գետ From Wikipedia, the free encyclopedia
Բոգան (անգլ.՝ Bogan River), չցամաքող գետ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։
Բոգան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 617 |
Ավազանի մակերես | 18 000 կմ² |
Ջրի ծախս | 8.1 |
Ջրահոսք | |
Բարձրություն | 305 մ |
Գետաբերանի տեղակայում | Դառլինգ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Little Bogan River? |
Երկիր | Ավստրալիա |
Երկրամաս | Նոր Հարավային Ուելս[1] |
Ջրահավաք | Murray–Darling basin? |
Բոգանը կազմում է Մուրեյ-Դարլինգ ջրային ավազանի մի մասը։ Գետը սկիզբ է առնում Պարքս քաղաքից։ Ընդհանուր հոսանքի ուղղությունը հարավ-հարավ-արևելքից հյուսիս-հյուսիս-արևմուտք է։ Բուրկ քաղաքի մոտ Լիթլ Բոգան գետի միաձուլումից ձևավորվում է Դառլինգ գետի սկիզբը։ Բոգանը ընդունում է շուրջ քսան գետակներ[2]։ Ի տարբերություն տարածաշրջանի շատ այլ գետերի Բոգանն ունի փոքր թեքություն, դանդաղահոս է և ոռոգման համար չի օգտագործվում։ Գետը հատում է Քամիլարոյ մայրուղին[3]։
Բոգան բառը ստուգաբանվում է երկու տարբերակով։ Ըստ առաջին տարբերակի՝ ծագում է տեղաբնիկների լեզվից և թարգմանաբար նշանակում է «տեղաբնիկների ցեղի հայտնի առաջնորդի ծննդավայրը»։ Ըստ երկրորդ տարբերակի՝ անվանումն ունի գոյդելական ծագում (Ավստրալիայի առաջին վերաբնակիչներից շատերն իռլանդացիներ և շոտլանդացիներ էին) և նշանակում է «ճախին»[5]։ 1817 թվականին եվրոպացիներն առաջին անգամ հայտնաբերել են գետը։ 1828-1829 թվականներին Չարլզ Սթըրթն իր ճանապարհորդության ժամանակ գետն անվանակոչել է Նյու Յիըր Քրիք, այսինքն՝ «Ամանորյան առու», քանի որ նա այն հատել է 1829 թվականի հունվարի 1-ին։ 1835 թվականին գետի հետազոտությունը շարունակել է ճանապարհորդ Թոմաս Միթչելը, ով գետին տվեց Բոգան անվանումը։ Գիտարշավի ժամանակ խմբից հետ մնաց և տեղի բնակիչների կողմից սպանվեց բուսաբան Ռիչարդ Քանինգհեմը։ 1928 թվականին գետի վրա տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ։ Հաջորդ ջրհեղեղը եղել է 1990 թվականի ապրիլին, երբ տարհանվել է մոտ 2.300 մարդ։ Այդ բնական աղետը պատճառել է 47 միլիոն դոլարի վնաս։ Վնասել է Գլխավոր արևմտյան երկաթիծը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.