մարզադաշտ Աստանայում From Wikipedia, the free encyclopedia
«Աստանա Արենա», մարզադաշտ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, տեղավորում է մինչև 30 000 հանդիսատես։
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Աստանա |
Երկիր | Ղազախստան |
Հիմնադրված | 2009 |
Բացված | 3 июля 2009 թվականի հուլիսի 3 |
Կառուցման գին | $185 մլն |
Ճարտարապետ | Populous |
Ճարտարագետ | Buro Happold |
Սեփականատեր | Աստանա |
Տարողություն | 30 000 |
Տնային թիմ | Աստանա (ֆուտբոլային ակումբ) Բայթերեկ (ֆուտբոլային ակումբ) Ղազախստանի հավաքական |
Դաշտի չափսեր | 105×68 մ |
Կայք | astanaarena.kz |
Astana Arena Վիքիպահեստում |
Սկզբում, ինչպես և դրա բացման օրը մարզադաշտը անվանվել է Խաջիմուկան ի պատիվ հայտնի ըմբիշի[1]։ Ավելի ուշ մարզադաշտը ստացավ ներկայիս «Աստանա Արենա» անվանումը։
Մարզադաշտը առաջին հերթին նախատեսված է ֆուտբոլի համար, բայց հեշտությամբ կարող է հարմարեցվել այլ սպորտաձևերի, այդ թվում երկրում սիրված՝ ըմբշամարտի, ձյուդոյի և բոքսի համար։ 30 000 տեղանոց մարզադաշտը մտածված է, որպես մեծ ճնշման երկաստիճան կառույց, ստորին մասում կա 15 000 տեղ, որը շրջապատում է խաղադաշտը, վերին մասում կա ևս 15 000 տեղ, որն էլ իր հերթին կախված է արևմտյան և արևելյան կողմերի վրա։
Մարզադաշտի շարժական տանիքը ամբողջությամբ բացվում և փակվում է 20 րոպեում։ Մարզադաշտն ունի արհեստական դաշտ, որը հարմարեցված է միջազգային կարգի խաղեր և համերգներ անցկացնելու համար։
Մարզադաշտը բացվել է 2009 թվականի հուլիսի 3-ին։ Մարզադաշտի պատմության մեջ առաջին անգամ այդ օրը հանդիպեցին «Աստանա» և Ղազախստանի երիտասարդական հավաքականը։ Խաղը դատել է մրցավար Պիեռլուիջի Կոլինան, սիմվոլիկ կերպով մրցավարի սուլիչից հետո գնդակին առաջին հարվածը կատարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Ամեն թիմի կազմում բացի հիմնական կազմի ֆուտբոլիստներից խաղադաշտում էին նաև երկուական հրավիրված «աստղեր», երիտասարդական հավաքականի կազմում էին՝ Վրաստանի հավաքականի և իտալական «Միլանի» պաշտպան Կախաբեր Կալաձեն և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, իսկ «Աստանայի» կազմում էին հայտնի թուրք ֆուտբոլիստներ Հասան Շաշը և Հական Շուկյուրը։
2009 թվականի հոկետմբերի 14-ին խաղադաշտում առաջին անգամ կայացավ երկու ազգային հավաքականների պաշտոնական հանդիպում 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում, Ղազախստանի հավաքականը հանդիպեց Խորվաթիայի հավաքականի հետ։ Խաղը ավարտվեց հօգուտ հյուրերի 2:1 հաշվով, որոշիչ գնդակը խփվեց խաղի ավարտին, ավելացվածի ժամանակում։
Խաղադաշտում անց է կացվել Ասիական ձմեռային խաղեր 2011-ի բացման արարողությունը[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.