From Wikipedia, the free encyclopedia
Ասփա Դոփյան-Օրբելյան (- 1311), եղել է Խաչենի իշխանուհի, պարոնուհի։
Ասփա | |
---|---|
Մահացել է | 1311 |
Ծնողներ | հայր՝ Տարսայիճ Օրբելյան, մայր՝ Մինախաթուն |
Սյունիքի իշխանաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և Մինախաթունի դուստրը, ամուսնացել է Խաչենի իշխան Գրիգոր Բ-ի հետ, որը իշխում էր Ծարում (ներկայիս Վայկունիքը)։ Ամուսինների միջև, որոնց մասին հիացմունքով են խոսում ժամանակակիցները, եղել է պաշտամունքի հասնող սեր և մեծ նվիրվածություն։
Մինչ Գրիգոր Բ-ն հեռավոր վայրերում էր՝ պատերազմների մեջ, իշխանուհի Ասփան շենացնում էր երկիրը։ Իր արդար վաստակով գնել և ծաղկել է տվել «Թարգմանչաց» անունով հայտնի Ավետարանը, որի հիշատակարանի համաձայն Ասփան «... ամենայն բարեպաշտութեամբ զարդարեալ, զարդարեաց զանազան սպասուք և շինուածիւք զեկեղեցիս Հայաստանեայց»[1]։ Կառուցել է նաև մի կամուրջ Թարթառ գետի վրա՝ Խաթրավանքից ներքև և թողել հետևյալ արձանագրությունը.
Կամաւն Աստուծոյ, ես Ասփա՝ դուստր մեծ իշխանին Տարսայիճին և Մինա Խաթունին և ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի՝ որդւոյ մեծ իշխանին Հասանայ, քաջ տեառն Աղուանից, կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոց անցելոց, ներկայից և ապագայից[1]։ |
Իշխանուհի Ասփան վախճանվել է 1331 թվականին՝ ապրելով «կարճօրյա կյանքով» և թաղվել է Խաթրավանքում՝ Դոփյանների տոհմական դամբարանում։ Իշխան Գրիգորը իր սիրելի կնոջ հանգստարանը զարդարել է ոսկով և արծաթով և եկեղեցիներին պատվիրել, որ նրա հոգու համար պատարագներ մատուցեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.