Ամազոնի խոնավ անտառներ
From Wikipedia, the free encyclopedia
Ամազոնի խոնավ անտառ, խոնավ արևադարձային մշտադալար լայնատերև անտառների հսկայական տարածք, աշխարհի խոշորագույն արևադարձային անտառը։ Տեղակայված է Ամազո գետի գրեթե ողջ ջրավազանն ընդգրկող հսկայական հարթավայրում։ Անտառը զբաղեցնում է 5,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ինչը հավասար է մոլորակի մյուս արևադարձային անտառների ընդհանուր մակերեսի կեսին։ Անտառն ընկած է ինը երկրների տարածքում (Բրազիլիա, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա, Գայանա, Սուրինամ, Ֆրանսիական Գվիանա)։
Տեսակ | Խոնավ անտառներ, մասնագիտություն և հետազոտության թեմա |
---|---|
Մասն է | Հարավային Ամերիկա |
Երկիր | Հարավային Ամերիկա |
Տեղագրություն | Amazonia? |
Մակերես | 6 700 000 կմ²[1] |
Կենսաբազմազանություն
Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառները (Սելվա) առանձնանում են ամենամեծ կենսաբազմազանությամբ։ Կենդանիների և բույսերի բազմազանությունը այնտեղ շատ ավելին է, քան Աֆրիկայի և Ասիայի արևադարձային անտառներում։ Նկարագրված յուրաքանչյուր տասներորդ կենդանական կամ բուսական տեսակը տարածված է Ամազոնյան ջունգլիներում։ Այստեղ նկարագրված են առնվազն 40 000 բույսերի տեսակներ, 3000 տեսակ ձուկ, 1 294 տեսակ թռչուններ, 427 տեսակ կաթնասուններ, 428 տեսակի երկկենցաղներ, 378 տեսակի սողուններ և 96 660-ից մինչև 128 843 տեսակի տարբեր անողնաշարավորներ։
Երկրի վրա հենց Ամազոնի խոնավ անտառներում է բուսատեսակների ամենամեծ բազմազանությունը, որը ներառում է 16 հազար ծառատեսակներ[2].
- Մանգրովյան ծառի արմատներ
- Երկնագույն ծառամագլցող
- Հսկայական բաուգինիա լիանա (Bauhinia guianensis)
- Արա թութակ
Կենդանական աշխարհ
Ամազոնի ջունգլիներում կան բազմաթիվ կենդանիներ, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել մարդու համար։ Մեծ գիշատիչներից այստեղ հանդիպում են յագուարն ու կայմանը։ Այստեղ բնակվում են անակոնդա օձը և թունավոր շուշույան ու ժարակարան, ինչպես նաև «շագանակագույն սարդ» Loxosceles- ը։ Գետերում կա էլեկտրական կատվաձկներ, որոնք կարող են առաջացնել էլեկտրական լիցք, որը կարող է մարդուն սպանել, պիրանիաններ, որոնք իրենց խայթոցով կարող են լուրջ վերք առաջացնել, կանդիրու ձուկ, որը կարող է ներթափանցել մարդու և կենդանիների միզուղիներ, ինչպես նաև քաղցրահամ ջրերի դելֆին։
Ծառերի վրա ապրում են զանազան տեսակների երկկենցաղներ՝ ծառամագլցողների ընտանիքից, որոնց մաշկն արտադրում է ուժեղ լիպոֆիլային թույն՝ բատրախոտոքսինի շնորհիվ։ Այստեղ բնակվում են նաև տարբեր մակաբույծներ և վարակիչ հիվանդությունների տարածողներ։ Մասնավորապես, չղջիկների որոշ տեսակներ կատաղության վիրուսի բնական կրող են, իսկ մլակները՝ լեշմանիոզի կրողներ։ Խոնավ տաք միջավայրը բարենպաստ պայմաններ է ստեղծում մալարիայի, արևադարձային տապի և այլ վարակիչ հիվանդությունների տարածման համար։ Տորնիլիո (tornillo) միջատը ձու է դնում թաց հագուստի վրա, և մարդու մաշկի հետ շփվելիս փորում է և ձու դնում դրա մեջ։
Խոնավ անտառում հասարակական միջատները կազմում են սապրոֆագների առաջատար խումբը։ Նրանց բազմաթիվ ներկայացուցիչներն են մրջյունները և տերմիտները։ Վերջիններիս թիվը կարող է հասնել շատ մեծ ցուցանիշների. Ամազոնի ջրավազանի խոնավ անտառներում տերմիտների բները հանդիպում են 1 հա-ի վրա մինչև 800-1000 հատ, իսկ ընդհանուր առմամբ 1 մ² վրա առկա է 500-ից 10 հազար տերմիտ։ Ծառերի շերտում առկա է ֆիտոֆագերի բազմազանություն՝ բզեզներ, թիթեռներ, ցիկադներ, որոնք ծծում են տերևի հյութը և այլն։
Խոնավ անտառի առանձնահատկությունը ծառի տերևներից կառուցված մրջնաբներն են, որոնք հանդիպում են ոչ միայն բնական անտառում, այլև ցիտրուսի, հևեայի, սուրճի պլանտացիաներում[3]։
Պահպանություն և վտանգներ
- Անտառահատում
1991 թվականից մինչև 2004 թվականը Ամազոնյան անտառի կորուստը կազմել է 415 հազար կմ²։ Ամազոնում անտառահատման հիմնական պատճառը բնակավայրերի և գյուղատնտեսության համար հողերի մաքրումն է։ Նոր ժամանակներում անտառների մշտական անտառահատման հիմնական պատճառը եղել է այն, որ ֆերմերները չեն վերականգնել քայքայված հողերը, իսկ անտառից ազատված հողերը բերրիությունը պահպանել են ընդամենը մի քանի տարի[4]։ Այնուամենայնիվ, մաքրված տարածքի մեծ մասը հատկացվել է անասունների արոտավարերի համար[5]։ Արոտավայրերն զբաղեցնում են նախկին անտառային տարածքների շուրջ 70 %-ը, և 1970-2007 թվականների՝ ավելի քան 90% -ը[6][7]։ Այնուամենայնիվ, 2011 թվականից ի վեր անտառահատումը դանդաղել է։
2005 թվականից մինչև 2016 թվականը պահպանվող տարածքների տարածքն աճել է 3,07 միլիոն կմ²-ից մինչև 3,62 միլիոն կմ²2[8]։
Ծանոթագրություններ
Գրականութուն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.