From Wikipedia, the free encyclopedia
Բենի Սուեյֆի մարզ (արաբ․՝ بني سويف), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Բենի Սուեյֆի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է համանուն քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։
Բենի Սուեյֆ արաբ․՝ بني سويف | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Եգիպտոս | ||||
Կարգավիճակ | մուհաֆազա | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Բենի-Սուեյֆ[1] | ||||
ԲԾՄ | 128 մետր | ||||
Հիմնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն (2006) | 2 290 527[2] (16-րդ տեղ) | ||||
Խտություն | 209 ( 17-րդ տեղ) | ||||
Տարածք | 10 954 (11-րդ տեղ) | ||||
Սահմանակցում է | Ալ-Գիզա, Կարմիր ծով, Սուեզ, Էլ Մինյա և Ալ-Ֆայում | ||||
ISO 3166-2 կոդ | EG-BNS | ||||
sharkia.gov.eg/default.aspx | |||||
Մաուֆազան զբաղեցնում է 10 954 կմ² տարածք և համարվում է 11-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր զբոսաշրջային մարզերից մեկը։
Մաուֆազան իր հերթին բաժանված է 7 շրջանների, որոնցից մի քանիսը ունեն քաղաքային կարգավիճակ։ 7 շրջաններն իրենց հերթին բաժանված են 222 գյուղական բնակավայրերի.
2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 2,771,138 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 16-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 209,1 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Բենի Սուեյֆի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.