From Wikipedia, the free encyclopedia
Աֆղանի (փուշթու՝ և դարի՝ افغانۍ), Աֆղանստանի դրամական միավոր, հավասար է 100 փուլի։ Ներկայումս օգտագործվում են 1000, 500, 100, 50, 20, 10 աֆղանի թղթադրամներ, 5, 2 և 1 արժողությամբ մետաղադրամներ։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AFN |
Երկիր | Աֆղանստան |
Ներդրման ամսաթիվը | 1926 |
Անվամված է | Աֆղանստան |
Պաշտ օգտագործողներ | Աֆղանստան |
Կազմված է | Afghan pul? |
Նշան | Afs և ؋ |
Նշանի նկարագրություն | afghani sign? |
Հապավում | AFN |
Մետաղադրամ | 1, 2, 5 աֆղանի |
Թղթադրամ | 10, 20, 50, 100, 500, 1000 աֆղանի |
Կենտրոնական բանկ | Da Afghanistan Bank? |
Փոխարինել է | Աֆղանական ռուփի |
Դրամական միավորի գնաճի մակարդակը 2005 թվականին կազմել է 16,3 %։
Աֆղանին շրջանառության մեջ է դրվել 1926 թվականի հուլիսին 10 գ արծաթ պարունակող 900 հարգի արծաթե դրամի տեսքով։ Աֆղանիի հետ զուգահեռ երկար ժամանակ շրջանառության մեջ է եղել քաբուլյան ռուփին (10 աֆղանի = 11 քաբուլյան ռուփի), ինչպես նաև հնդկական, իրանական, ռուսական և բուխարյան թղթադրամներ։ Մինչև 1927 թվականը շրջանառության մեջ գտնվող մետաղադրամների մեծ մասը հնդկական էին։ Աֆղանստանում ոսկե և արծաթե դրամների արժեքների հարաբերակցությունը հստակ չէր։
Քաբուլյան ռուփիի մետաղադրամների շրջանառությունը դադարեցվել է միայն 1978 թվականին՝ Աֆղանստան խորհրդային զորքերի մուտքի նախօրեին, որից հետո հաստատվել է աֆղանիի մենաշնորհը։
Աֆղանստանի առաջին թղթադրամները թողարկվել են Աֆղանստանի ազգային բանկի կողմից 1935 թվականին։ 1939 թվականին ստեղծվել է պետական Դա Աֆղանստան բանկը, որը նույն տարում սկսել էթղթադրամներ թողարկել։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը երկու բանկերի թղթադրամները և գանձապետական տոմսերը փոխանակվում էին արծաթով[1]։
1991 թվականին Աֆղանստանի թագավորության ժամանակաշրջանի թղթադրամները պաշտոնապես կորցրին օրինական վճարային միջոցի ուժը, սակայն գործնականում շարունակում էին օգտագործվել շրջանառության մեջ։
Անարախիայի շրջանում ռազմական հրամանատարները և այլ քաղաքական շարժումներ օգտագործում էին սեփական աֆղանին։ Մինչև 2002 թվականը գործածության մեջ կար երկու տիպի աֆղանի՝ կենտրոնական կառավարության կողմից թողարկվող «դավլյաթի» և «դոսթումի», որը թողարկվում էր գեներալ Դոսթումի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արտաքնապես նրանք չէին տարբերում, տարբերությունը միայն արժեքների մեջ էր։ Օգտագործվում էր նաև Հյուսիսային դաշինքի հատուկ արժույթը։ Ապրիլյան հեղափոխությունից հետո թղթադրամները տպագրվում էին ԽՍՀՄ-ում, այնուհետև` Ռուսաստանում։ Աֆղանստանի հյուսիսում (հիմնականում գեներալ Դուստումի կողմից վերահսկվող տարածքում) գործածության մեջ էին երկու դրամական միավորներն էլ։ Սակայն դուստումյան դրամներն ավելի էժան էին, քան կառավարականը։ Երկրի երկու շրջաններում օգտագործվում էին պակիստանյան ռուփին, իրանական ռիալը և ԱՄՆ դոլարը։
Թալիբանների ժամանակ ազգային դրամի փոխարժեքը կազմում էր 85 հազարը 1 ԱՄՆ դոլարի դիմաց[2]։
2002 թվականին իշխանության գալուց հետո Համիդ Քարզայը հայտարարեց դրամական բարեփոխումներ անցկացնելու մասին։ Այս քայլով փորձ արվեց երկրի` անվերջ պատերազմների հետևանքով ավերված տնտեսությունը վերցնել կառավարության վերահսկողության տակ։ Մինչև փոփոխությունը տարբեր քաղաքներում աֆղանիի փոխարժեքը մոտավոր 40 հազար էր 1 ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ Քարզայի իշխանության գալուց հետո երկրում փոխարժեքը մի քանի անգամ աճեց և 2002 թվականին կազմում էր 14 հազար աֆղանի 1 ԱՄՆ դոլարի դիմաց։
Հոկտեմբերին անցկացվեց դրամական բարեփոխում, որի արդյունքում աֆղանական դրամը ենթարկվեց դենոմինացիայի։ Փոխանակումը տեղի ունեցավ երկու ամսվա ընթացքում։ Աֆղանական նոր դրամների տպագրման իրավունքը շնորհվեց մի գերմանական ընկերության։ Նոր դրամները գործածությունից դուրս մղեցին երեք հին աֆղանական դրամները, որոնք երկար տարիներ տպագրվում էին տարբեր կառավարությունների և ռազմական ղեկավարների կողմից։ Շրջանառության մեջ մտան 1, 2, 5, 10, 20, 50, 100, 500, 1000 աֆղանի անվանական արժեքով թղթադրամներ։ Բարեփոխումների առաջին փուլում աֆղանին գնային անկում ունեցավ։ Փոխանակումը կատարվում էր 1 նոր աֆղանին 1000 հին աֆղանիի դիմաց փոխարժեքով։ Հին թղթադրամները ոչնչացվում էին թղթի մանրացուցիչով կամ այրվում խարույկի վրա։ Թղթադրամների նոր սերիայի ներդրումից հետո բոլոր հին թղթադրամները կորցրին օրինական ուժը[3]։
Սաուրյան հեղափոխությունից հետո թողարկվեցին նոր տիպի թղթադրամները։ 1978 թվականի թղթադրամների վրա (20 և 50 աֆղանի) պատկերված է Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետության զինանշանը։ 1979 թվականից սկսած` վերջինիս փոխարեն տպագրվում է Աֆղանստանի կենտրոնական բանկի գերբը։ Արդեն 1992 թվականին՝ Աֆղանստանն իսլամական պետություն հռչակելուց հետո, բարձր գնաճի պատճառով 1993 թվականին թողարկվում են 5000 և 10 000 աֆղանի թղթադրամները։
1978—1993 թվականների թողարկում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանումը (աֆղանի) |
Չափսերը (մմ) |
Գլխավոր
գույները |
Նկարագրություն | Տպագրման տարեթիվ | ||
Երեսի կողմը | Հակառակ կողմը | Երեսի կողմ | Հակառակ կողմ | ||||
10 | 115×52 | կանաչ | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանան | Հինդուկուշի Սալանգի շրջադարձեր | 1979 | ||
20 | 125×56 | նարնջագույն | ԱԺՀ-ի առաջին գերբ | Բանդ է Ամիր | 1978[4] | ||
Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանան | 1979 | ||||||
50 | 134×58 | փիրուզագույն | ԱԺՀ-ի առաջին գերբ | Քաբուլի Դար ալ-աման ամրոց | 1978 | ||
Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանան | 1979 1991 | ||||||
100 | 142×62 | վարդագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, գյուղացի | ՀԷԿ-ի պատվար | 1979-1991 | ||
500 | 151×66 | մանուշակագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, բուզակշի խաղացող |
Բալա-Խիսսար ամրոց | 1979 | ||
նարնջագույն,կանաչ | 1979-1991 | ||||||
1000 | 160×70 | շագանակագույն | Մազարի Շարիֆի Կապույտ մզկիթ | Պագմանի արքայական այգի և հաղթական կամար |
1979-1991 | ||
5000 | 165×74 | մանուշակագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, Քաբուլի Պուլ-Խիշտի մզկիթ |
Կանդագարեի Ահմադ-Շահ Դուրանի դամբարան | 1993 | ||
10 000 | 170×77 | փիրուզագույն | Աֆղանստանի կենտրոնական բանկի խորհրդանանը, Հերաթի Ջումա մզկիթը |
Լաշկարխի Կալա-Բոստ ամրոցի կամար | 1993 |
2002 թվականին թողարկվել են 1, 2, 5, 10, 20, 50, 100, 500 և 1000 աֆղանի արժեքով թղթադրամներ։ 2005 թվականին 1, 2 և 5 աֆղանի թղթադրամները փոխարինվել են մետաղադրամներով։
2014 թվականի մարտի 26-ին թողարկվել է նոր թղթադրամ՝ 1000 աֆղանի[5]։
2002 թվականի թողարկում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանումը (աֆղանի) |
Չափսերը (մմ) |
Գլխավոր
գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարեթիվ | ||
Երեսի կողմ | Հակառակ կողմ | Երեսի կողմ | Հակառակ կողմ | ||||
1 | 131×55 | վարդագույն | Աֆղանստանի բանկի խորհրդանան | Մազարի Շարիֆի Կապույտ մզկիթ | 2002 2004 | ||
2 | կապույտ, երկնագույն | Պագմանի արքայական այգի և հաղթական կամար | 2002 2004 | ||||
5 | շագանակագույն | Բալա-Խիսսար ամրոց | 2002 2004 | ||||
10 | 136×56 | դեղնա-կանաչ | Ղանդահարում Միր Բայսի դամբարան | Պագմանի արքայական այգի և հաղթական կամար | 2002 2004 2008 | ||
20 | 140×58 | շագանակագույն | Մահմուդ Ղազնևի դամբարան | Քաբուլի նախագահական պալատ | 2002 2004 2008 | ||
50 | 144×60 | կանաչ, մոխրագույն | Քաբուլում Շախ-դո-Շամշիրի մզկիթ | Հինդուկուշի Սալանգի շրջադարձեր | 2002 2004 2008 2010 2012 | ||
100 | 148×62 | մանուշակագույն | Քաբուլի Պուլ-Խիշտի մզկիթ | Լաշկարխի Կալա-Բոստ ամրոցի կամար | 2002 2004 2008 2010 2012 | ||
500 | 152×64 | կապույտ, երկնագույն | Հերաթի Ջումա մզկիթը | Կանդագարի օդանավակայան | 2002 2004 2008 2010 2012 | ||
1000 | 156×66 | կարմիր | Մազարի Շարիֆի Կապույտ մզկիթ | Կանդագարեի Ահմադ-Շահ Դուրանի դամբարան | 2002 2004 2008 2010 2012 2014 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.