, Br)[5], յոդէմբոլիտ Ag(Cl, Br, J)։

Բրոմ են պարունակում բույսերի (7․10−4 %, հատկապես լոբազգիները) և կենդանիների (մինչև 1․10՜4%, արյան մեջ, ողնուղեղի հեղուկում, մակուղեղում, մակերիկամում) հյուսվածքները։

Մանրամասն տեղեկատվություն Բրոմի օքսիդացման աստիճաններ ...

Ստացում

Բրոմի ստացման հումք են ծովի ջուրը, լճերի ու ստորգետնյա աղաջրերը, ինչպես նաև կալիումական արտադրության թափոնները, որոնք պարունակում են բրոմիդներ։ Բրոմը ստանում են բրոմիդների լուծույթների վրա քլոր ներգործելով

Remove ads

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում մուգ կարմիր, սուր հոտով, ծանր հեղուկ է, պնդանում է -7, 2 °C-ում, եռում՝ 58, 78 °C-ում, խտությունը՝ 3100 կգ/մ3։ Սառեցնելիս բրոմը առաջացնում է մետաղական թույլ փայլով կարմրաշագանակագույն ասեղնաձև բյուրեղներ։ Բրոմի մոլեկուլը երկատոմ է, տաքացնելիս (800 °C-ից բարձր) և լույսի ազդեցությամբ տրոհվում է։ Ջրում քիչ է լուծվում (100<7-ում՝ 3, 58 գ բրոմ, 20 °C-ում), 5, 84 °C-ից ցածր առաջացնում է բյուրեղահիդրատ՝ Br2•8H2O (կարմիր նռնագույն բյուրեղներ)։ Լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Միացություններում ունի փոփոխական արժեքականություն։

Օքսիդացման թիվը բրոմիդներում, հիպոբրոմիտներում, բրոմիտներում, բրոմատներում և գերբրոմատներում համապատասխանաբար հավասար է -1, +1, +3, +5 և +7։ Քիմիապես ակտիվ տարր է։ Թթվածնի, ազոտի, ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг3O8, ВO2 և Br2O խիստ անկայուն օքսիդները։

Remove ads

Իզոտոպներ

Մանրամասն տեղեկատվություն Իզոտոպ, Կյանքի տևողություն ...

Բնական բրոմը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 79Br (50, 54%) և 81Br (49, 46%)։ Արհեստականորեն ստացվել են 74-88 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից մենակայունը 82Br է (T1/2 = 35, 87 ժ)։

Remove ads

Քիմիական հատկություններ

Thumb
Ավստրալիական էմբոլիտ - Ag(Cl, Br)

Քիմիապես ակտիվ տարր է։ Թթվածնի, ազոտի, ածխածնի հետ անմիջականորեն չի միանում։ Կողմնակիորեն ստացվել են Вг3O8, ВO2 և Br2O խիստ անկայուն օքսիդները։ Ստացվել է նաև բրոմազիդը՝ BrN3։ Ջրածնի հետ միանում է տաքացնելիս՝ առաջացնելով բրոմաջրածին։

Thumb
Բրոմը ամպուլայում

Հալոգենների և բրոմի անմիջական փոխազդմամբ ստացվում են՝ BrF3, BrFs, BrCl, Brl և այլն, որոնք անկայուն միացություններ են։ Ծծմբի, սելենի, տելուրի, ֆոսֆորի, արսենի, ծարիրի, ալյումինի, նատրիումի և մի շարք այլ տարրերի հետ փոխազդում է՝ ջերմություն, երբեմն նաև բոց արձակելով։

Thumb

Մետաղներից շատերը անջուր բրոմիի հետ չեն միանում մակերեսի վրա բրոմիդի պաշտպանիչ թաղանթ գոյանալու պատառով։ Բրոմի նկատմամբ կայուն են (նույնիսկ բարձր ջերմաստիճաններում և խոնավության առկայությամբ) արծաթը, կապարը, պլատինը և տանտալը։

Բրոմի ջրային լուծույթը՝ բրոմաջուրը, պարունակում է բրոմաջրածնական՝ HBr անկայուն հիպոբրոմային՝ НВrO թթուները։ Բրոմը լուծվում է նաև ալկալիների լուծույթներում՝ առաջացնելով բրոմիդներ և հիպոբրոմիտներ (ցածր ջերմաստիճաններում) կամ բրոմատներ (տաքացնելիս, մոտ 100 °С)։

Բորը ուժեղ օքսիդիչ է։ Ջրային լուծույթներում օքսիդացնում է սուլֆիդները և թիոսուլֆատները՝ սուլֆատների, նիտրիտները՝ նիտրատների, ամոնիակը՝ ազատ ազոտի։ Բրոմը դուրս է մղում յոդը նրա միացություններից, սակայն արտամղվում է քլորով և ֆտորով։

Բրոմը չհագեցած ածխաջրածինների հետ մտնում է միացման, հագեցած ածխաջրածինների հետ՝ տեղակալման ռեակցիաների մեջ։

Ուժեղ (քլորից թույլ) օքսիդիչ է, օքսիդացնում է մետաղներին և որոշ ոչ մետաղներին.

Ինչպես նաև բարդ միացություններին.

Փոխազդում է ջրի (տաքացնելիս) և ալկալիների հետ.

Br- իոնի որակական ռեակցիան AgBr-ի դեղնավուն նստվածքի առաջացումն է.

Բրոմի (I) օքսիդը՝ Br2O-ն, սև-դարչնագույն պինդ նյութ է, որը -40 °С-ում քայքայվում է համապատասխան տարրերի.

Ստանում են սնդիկի (II) օքսիդի և Br2-ի փոխազդեցությամբ.

Հիպոբրոմաթթվի անհիդրիդն է.

Remove ads

Կիրառություն

Thumb
Կալիումի բրոմիդ

Բժշկության մեջ

  • Բրոմը ելանյութ է անօրգանական և օրգանական բրոմածանցյալներ ստանալու համար, որոնք կիրառվում են բժշկության (նևրոզների, հիստերիայի, անքնության, հիպերտոնիկ և այլ հիվանդությունների դեմ), ներկանյութերի արտադրության, լուսանկարչության մեջ։

Մեթիլբրոմիդը և բրոմի որոշ միացություններ օգտագործվում են որպես միջատասպաններ, էթիլբրոմիդը՝ իբրև հակադետոնատոր բարձրօկտանային վառելանյութերում։

Քիմիայում

  • Բրոմը մեծ կիրառություն ունի օրգանական սինթեզում։
  • «Բրոմաջուրը» (բրոմի ջրային լուծույթը) կիրառվում է որպես ռեագենտ օրգանական միացություններում

Տեխնիկայում

Արծաթի բրոմիդը՝ AgBr, կիրառվում է լուսանկարչության մեջ։

  • Օգտագործվում է տեքստիլ արդյունաբերությունում։
  • Բրոմի պենտաֆտորիդը հաճախ հրթիռային վառելանյութում օգտագործում են որպես հզոր օքսիդիչ։

Զենքի արտադրությունում

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրոմը օգտագործվել է մարտական թունավոր նյութերի արտադրությունում։

Remove ads

Ֆիզիոլոգիական ազդեցություն

Բրոմը թունավոր է։ Օդում բրոմի 1 մգ/մ3 պարունակությունը առաջացնում է արցունքագեղձերի գրգռում, գլխապտույտ, արյունահոսություն քթից, հազ, ավելի բարձր կոնցենտրացիաների դեպքում՝ շնչահեղձություն, բրոնխիտ, երբեմն՝ մահ։

Թեթև թունավորման դեպքում անհրաժեշտ է ամոնիակի գոլորշիներ շնչել, ուժեղ թունավորման դեպքում՝ թթվածին։ Հեղուկ բրոմը այրում է մաշկը։ Մաշկի վրա թափված Բրոմը հեռացնում են մեծ քանակությամբ ջրով լվանալով կամ օդի ուժեղ հոսանքով, ապա մաշկը օծում լանոլինով։ Բրոմի սահմանային թույլատրելի քանակն օդում 2 մգ/մ3 է։

Բարձր խտության լուծույթներն օգտագործվում են կրծողների դեմ։ Մեթիլ բրոմիտի բարձր խտության լուծույթներն օգտագործում են վարակազերծման ժամանակ։

Առասպելներ և լեգենդներ

Գոյություն ունի տարածված մի լեգենդ այն մասին, որ բանակում, բանտերում և հոգեբուժարաններում սննդին ավելացնում են բրոմի միացություններ, մարդկանց մոտ սեռական հակումը նվազեցնելու համար։

Բրոմի

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads