Անթոլոգիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկաքաղ, Անթոլոգիա (հին հունարեն՝ ἀνθολογία - բռց. «հավաքում եմ ծաղիկ»), մի խումբ գրողների, գրական որևէ ուղղության կամ տվյալ ժողովրդի գրականության ընտիր ստեղծագործությունների հավաքածու։ Հնում այսպես էին կոչում անտիկ պոեզիայի լավագույն ստեղծագործությունների ժողովածուները[1]։
Հայ գրականության անթոլոգիաներ են հրատարակվել ոչ միայն հայերեն, այլև ուրիշ լեզուներով։ Օրինակ՝ 1916 թ. ռուսերեն լույս տեսավ «Հայաստանի պոեզիա» անթոլոգիան Վ. Բրյուսովի խմբագրությամբ, ուր հավաքված էին հայ բանաստեղծության լավագույն նմուշները՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ա. Չոպանյանը հրատարակել է հայ պոեզիայի ծաղկաքաղը ֆրանսերեն։
Հայերեն հրատարակվել են ռուս, ուկրաինական, վրաց և այլ գրականությունների մի շարք անթոլոգիաներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.