From Wikipedia, the free encyclopedia
«Այվենհո» (անգլ.՝ Ivanhoe), ամերիկյան արկածային պատմական կոստյումային ֆիլմ, Վալտեր Սքոթի նույնանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմը անվանակարգվել է Օսկարի երեք մրցանակներում՝ որպես լավագույն ֆիլմ, օպերատորի լավագույն աշխատանք և լավագույն սաունդթրեք, բայց ոչ մեկը չի ստացել։
Այվենհո անգլ.՝ Ivanhoe | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թիկնոցի և սուսերի ֆիլմ, վեպի էկրանավորում և միջնադարի մասին ֆիլմ |
Հիմք | Այվենհո |
Թվական | հունիսի 12, 1952[1], հուլիսի 31, 1952[1] և հոկտեմբերի 6, 1952[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Թորփ[3][4][5][…] |
Պրոդյուսեր | Պանդրո Ս․ Բերման |
Սցենարի հեղինակ | Նոել Լենգլի, Էնեաս ՄակՔենզի և Մարգերիթ Ռոբերթս |
Դերակատարներ | Ռոբերտ Թեյլոր[6][4][5][…], Էլիզաբեթ Թեյլոր[6][5][7], Ջոան Ֆոնտեյն[6][5], Ջորջ Սանդերս[6], Էմլին Ուիլյամս[6][7], Ֆելիքս Էյմեր[6], Ֆինլեյ Քերրի[6][7], Ռոբերտ Դուգլաս[6], Սեբաստիան Կաբոտ[6], Ռոբերտ Բրաուն[6], Նորման Վուլենդ[6], Բեյզիլ Սիդնի[6], Մայքլ Բրենան[6], Մեգս Ջենկինս[6], Կառլ Ջաֆե[6], Գայ Ռոլֆ[6], Ֆրենսիս դե Վուլֆ[6], Ջեք Չերչիլ, Վալենթայն Դայալ[6], Հարոլդ Ուորենդեր, Պատրիկ Հոլթ, Ջոն Ռուդոք, Մեյ Հելեթ և Մարտին Բենսոն |
Օպերատոր | Ֆրեդի Յանգ |
Երաժշտություն | Միկլոշ Ռոժա |
Մոնտաժ | Ֆրենկ Քլարկ |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Դուն ամրոց |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր[5] |
Տևողություն | 106 րոպե |
Ivanhoe (1952 film) Վիքիպահեստում |
«Այվենհո»-ն դարձել է Ռիչարդ Տորպի պատմական եռաբանության սկիզբը, որը շարունակվում է «Կլոր Սեղանի ասպետները» և «Քվենտին Դորվարդի արկածները»։
Ռիչարդ Առյուծասիրտ արքան, վերադառնալով խաչակրաց արշավանքից, գերի է ընկնում Ավստրիացի էրցգերցոգին։ Անգլիայում թագավորում է նրա թուլակամ ու նենգ եղբայրը՝ արքայազն Ջոնը։ Արքայազնը մտադիր չի վճարել իր վտանգավոր եղբոր համար։ Ուիլֆրիդ Այվենհո ասպետը, ով ուղեկցում էր արքային, վերադառնում է Անգլիա, որպեսզի գումար գտնի իր արքայի ազատ արձակման համար։ Նա օգնություն է փնտրում իր հոր՝ Սեդրիկի մոտ, սակայն վերջինս՝ սաքսոնական մեծատոհմիկը, չի ցանկանում փրկել նորմանական արքային։ Անգլիայի նորմանդական գրավումից հետո տեղացի պալատականները բաժանվում են արմատական սաքսերի և զավթիչ- նորմանդացիների խմբերի, անհավատ ու նախանձով լի միմյանց նկատմամբ։
Նորմանդացի ասպետներ Բրիան դե Բուա- Գիլբերն ու Հյու դե Բրեսին փորձում են թալանել հրեա ձեռնարկատեր Իսահակին՝ Սեդրիկի հյուրին։ Այվենհոն ոչնչացնում է նրանց ծրագրերը ու որոշում է ուղեկցել Իսահակին մինչև Շեֆիլդեում գտնվող նրա տունը։ Այվենհոյի ուղեկցողն է դառնում ծաղրածու Վամբան։ Իսահակի երախտապարտ աղջիկը՝ Ռեբեկան, ասպետին է նվիրում իր զարդարաքները, որպեսզի նա կարողանա իր համար հանդերձանք գնել մրցաշարի համար։ Աղջիկը սիրահարվում է Այվենհոյին, չնայած նրանց միջև սոցիալական անդունդին։
Արքայազն Ջոնը նշանակում է ասպետական մրցաշար։ Բուա- Գիլբերն ու դե Բերսին անհաղթելի են թվում մինչև ինչ-որ սաքս փակ երեսկալով վայր չի գցում երկուսին էլ ձիու վրայից։ Միայն թե ասպետը՝ նույն ինքը Այվենհոն, վիրավորվում է Բուա- Գիլբերի կողմից։ Նրան տեղափոխում են նորմանացիների զայրույթից հեռու՝ Շերվուդյան անտառ՝ ավազակախմբի առաջնորդ Ռոբին Լոկսլիի մոտ։
Նույն ժամանակահատվածում, Այվենհոյի հայրը՝ Սեդրիկը, մնացած սաքսերի ու Ռեբեկայի հետ գերի է ընկնում նորմանյան լորդ Ֆրոն դե Բեֆֆին։ Վերջինս որպես վճար է պահանջում Այվենհոյին, երիտասարդը հանձնվում է, սակայն սրիկան չի արձակում Այվենհոյի հորը։ Ռոբին Հուդի խումբը շրջափակում է ամրոցը ու ազատ արձակում գերիներին, Վամբան մահանում է Ֆրոն դե Բեֆի ձեռքից, որն էլ ընկնում է Այվենհոյի սրից։ Նորմանդացիներից հեռանալ կարողանում է միայն Բուա- Գիլբերը Ռեբեկայի հետ։ Նորմանդացին սկսում է կիրք զգալ իր գերուհու հանդեպ։
Այվենհոն դիմում է Իսահակին ու այլ հրեա վաճառականների Ռիչարդ արքայի փրկագնի համար, և նրանք համաձայնում են։ Նույն ժամանակահատվածում Ռեբեկային մեղադրում են կախարդության մեջ ու պետք է այրեն նրան։ Այվենհոն պահանջում է «Աստծո դատ»՝ մենամարտ, որը պետք է վճռի մեղադրանքների ճակատագիրը։ Ջոնը հրամայում է Բուա- Գիլբերին հաղթել Այվենհոյին։ Բրիանը, որը ոչ մի կերպ չի ցանկանում աղջկա մահը, Ռեբեկային հարցնում է նրա կարծիքը, ու վերջինս համաձայնում է։ Այվենհոյի ու Բրիանի միջև մենամարտ է տեղի ունենում, որի եզրափակչում Բուա- Գիլբերը մահանում է։ Մահից առաջ նա սեր է խոստովանում Ռեբեկային։ Մենամարտի վերջում խաչակիրների հետ միասին ասպարեզ է ժամանում ազատ արձակված ու Անգլիա վերադարձած Ռիչարդ Առյուծասիրտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.