Սիրիայի նախագահ From Wikipedia, the free encyclopedia
Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ (արաբ․՝ بشار حافظ الأسد, սեպտեմբերի 11, 1965[1][2][3][…], Դամասկոս, Սիրիա), սիրիացի քաղաքական և պետական գործիչ, Սիրիայի նախագահ 2000 թվականից, Բաաս կուսակցության սիրիական ճյուղի նախագահ։
Բաշշար Հաֆեզի ալ-Ասադ | |
արաբ․՝ بشار حافظ الأسد | |
Սիրիայի Արաբական Հանրապետության 16-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 2000 թ. հուլիսի 17 |
---|---|
Կուսակցություն՝ | Բաաս |
Նախորդող՝ | Հաֆեզ ալ-Ասադ |
Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 11, 1965[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դամասկոս, Սիրիա |
Ամուսին ՝ | Ասմա ալ-Ասադ |
Երեխաներ՝ | որդի։ Հաֆեզ, Կարիմ դուստր։ Զեյն |
Դինաստիա՝ | Ասադներ |
Հայր՝ | Հաֆեզ ալ-Ասադ |
Մայր՝ | Անիսա ալ-Ասադ |
Պարգևներ՝ | |
Բաշշար ալ-Ասադը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 11-ին Դամասկոսում՝ երկրի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Հաֆեզ ալ-Ասադի ընտանիքում, որը պատկանում է մուսուլման փոքրամասնություն համարվող ալավիներին[15]։ Երբ Բաշշարը 5 տարեկան էր, նրա հայրը դարձավ Սիրիայի նախագահ, իսկ ավելի ուշ սկսեց գլխավորել Բաաս կուսակցությունը։
Նախնական կրթությունը Բաշշար ալ-Ասադը ստացել է Դամասկոսում գտնվող արաբա-ֆրանսիական «Հուրիա» քոլեջում։ 1982 թվականին նա ավարտել է ուսումը և ստացել բակալավրի կոչում։ 1988 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի ակնաբուժական բաժինը, ինչից հետո աշխատել է Տիշրին զինվորական հոսպիտալում[16]։
1991 թվականին (այլ տվյալներով՝ 1992-ին) նա մեկնել է Մեծ Բրիտանիա՝ պրակտիկան անցկացնելով «Western Eye Hospital» ակնաբուժական կենտրոնում։ Արտասահմանում Ասադը իր անվան փոխարեն օգատագործել է կեղծանուն, որպեսզի ոչ ոք չիմանա, որ իր հայրը Սիրիայի նախագահն է։
Սկզբնական շրջանում Հաֆեզ ալ-Ասադը նախատեսում էր նախագահի պաշտոնում նշանակել իր որդի Բասիլին, բայց վերջինս 1994 թվականին ավտովթարի հետևանքով զոհվում է։ Դժբախտությունը տեղի ունեցավ, երբ Բաշշարը գտնվում էր Լոնդոնում[17]։ Եղբոր մահից հետո նա վերադառնում է Սիրիա և ընդունվում Հոմս քաղաքում գտնվող զինվորական ակադեմիա։ 1995 թվականին կապիտանի կոչումով արդեն գլխավորում էր տանկային գումարտակ, այնուհետև Հանրապետական գվարդիան։ 1999 թվականի հունվարին նրան շնորհվում է գնդապետ զինվորական կոչում։
2000 թվականի հունիսի 10-ին Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը սրտի անբավարարությունից մահանում է։ Հաջորդ օրը նախագահի պաշտոնակատար երկրի առաջին փոխնախագահը Բաշշար ալ-Ասադին շնորհում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում և նշանակում բանակի գերագույն հրամանատար։ Հունիսի 20-ին իշխող կուսակցության նիստում Բաշշար ալ-Ասադը ընտրվում է կուսակցության գլխավոր քարտուղար և նրա թեկնածությունը առաջադրվում է նախագահական ընտրություններում։ Հուլիսի 10-ին երկրում անցկացվում են ընտրություններ, որոնց արդյունքում Սիրիայի նախագահ է ընտրվում Բաշշարը՝ հավաքելով ձայների 97,29 % տոկոսը[18]։ 2007 թվականի մայիսի 27-ին Բաշշար ալ-Ասադը վերընտրվում է Սիրիայի նախագահի պաշտոնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.