Ալեքսանդր Բարեպաշտ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Բարեպաշտ (ծնված թիվը անհայտ - 1432), մոլդավական հոսպոդար (1400 թվականից)։ Ալեքսանդր Բարեպաշտի ներքին քաղաքականությունն ընթացել է պետությունը կենտրոնացնելու, կենտրոնախույս ուժերը (խոշոր ավատատերերին և եկեղեցուն) հնազանդեցնելու, երկիրը հզորացնելու ուղղությամբ։ Հենեվելով բանակի և քաղաքային բնակչության վրա՝ Ալեքսանդր Բարեպաշտը իր իշխանության սահմաններն ընդարձակեց դեպի Սև ծով, միավորեց Բուջակը (Բեսարաբիայի հարավային մասը)՝ Քիլիա և Աքքերման քաղաքներով, հաջողությամբ պաշտպանեց երկրի անկախությունը։ Քաղաքների և երկրի զարգացումը խթանելու համար Լեհաստանից Մոլդավիա հրավիրեց հայ վաճառականների, մաքսից ազատեց նրանց, նվազեցրեց հարկերը և թույլ տվեց մշտապես բնակվել Մոլդավիայում (1407 թվականի հոկտեմբերի 8-ի հրովարտակով)։ Սոլդավիայի քաղաքներում բնակություն հաստատեց շուրջ 3000 հայ ընտանիք։ 1401 թվականի հուլիսի 30-ի հրովարտակով Սուչավա մայրաքաղաքում հայերի համար հիմնեց եպիսկոպոսություն։ Ալեքսանդր Բարեպաշտի խրախուսող քաղաքականության շնորհիվ Մոլդավիայով անցնող Լվով-Չեռնիվցի-Սուչավա-Յաշ-Աքքերման առևտրական ուղին ձեռք բերեց միջազգային նշանակություն։
Ալեքսանդր Բարեպաշտ | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 1375[1] |
Մահացել է՝ | հունվարի 1, 1432 |
Վախճանի վայր | Սուչավա, Մոլդովական իշխանություն |
Երկիր | Մոլդովական իշխանություն |
Տոհմ | House of Mușat? |
միապետ | |
Հայր | Ռոման I[2] |
Մայր | Anastasia of Moldova?[2] |
Երեխաներ | Իլիաս I, Պյոտր II, Բոգդան II, Պերտու III Արոն, Ստեֆան II և Vasilissa?[2] |
Հավատք | ուղղափառություն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.