From Wikipedia, the free encyclopedia
Բաշկիրական բանահյուսություն, բաշկիր ժողովրդի բանավոր ժողովրդական արվեստը, որը ներկայացված է աշխատանքային, ծիսական և առօրյա երգերով, հեքիաթներով, լեգենդներով, էպոսներով, առածներով և ասացվածքներով և այլն։
Բաշկիրական բանահյուսություն | |
---|---|
Տեսակ | ժողովրդական բանահյուսություն |
Բնագիր լեզու | բաշկիրերեն |
Բաշկիրական բանահյուսությունը դարերի ընթացքում ստեղծվել և բանավոր փոխանցվել է սերնդից սերունդ։ Բաշկիրական բանահյուսության թեման հին բաշկիրների հայացքներն են բնության, բարոյական իդեալների, նրանց կյանքի և ձգտումների վերաբերյալ։ Ժողովրդի գիտելիքների աղբյուրը բանահյուսությունն է եղել։ Բանահյուսության առանձնահատկություններից են նրա բանավոր փոխանցումը, իմպրովիզացիան և կոլեկտիվ կատարումը։
Բաշկիրական բանահյուսության ժանրերից են՝ հեքիաթ, էպոս, կուլյամաս (ծաղրապատում), առակ, լակապ, կուլյամաս-հանելուկ, ձանձրալի հեքիաթ, երգիծանք, այլաբանություն, առած, ասացվածք, հանելուկ, նասիհատ (խրատ)[1] և այլն։
Ըստ մարդկանց սոցիալական և առօրյա գործունեության մեջ ներգրավվածության՝ բաշկիրական բանահյուսությունը բաժանվում է ծիսական, մանկական և այլն։
Բաշկիրներն ունեն հարուստ երգային ֆոլկլոր։ Տոնախմբությանը և զվարճությանը ուղեկցում էին ծիսական պարային, կատակերգական, խաղային երգեր։ Տարածված է եղել չաշտուշկան, բաիթը։ Շատ բաիթներ նվիրված էին ողբերգական իրադարձություններին։ Օրինակ, «Սակ-Սոկ»[2] բաիթում խոսում է մոր կողմից անիծված եղբայրների մասին։ Տարածված են ժողովրդական բանահյուսության փոքր ժանրերը, ինչպիսիք են հմայությունները, զվարճախոսությունները, հանելուկները, ասացվածքները, ասույթները, նշանները։
Բաշկիրների շրջանում մանկական բանահյուսությունից տարածված են համրանքով ոտանավորները (считалки), ծաղրանքները (дразнилки) և հմայախոսությունները։
Բաշկիրական Հանրապետությունում հրատարակվում են բանահյուսության ժողովածուներ.
Բաշկիրական գրական բանահյուսության առաջին հավաքորդներն են եղել գրողներ և գիտնականներ Պ. Ռիչկովը, Պ. Պալլասը, Ի. Լեպեխինը, Ի. Գեորգին, Վ. Տատիշչևը (XVIII դ.), Տ. Բելյաևը, Պ. Կուդրյաշովը, Ա. Պուշկինը, Վ. Դալը, Լ. Սուխոդոլսկի, Ա. Բեսսոնով (հեքիաթներ), Մուխամետշա Բուրանգուլով (էպոս Ուրալ-բատիր) և ուրիշներ։ Երաժշտական բանահյուսության հավաքորդներ են եղել՝ կոմպոզիտորներ Ա. Ալյաբև, Կ. Շուբերտ, Ս. Ռիբակով (XIX դ.), Ի. Սալտկով, Լ. Լեբեդինսկին, Լ. Աթանովան և այլք։ Բանահյուսության հավաքորդներ են եղել բաշկիրներից Ս. Կուկլյաշևը, Մ. Բեկչուրինը, Յու. Ամինևը, Բ. Յուլևը, Մ. Կուվատովը, Մ. Ումետբաևը, Ֆ. Տույկինը, Մ. Բուրանգուլովը, Մ. Գաֆուրին, Շ. Բաբիչը և ուրիշներ։
Բաշկիրական բանահյուսության հավաքագրման, համակարգման և հրապարակման ուղղությամբ ներդրողներից են.
Բաշկիրական գրականագիտության մեջ ուսումնասիրվում են բանահյուսության տարբեր ձևեր, նրա փոխազդեցությունը գրականության հետ, բաշկիրների կյանքի և կենցաղի պատկերը, նրանց հոգևոր աշխարհի արտացոլումը բանահյուսության մեջ, բանահյուսության գաղափարագեղագիտական նշանակությունը։
«Ցուլ», «Կութլուբիկա և Կուտլույար», «Սև շուն», «Յիլան-բատֆ» բաշկիրական հեքիաթներում կա «Արգելք - արգելքի խախտում - պատիժ» սյուժե ձևավորող մոտիվների շղթա։ Մոտիվների այս շղթան նպաստում է հեքիաթի սյուժեի դինամիկ զարգացմանը, պատմվածքին տալիս է արկածային բնույթ, մեծացնում է լսարանի հետաքրքրությունը, ստիպում է կարեկցել հերոսի ճակատագրին։ Նման շղթաներ հաճախ հանդիպում են աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության մեջ։
Խիսամ Կյատիբի «Ջումջումա-Սուլթան» («Ցար-գանգ», 1369) ստեղծագործության մեջ սուլթանը խախտում է արգելքը, ինչի համար նա անբուժելի հիվանդանում է, անցնում դժոխքի բոլոր շրջաններով։ Այստեղ իրադարձությունների շղթայի օգտագործումը թույլ է տալիս այլաբանական ձևով լուծել խնդիրը՝ արտահայտել անապահովներին չվիրավորելու գաղափարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.