Ախուրյանի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ախուրյանի ջրամբար, ջրամբար Ախուրյան գետի ստորին հոսքում, գտնվում է հայ-թուրքական սահմանում[1]։ Կառուցված է Թուրքիայի և ԽՍՀՄ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թվականի ապրիլի 25-ին։ Ըստ այդ համաձայնագրի, պիտի կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարը սկսվել է շահագործվել 1980 թվականից։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հայաստան Թուրքիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1600 մ | |
Երկարություն | 20 կմ | |
Ծավալը | 0,525 կմ³ | |
Սկիզբ առնող գետերը | Ախուրյան | |
Երկարություն - 20 կիլոմետր (սահմանի երկայնքով), ջրի ծավալը գնահատվում է - 525 մլն. մ³։ Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում, Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերում, ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.