թերթ From Wikipedia, the free encyclopedia
«Արծվի Վասպուրական», ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ։ Հրատարակվել է Կ. Պոլսում 1855-1856 ու 1873-1874 թվականներին և Վարագավանքում 1858-1864 թվականներին։ Արևմտյան Հայաստանի տարածքում հրատարակվող առաջին պարբերականը։
Արծվի Վասպուրական արմտ. հայ.՝ Արծուի Վասպուրական | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | հունիս 1855 |
Հիմնադիր | Մկրտիչ Ա Վանեցի |
Հրատարակիչ | Արծիվ Վասպուրական տպարան |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս, Կոստանդնուպոլիս և Վարագավանք |
Լուծարվել է | 1874 |
Խմբագիրներն են եղել Մկրտիչ Խրիմյան և Մ. Անանյան։ Լուսաբանել է եկեղեցական կյանքի. Հայաստանի պատմության, կրթության, բարոյական դաստիարակության խնդիրներ։ Մեծ տեղ է հատկացրել հայ մշակույթի գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքին ու գործունեությանը, նշել նրանց դերը և ներդրումը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Հրապարակել է հոդվածներ հայկական կենտրոնացված ուժեղ պետության ստեղծողների մասին, որով նպաստել է հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ Սկզբնական շրջանում հիմնականում լուսավորական ուղղություն ունեցող թերթը 1860 թվականից քարոզել է ազգային-ազատագրական գաղափարներ, դարձել Արևմտյան Հայաստանի գավառների ժողովրդավար մտավորականության հայացքների արտահայտիչ, պայքարել Ազգային սահմանադրության իրականացման համար։ «Արծվի Վասպուրական»-ի հետ համագործակցել են Գ. Սրվանձտյանը, Ա. Թոխմախյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Բժշկյանը, Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) և ուրիշներ։
«Արծվի Վասպուրականը» լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.