From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ուիլիամ Քելուեյ (անգլ.՝ Mark William Callaway, մարտի 24, 1965, Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), առավել հայտնի Անդերթեյքեր (The Undertaker, թարգ․՝ գերեզմանափոր կամ դագաղագործ) ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), WWE փառքի սրահի անդամ (2022)։ Շուրջ 30 տարի՝ 1990 թվականից մինչև 2020 թվականը, հանդես է եկել «WWF/E» կազմակերպությունում։
Անդերթեյքեր The Undertaker | |
---|---|
Անդերթեյքերը ռինգ մուտք գործելիս | |
Իրական անուն | Մարկ Ուիլիամ Քելուեյ[1] Mark William Calaway |
Ռինգային անուն(ներ) | Կոմանդո[1][2] Գերեզմանափոր Քեյն Մարկ Կալուս Ցավի մասնագետ Դայս Մորգան Պատժող Տեխասյան կարմիր Անդերթեյքեր |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 2,08 մ[3] |
Իրական հասակ | 130 կգ[3] |
Ծննդյան թվական | մարտի 24, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Մարզիչ | Դոն Ժարդին |
Դեբյուտ | 1984[4] |
Ամուսին | Ջոդի Լին (1989-1999) Սառա Ֆռենք (2000-2007) Միշել Մակքուլ (2010-այժմ) |
Երեխաներ | 4 |
Մասնագիտական կարիերան Քելուեյն սկսել է 1984 թվականին՝ ելույթներ ունենալով «World Class Championship Wrestling» (WCCW) կազմակերպությունում։ 1989-1990 թվականներին «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում «Դաժան» Մարկ Կալուս ("Mean" Mark Callous) անվամբ հանդես գալուց հետո 1990 թվականին Քելուեյը նոր պայմանագիր է կնքել «World Wrestling Federation»-ի (WWF, այժմ՝ WWE) հետ։ Անդերթեյքերի կերպարում 1991 թվականին Հալկ Հոգանին WWF չեմպիոնական գոտու տիտղոսային մարտում պարտության մատնելուց ի վեր Քելուեյն ընդգրկվել է ընկերության առավել ուշագրավ սյուժեներում[3]։
Անդերթեյքերի կերպարը ներկայացվում է որպես մակաբրային էությամբ զարհուրելի և մռայլ անձ, ով աչքի է ընկնում իր սարսափեցնելու մարտավարություններով և ենթադրաբար սնուցված է որոշակի գերբնական հատկություններով։ Ավելի ուշ Քեյնը ներկայացվում է որպես Անդերթեյքերի արյունակից եղբայր (քեյֆեբ)։ Տարիների ընթացքում եղբայրներն ունեցել են ինչպես հիշվող հակամարտություններ, այնպես էլ հաջող թիմային ելույթներ («Կործանման եղբայրներ» թիմում)։ Ինչպես ռեստլինգի արդյունաբերությունում, այնպես էլ դրանից դուրս Անդերթեյքերը մեծապես հայտնի էր «WWE»-ի այցեքարտային՝ «Ռեսլմանիա» փեյ-փեր-վյու (ՓՓՎ) շոուներում ունեցած աննախադեպ 21 հաղթական ելույթների շարանով, որն ընդհատվել է «Ռեսլմանիա XXX»-ին (2014)՝ Բրոկ Լեսնարի դեմ կրած պարտությամբ։ Մարզական կարիերայում Քելուեյն ութ անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն, այդ թվում՝ չորս անգամ նվաճելով WWF/E, երեք անգամ՝ Աշխարհի ծանրքաշային, և մեկ անգամ՝ USWA աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսները։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, վեց անգամ ճանաչվել է WWE թիմային վարկածով չեմպիոն, մեկ անգամ՝ WWE հարդքոր չեմպիոն, ինչպես նաև հաղթանակ տարել 2007 թվականի «Թագավորական մարտ» մրցույթում։
Ռեստլինգի արդյունաբերության վետերանների, ինչպես նաև սպորտաձևի սատարողների կողմից բազմաթիվ առթիներով դասվել է բոլոր ժամանակների մեծագույն ռեստլերների շարքին[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.