Remove ads
ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Սառա Միշել Գելար (անգլ.՝ Sarah Michelle Gellar, ապրիլի 14, 1977[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Պարզապես անզուգական է», «Դաժան խաղեր» ֆիլմերից և «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» հեռուստասերիալում խաղացած Բաֆֆի Սամերսի դերով[5]։ Նրա ձայնով է խոսում «Մոխրոտիկի նոր արկածները» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհի Էլլան։
Սառա Միշել Գելար | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Columbia Grammar & Preparatory School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, կազմակերպության հիմնադիր, գրող և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Buffy the Vampire Slayer?, Սկուբի-Դու և Cruel Intentions? |
Ամուսին(ներ) | Ֆրեդի Պրինց կրտսեր |
Երեխա(ներ) | Շառլոտա Պրինց և Ռոքի Պրինց |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է 1977 թվականի ապրիլի 14-ին Նյու Յորք քաղաքում[6]։ Ռոզելիների ընտանիքում միակ դուստրն էր։ Սառայի երկու ծնողներն էլ հրեաներ են[7][8][9]։ Սառա Միշելի խոսքով՝ նա չի պատկանում որևէ կրոնի կամ դավանանքի[7]։ Հեռուստատեսությունում առաջնաելույթ է ունեցել չորս տարեկան հասակում[5]։ 1984 թվականին նրա ծնողները ամուսնալուծվել են և Սառա Միշելը մնացել է մոր հետ։ Ապրել է Նյու Յորքում՝ Վերին Իստ Սայդում։ Հաճախել է Columbia Grammar & Preparatory School և մասնագիտական դպրոց։
Գելարն առավել հայտնի է դարձել իննսունականների երկրորդ կեսին խաղացած դեռահասների դերերի շնորհիվ[10]։ Առաջին անգամ հայտնի է դարձել «Իմ բոլոր երեխաները» սերիալում հերոսուհի Սյուզան Լուչիի բանսարկու դստեր դերի շնորհիվ[5]։ 1995 թվականին սկսնակ դերասաններ կատեգորիայում արժանացել է «Էմմի» ցերեկային մրցանակի[5] և շուտով լքել է շոուն, ըստ լուրերի, շոուի գլխավոր աստղ Սյուզան Լուչիի հետ կոնֆլիկտների պատճառով[10]։ Շուտով գլխավոր դեր է ստացել The WB փոքրիկ հեռուստաալիքի «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» դեռահասային սերիալում, որն էլ դարձել է նրա կարիերայի ամենամեծ ձեռքբերումը[5]։ 2001 թվականին հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, կնոջ լավագույն դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[10]։ «Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը» հեռուստասերիալի նկարահանումների միջև ընկած ընդմիջումներում Գելարը հայտնվել է մի քանի երիտասարդական ֆիլմերում, որոնց թվում են եղել երկրորդ պլանի դերերը «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» և «Ճիչ 2» թրեյլերներում, որոնք թողարկվել են 1997 թվականին, և 1999 թվականին գլխավոր դերեր «Դաժան խաղեր» և «Պարզապես անզուգական է» մելոդրամաներում[5]։ 2002 և 2004 թվականներին նկարահանվել է «Սկուբի-Դու» և «Սկուբի-Դու 2։ Հրեշներն ազատության մեջ» ֆիլմերում, որոնք մեծ առևտրային հաջողություններ են ունեցել (2002 թվականին «Սկուբի-Դու» ֆիլմը դարձել է 15-րդ ամենահաջողված ֆիլմը ամբողջ աշխարհում), այնուամենայնիվ որոշ բացասական արձագանքներ են ստացել քննադատների կողմից։ Նաև 2004 թվականին Սառա Միշել Գելարը նկարահանվել է «Անիծվածը» ֆիլմում[5], որը դարձել է վարձույթի հիթ և արժանացել քննադատների դրական արձագանքներին։ 2011 թվականին Գելարը վերադարձել է հեռուստատեսություն՝ գլխավոր դեր խաղալով «Նմանակ» հոգեբանական սերիալ-դրամայում[5], որտեղ նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր։ Շոուն ցածր վարկանիշների պատճառով փակվել է մեկ եթերաշրջանից հետո։ 2013 թվականին Գելարը նկարահանվել է «Խելագարները» սերիալի գլխավոր դերում[5]։
Բացի նկարահանումներից, մասնակցել է նաև «Ռոբոցիպ» և «Աստղային պատերազմներ։ Ապստամբներ» անիմացիոն ֆիլմերի հերոսների հնչյունավորմանը[5]։
2002 թվականի սեպտեմբերի 1-ից ամուսնացած է դերասան Ֆրեդի Պրինցեմ կրտսերի հետ, ում հետ ծանոթացել է «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ[5]։ Նրանք հանդիպել են իրենց հարսանիքից 2 տարի առաջ։ Նրանք նաև համատեղ դերեր են կատարել «Սկուբի-Դու» և «Սկուբի-Դու 2։ Հրեշներն ազատության մեջ» ֆիլմերում[5]։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը՝ Շառլոթ Գրեյս Պրինցը[11] և որդին՝ Ռոք Ջեյմս Պրինցը[12][13]։
Տարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1984 | Բրուքլինի կամրջի տակ | Over the Brooklyn Bridge | Ֆիլի դուստր | Նշված չէ տիտրերում |
1988 | Զվարճալի ֆերմա | Funny Farm | ուսանող | Նշված չէ տիտրերում |
1989 | Բարձր խաղադրույքներ | High Stakes | Կարեն Ռոուզ | |
1997 | Ռոբինսոնները Բևեռլի Հիլզից | Beverly Hills Family Robinson | Ջեյն Ռոբինսոն | |
1997 | Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ | I Know What You Did Last Summer | Հելեն Շիվերս | Անվանակարգ՝ MTV Movie Award տարվա լավագույն ճեղքման համար |
1997 | Ճիչ 2 | Scream 2 | Քեյսի «Սիսի» Կուպեր | |
1998 | Զինվորները | Small Soldiers | Գվենդի Դոլ | Հնչյունավորում |
1999 | Այդ ամենը նա է | She’s All That | աղջիկ սրճարանում | Նշված չէ տիտրերում |
1999 | Պարզապես անզուգական է | Simply Irresistible | Ամանդա Շելթոն | |
1999 | Դաժան խաղեր | Cruel Intentions | Քեթրին Մյորտեյ | MTV Movie Award լավագույն դերասանուհու համար
MTV Movie Award լավագույն համբույրի համար Teen Choice Award լավագույն կինո ոճրագործի համար Անվանակարգ՝ MTV Movie Award լավագույն կինո ոճրագործի համար |
2001 | Հարվարդի тусовка | Harvard Man | Սինդի Բանդոլինի | |
2002 | Սկուբի-Դու | Scooby Doo | Դաֆնա Բլեյք | Անվանակարգ՝ Teen Choice Award լավագույն կատակերգական դերասանուհի |
2004 | Սկուբի-Դու 2։ Հրեշներն ազատության մեջ | Scooby Doo 2: Monsters Unleashed | Դաֆնա Բլեյք | |
2004 | Անիծվածը | The Grudge | Կարեն Դևիս | Անավանակարգ՝ MTV Movie Award լավագույն վախի համար |
2006 | Հարավի հեքիաթներ | Southland Tales | Քրիստա Նաու | |
2006 | Անիծվածը 2 | The Grudge 2 | Կարեն Դևիս | |
2006 | Վրեժ | The Return | Ջաննա Միլզ | |
2007 | Մոխրոտիկի նոր արկածները | Happily N’Ever After | Էլլա | Հնչյունավորում |
2007 | Կրիա նինձիաները | TMNT | Էյպրիլ Օ'Նիլ | Հնչյունավորում |
2007 | Աղջիկը արվարձաններից | Suburban Girl | Բրետ Էյզենբերգ | Direct-to-video |
2008 | Օդը, որը ես շնչում եմ | The Air I Breathe | Տխրություն | |
2009 | Վերոնիկան որոշում է մահանալ | Veronika Decides to Die | Վերոնիկա | |
2009 | Կեղծագիր | Possession | Ջեսիկա | Direct-to-video |
Տարի | Հայերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1983 | Ներխուժում անձնական կյանք | An Invasion of Privacy | Ջենիֆեր Բիանչի | Հեռուստաֆիլմ |
1988 | Աղեղնազեն | Crossbow | Սառա Գիդոտի | 1 էպիզոդ |
1991 | Ջեքի անունով կինը | A Woman Named Jackie | Ժաքլին Քենեդին երիտասարդ տարիներին | Մինի սերիալ |
1993—1995, 2011 | Իմ բոլոր երեխաները | All My Children | Քենդալ Հարթ | Ցերեկային սերիալ
Ցերեկային «Էմմի» մրցանակ լավագույն երիտասարդ դերասանուհի (1995) Անվանակարգ՝ ցերեկային «Էմմի» մրցանակ լավագույն երիտասարդ դերասանուհի (1994) Անվանակարգ՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ` ցերեկային սերիալում լավագույն երիտասարդ դերասանուհի (1994, 1995) |
1998 | Բլրի արքան | King of the Hill | Մերի | Հնչյունավորում, 1 էպիզոդ |
1997—2003 | Բաֆֆի՝ վամպիրներին բնաջնջողը | Buffy the Vampire Slayer | Բաֆֆի Սամերս | 145 էպիզոդ
«Սատուրն» մրցանակ հեռուստատեսությունում լավագույն կանացի դերի համար (1999) Teen Choice Award լավագույն հեռուստատեսային դերասանուհի (1999, 2000) Անվանակարգ՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալ-դրամայում լավագույն կանացի դերի համար (2001) Անվանակարգ՝ «Ուղեկից» մրցանակ հեռուստատեսային սերիալ-դրամայում լավագույն կանացի դերի համար (2003) Անվանակարգ՝ Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ դրամայում անձնական նվաճումների համար (2001) Անվանակարգ՝ «Երիտասարդ դերասան» մրցանակ՝ գլխավոր դերի լավագույն երիտասարդ դերասանուհի (1999) Անվանակարգ՝ «Սատուրն» մրցանակ՝ հեռուստատեսության լավագույն կանացի դերի համար (1998, 2000-2004) |
1999—2000 | Հրեշտակ | Angel | Բաֆֆի Սամերս | 3 էպիզոդ |
2001 | God, the Devil and Bob | դերասանուհի շոուի մեջ | Հնչյունավորում, 1 էպիզոդ | |
2004, 2012 | Սիմփսոնները | The Simpsons | Ջինա | Հնչյունավորում, 2 էպիզոդ |
2010 | Հրաշալի Մալադիա | The Wonderful Maladys | Էլիս Մալադիա | Հեռուստաֆիլմ |
2005—2012 | Ռոբոցիպ | Robot Chicken | տարբեր ձայներ | Հնչյունավորում, 8 էպիզոդ |
2011 | Ամերիկյան հայրիկ | American Dad! | Ավատար Ստեն | Հնչյունավորում, 2 էպիզոդ |
2011—2012 | Նմանակ | Ringer | Շիվան Մարտին | 22 էպիզոդ Անվանակարգ՝ Teen Choice Award հեռուստատեսությունում լավագույն դերասանուհի (2012) |
2013—2014 | Խելագարները | Crazy Ones | Սիդնի Ռոբերթս | People’s Choice Award նոր սերիալում լավագույն կանացի դերի համար |
2015-2019 | Աստղային պատերազմներ։ Ապստամբներ | Star Wars Rebels | Յոթերորդ քույր (հնչյունավորում) | |
2019 | Մեծ պայթյունի տեսությունը | Big Bang Theory | կամեո | 1 էպիզոդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.