Անիի մասին գիրք From Wikipedia, the free encyclopedia
«Անին և անեցիները» (անգլ.՝ Ani and its citizens, ռուս.՝ Ани и его граждане), Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ 2021 թվականին հրատարակված գիրք։ Աշխատության հեղինակն է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։ Գրքի խմբագիրն է Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։ Հրատարակչությանն աջակցել է «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն[1][2][3]։
Անին և անեցիները | |
---|---|
Հեղինակ | Կարեն Մաթևոսյան |
Տեսակ | գիրք |
Թեմա | Անի |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2021 |
Էջեր | 464 |
Խմբագիր | Վահան Տեր-Ղևոնդյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Մատենադարան |
Հրատարակված է | «Տիգրան Մեծ» տպագրատուն |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 2021 |
ԳՄՍՀ | 978-9939-897-01-1 |
ՀՏԴ | 94(479.25) |
ԳՄԴ | 63.3(5Հ) |
Թվային տարբերակ | matenadaran.am/ftp/el_gradaran/K.Matevosyan_Ani.pdf |
Գրքում ներկայացված է Անիի պատմությունն ու քաղաքաշինությունը, քաղաքամերձ վանքերն ու բերդերը, ինչպես նաև սկզբնաղբյուրների հարուստ տեղեկություններն անեցիների՝ ազնվականների, քաղաքային տոհմերի և շարքային քաղաքացիների մասին[4]։ Գիրքը բաղկացած է երկու մասից․ առաջին մասը ներկայացնում է Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ բացառիկ կարևոր դեր ունեցած երկրի քաղաքական և հոգևոր կենտրոն, Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ Անի քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ինչպես նաև՝ Անիի մերձակա վանքերն ու բերդերը։ Երկրորդ մասում ներկայացնում է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը, որը բաղկացած էր արհեստավորներից, առևտրականներից, զանազան գործավորներից և այլ խմբերից։ Աշխատությունը ամփոփվում է սկզբնաղբյուրների տվյալների հիման վրա կազմված «Անեցիների և քաղաքին առնչված անձանց անվանացանկով», որն ընդգրկում է 783 անուն[1]։
Այս հրատարակության նպատակն է ուշադրություն հրավիրել 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի շուրջը գտնվող հայկական վանքերի և այլ հուշարձանների վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին քաղաքի հետ, իսկ ներկայումս գտնվում են ցավալի վատ վիճակում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.