Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն-ը (ֆրանսերեն՝ Festival international de la bande dessinée d'Angoulême) Եվրոպայում երկրորդն է իր մեծությամբ իտալական Lucca Comics & Games փառատոնից հետո և երրորդ ամենամեծ փառատոնն ամբողջ աշխարհում՝ Lucca Comics & Games և ճապոնական Comiket փառատոներից հետո[1][2][3] : Սկսած 1974 թվականից՝ այն ամեն տարի փետրվար ամսին անցկացվում է Ֆրանսիայի, Անգուլեմ շրջանում։ Այն տևում է չորս օր։ Փառատոնի ընթացքում կոմիքսների հեղինակները պարգևատրվում են մի քանի հատուկ անվանկարգերում։ Ի սկզբանե պարգևներն անվանում էին «Alfred» ի պատիվ «Զիգ և Պուս» կոմիքսի պինգվինների։ 1989 թվականին անվանումը փոխեցին «Alph-art»-ի, ի պատիվ «Tintin et l'alph-art» ընկերության արտադրած վերջին՝ Թենթենի Արկածները կոմիքսի։ 2003 թվականից մրցանակներն ուղղակի անվանում են «Միջազգային կոմիքս փառատոնի պաշտոնական մրցանակներ» (ֆրանսերեն ՝ le Palmarès Officiel du Festival international de la bande dessinée): 2007 թվականին Լյուիս Թրոնդայմը ստեղծեց «առյուծի թալիսման» կերպարի մրցանակը և 2008 թվականից սկսած հաղթողներին պարգևում էին այդ կերպարով արձանիկներ։
Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն Festival international de la bande dessinée d'Angoulême | |
---|---|
Տեսակ | ակտիվ |
Երկիր | Ֆրանսիա |
Վայր | Անգուլեմ |
Ակտիվ | 1974-ներկա |
Առաջինը | 1974 |
Ժանր | Կոմիքս |
bdangouleme.com(ֆր.) | |
Angoulême International Comics Festival Վիքիպահեստում |
Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոնը հիմնադրվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարներ Ֆրենսիս Գրույի և Ժան Մարդիկյանի, ինչպես նաև Կլոդ Մոլիտերնի կողմից[4]։ 1972 թվականի վերջում, մշակույթի նախարար Ֆրենսիս Գրուն, Կլոդ Մոլիտենին հրավիրեց « Dix millions d'images : l'âge d'or de la BD » կոմիքսի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր Socerlid կազմակերպության կողմից[5]։ Ցուցահանդեսը ունենում է մեծ հաջողություն և Ֆրենսիս Գրուն նույնը փորձում է կազմակերպել հաջորդ տարի այս անգամ հրավիրելով Ժան Մարդիկյանին և այլ նկարիչների։ Ցուցահանդեսը տևում է երկու օր։
1973 թվականին կոմիքսների ազգային առաջին տոնավաճառը տեղի ունեցավ Տուլուզում և ունեցավ իրական հաջողություններ[6]։ Նույն թվականին Գրուն, Մոլիտերնին առաջարկեց կազմակերպել Անգուլեմում կոմիքս փառատոն, որը նման կլինի Իտալիայի «Lucca Comics and Games» փառատոնին, և որ այն կլինի Եվրոպայում ամենամեծը։ Այս առիթով Գրուն, Մոլիտերն ու Մարդիկյանը ուղևորվում են Իտալիա, որ գտնեն իրենց ոգեշնցման աղբյուրը։
Այսպիսով 1974 թվականի հունվարի 25-27-ը անցկացվում է առաջին կոմիքս փառատոնն Անգուլեմի թանգարաններից մեկում։ Այս առաջին ցուցադրումը ունենում է մեծ հաջողություն և ավելի քան տաս հազար այցելու։
Ամեն տարի այս փառատոնն ունենում է ավելի քան 200 հազարից ավել այցելուներ, վեց հազարից յոթ հազար էքսպերտներ[7] և ութ հարյուր լրագրողներ։ Այս փառատոնի այցելությունը դժվար է գնահատել քանի որ այն անցկացվում է ամբողջ քաղաքով մեկ և ունի մի քանի ճյուղավորում, որոնք մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն[8]։
Չորսօրյա փառատոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մուլտֆիլմներին և հատուկ մրցանակներ շնորհում ստեղծողներին։ Անգուլեմի մրցանակները պաշտոնապես կոչվում են «Ալֆրեդի մրցանակներ»։ 1989 թվականին անվանումը փոխեցին «Ալֆ արտ»-ի՝ ի պատիվ «Թենթեն» կոմիքսների շարքին։ 2003 թվականին «Ալֆ արտ» անվանումն էլ կորցրեց իր արժեքը և մրցանակներն ուղղակի անվանեցին «Համաշխարհային կոմիքսների պաշտոնական մրցանակ (ֆրանս՝ le Palmarès Officiel du Festival international de la bande dessinée)»:
Բացի այդ մրցանակներից կա նաև շատ ավելի կարևոր մրցանակ, որը կոչվում է «Grand Prix de la ville d'Angoulême» և այդ մրցանակը շահած անձանց կոչում են «Grand Prix» շահող և տվյալ անձը դառնում է հաջորդ տարվա փառատոնի նախագահ։ Այսքան ժամանակ «Grand Prix» շահել է կանանցից միայն մեկ հոգի։ Դա եղել է Ֆլորենս Սեստակը[9]։
2007 թվականին Լյուիս Տրոնդեիմը (2006 թվականի «Grand Prix» շահող) փառատոնի համար ստեղծել է թալիսման՝ «Le Fauve (The Wildcat)» կոմիքսի կերպարը և 2008 թվականին շնորհվող մրցանակները եղել են այդ կերպարի տեսքով։
2005 թվականին հիմնական շնորհվող մրցանակներ
* "Golden Wildcat"- լավագույն կոմիքս * Ժյուրիի ընտրություն- հանրության համակրանք * Առաջին կոմիքս գիրք մրցանակ- շնորհվում է երիտասարդ սկսնակ նկարիչի, ով ներկայացնում է իր առաջին աշխատանքը * Ժառանգական մրցանակ- վերագրանցման կամ համաշխարհային կոմիկական ժառանգության մաս հանդիսացող ստեղծագործության առաջին հրատարակության համար
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.