Ամորի Վասիլի Շոտար (ֆր.՝ Amaury Vassili Chotard, հունիսի 8, 1989[1], Ռուան[2]), ֆրանսիացի երգիչ, աշխարհի ամենաերիտասարդ պրոֆեսիոնալ տենորներից մեկը[3]։ Նրա առաջին Vincerò ալբոմը 2009 թվականին Ֆրանսիայում պլատինե է դարձել և հայտնի է դարձել Կանադայում, ՀԱՀ-ում և Հարավային Կորեայում[4]։ Վասիլին բնութագրում է իր երգերի ոճը որպես «լիրիկական փոփ»։
Ամորի Վասիլի | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Amaury Vassili |
Ծնվել է | հունիսի 8, 1989[1] (35 տարեկան) Ռուան[2] |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Group |
Կայք | amauryvassili.com |
Amaury Vassili Վիքիպահեստում |
Վասիլին սկսել է երգել 9 տարեկան հասակում, ընդունվել է Ռուանի երաժշտական դպրոց։ 14 տարեկան հասակում Ամորին մասնակցել է իր առաջին երաժշտական մրցույթին, որտեղ նա կատարել է Ժակ Բրելի «Amsterdam» երգը։ Հաջորդ մրցույթի ժամանակ երիտասարդ երաժիշտը կատարել է Միշել Սարուդի «Les Lacs du Connemara» երգը, սակայն չի անցել եզրափակիչ՝ չնայած հանդիսատեսի բուռն ընդունելությանը։ 2004 թվականին Ամորին մասնակցել է «Coupe de France de la chanson française»-ին և հաղթել այն։
Երաժիշտը ճանաչվածություն է ձեռք բերել 2009 թվականին իր առաջին Vincerò սկավառակով, որը Ֆրանսիայում պլատինե է դարձել (ավելի քան 250 հազար կրկնօրինակ)։ Նրա երկրորդ Canterò սկավառակը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին։
2011 թվականին երգիչը իրավունք է ստացել ներկայացնելու իր երկիրը Եվրատեսիլ 2011-ի ժամանակ[5] «Sognu» երգով («Երազանք», բառերի հեղինակներ՝ Ժան Պիեր Մարսելյեզի և Ջուլիա Միլեր, երգահաններ՝ Դենիել Մոյն և Քվենթին Նաշելե)[6]։
2011 թվականի մարտին Gala ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ամորինֆանի անունով աղջկա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.