From Wikipedia, the free encyclopedia
Ասկրիաուս լեռ (լատին․՝ Ascraeus Mons)[2][3][4], հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի հարևանությամբ։ Այս շրջանի հրաբուխներից ամենահյուսիսայինն է։ Նրանից հարավ են գտնվում Սիրամարգի լեռ, իսկ ավելի հարավ Արսիա լեռ հրաբուխները։ Դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված է Արեգակնային համակարգի ամենամեծ լեռը՝ Օլիմպոս հանգած հրաբուխը։
Ասկրիաուս լեռը համարվում է Մարսի ամենաբարձր հրաբուխներից մեկը։ Նրա բարձրությունն է 18 կմ Մարսի միջին բարձրության հանդեպ[5], մթնոլորտային ճնշումը այս լեռան գագաթին կազմում է 0.8 մԲար (80 Պա)[6]։ Հրաբուխը ունի 460 կմ տրամագիծ[5], այն ձևավորվել է համեմատաբար նոր հեղուկ լավայի ժայթքման հետևանքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.