From Wikipedia, the free encyclopedia
«Անգել» (անգլ.՝ Angel), ամերիկյան հեռուստասերիալ՝ ստեղծված Ջոսսոմ Ուիդոնի և Դեյվիդ Գրիունոլտի համատեղ ջանքերով, որում պատմվում է հոգով վամպիրի հետագա ճակատագրի մասին, որը լքել էր Սանիդեյլը և տեղափոխվել Լոս-Անջելես։
Կենդանության ժամանակ նրան անվանում էին Լիամ, իսկ երբ հետո նա դարձավ վամպիր, նրան սկսեցին կոչել Անգելուս (անգլ.՝ Angelus)։ Երբ գնչուները Անգելուս վամպիրի հոգին վերադարձրել են մարմնի մեջ, նա սկսել է իրեն Անգել անվանել։ Հոգին վերադարձնելուց հետո նա այլևս չէր սպանում մարդկանց, չէր սնվում մարդկային արյունով և տարբերվում էր դաժանության բացակայությամբ։ Չնայած որ երկրորդ սեզոնում պատմվում էր, որ նա փորձում էր ապրել Դարլիի հետ, ինչպես հնում։ Ինչպես նաև չորրորդ սեզոնում նրա հիշողություններում երևում էր, որ նա մարդ էր սպանել հոգին ձեռք բերելուց հետո։ Ավելի քան հարյուրամյակ նա թափառում էր աշխարհով մեկ՝ փորձելով հասկանալ իր ճղճիմ գոյության իմաստը։ Բայց ճակատագիրը կապել էր նրան Սաննիդեյլեյի հետ, որն զբաղվում էր վամպիրների ոչնչացմամբ։ Անգելը հասկանում էր, որ նրա և իր ընկերուհու համար իրական ապագա գոյություն չունի առանց ամենօրյա վտանգի, չհաշված նրանց գիշերային արկածները, այդ իսկ պատճառով նա մեկնում է Լոս-Անջելես, որտեղ նա հանդիպում է իր նախկին դասընկերուհուն, նրա ընկերուհուն՝ Բաֆֆիին և կիսահրեշ Դոյլային, որոնց հետ էլ նա բացում է մասնավոր գործակալություն՝ մարդկանց օգնելու նպատակով։
Կես մարդ-կես դև մարգարեական կարողություններով։ Նրա տեսիլքները ծառայում էին որպես յուրօրինակ ցուցիչներ, որտեղ պետք է ուղղորդվեր Անգելը։ Արտաքուստ նա ակնհայտ խորամանկ էր, Անգելին հանդիպելուց հետո նա դառնում է չափազանց պատասխանատու և անձնազոհ։ Նա շատ էր խմում, բայց իր մահից առաջ նա որոշել էր թողնել այդ ամենը։ Նա մահացավ՝ լիցքաթափելով ռումբը, որը ոչնչացնում էր յուրաքանչյուրին, ում մեջ արյուն կար։ Նրա մահից հետո նրա մարգարեական ընդունակությունները անցնում են Քորդելիին։
Հրեշ՝ ծնված Պայլիի հարթությունում։ Նրա հարազատ ամայության մեջ երաժշտություն գոյություն չուներ, այդ պատճառով էլ նա այնտեղից փախել էր մեր երկիր։ Լորնը կարող էր կարդալ մարդկանց աուրան։ «Կարիտոս» կարաոկե-բարի ղեկավարն էր, որտեղ համատեղ նաև խորհուրդներ էր տալիս հրեշներին և մարդկանց։ Նրանից հետո, երբ նրա բարը երեք անգամ կողոպտվեց, նա ուղևորվեց Անգելի մոտ՝ հյուրանոց։ Երրորդ սեզոնի վերջում մեկնել է Վեգաս, որպեսզի կազմակերպեր իր սեփական ներկայացումը, սակայան հայտնվել է գերության մեջ ապագա առևտրականի մոտ, որտեղ բռնության ենթարկվելով ստիպված էր աշխատել, մինչ Անգելը իր խմբով հասել է օգնության։ Հինգերորդ սեզոնում սկսել է աշխատել Անգելի խմբի՝ Վոլֆրամի և Հարտի հետ։ Վերջին սերիայում Անգելը խնդրել է Լորնին սպանել Լինդսեյաին, Լորնը համաձայնվել է ասելով, որ սա վերջին բանն է, որ նա պատրաստվում էր անել նրա խնդրանքով և որ այլևս չի ցանկանում որևէ գործ ունենալ նրանց հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.