Ալան Օկտավիան Հյում
From Wikipedia, the free encyclopedia
Ալան Օկտավիան Հյում (անգլ.՝ Allan Octavian Hume, հունիսի 4, 1829[1][2] կամ հունիսի 6, 1829[3], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] - հուլիսի 31, 1912[4][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի գաղութարար պաշտոնյա, Հնդկական քաղաքացիական ծառայության աշխատակից, Հնդկական ազգային կոնգրեսի ստեղծման նախաձեռնող[6], գիտնական թչնաբան։ Ստացել է «Հնդկական թռչնաբանության հայր» պատվանունը[7]։
Ալան Օկտավիան Հյում անգլ.՝ Allan Octavian Hume | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1829[1][2] կամ հունիսի 6, 1829[3] Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 31, 1912[4][3] (83 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
Գերեզման | Բրուքվուդ գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | St Mary Cray? և Etawah? |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բուսաբան, թռչնաբան, պետական ծառայող, քաղաքական գործիչ և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Indian Civil Service? |
Անդամակցություն | Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա |
Ալմա մատեր | East India Company College? և UCL Medical School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Հայր | Joseph Hume?[1] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Hume |
Ստորագրություն![]() | |
Allan Octavian Hume Վիքիպահեստում |
Ելնելով հնդկական Իթավա շրջանում պաշտոնավարելու իր փորձից՝ 1857 թվականին Հնդկաստանում բռնկված սիփայների ապստամբությունը համարել է սխալ կառավարման հետևանք և մեծ ջանքեր է գործադրել հասարակ ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Նա գտնում էր, որ հնդիկներին պետք է ինքնակառավարման հնարավորություն տալ, և հենց այդ նպատակով էլ նախաձեռնել է Հնդկական ազգային կոնգրեսի հիմնադրման աշխատանքները, որը, ըստ նրա մտահղացման, պետք է օգներ փոխարքայությանը երկիրը կառավարելու գործում։ Հյումի ղեկավարությամբ Իթավայի շրջանը առաջինների թվում է վերադարձել նորմալ կյանքի և տարիների ընթացքում նրա իրագործած բարեփոխումների շնորհիվ համարվել է զարգացման մոդել-նմուշօրինակ։ Հյումը բարձրացել է ծառայության աստճաններով, 1871 թվականին դարձել փոխարքայության հարկերի, գյուղատնտեսության և առևտրի բաժնի քարտուղար, բայց հանդուգն բնավորության և սուր լեզվի պատճառով 1878 թվականին ազատվել է պպաշտոնից (համարձակվել էր քննադատել փոխարքային՝ լորդ Ռոբերտ Բուլվեր-Լիտտոնին)։
Հյումը հիմնել է Stray Feathers ամսագիրը, որտեղ ինքն ու թղթակիցները հրապարակել են նշումներ, տեղեկություններ, դիտարկումներ Հնդկաստանի տարբեր ծայրերում հանդիպող թչունների մասին։ Բացի այդ, ստեղծել է թռչնանմուշների հսկայական հավաքածու, որը հետագայում նվիրել է Լոնդոնի բնության պատմության թանգարանին. այսօր էլ դա համարվում է հնդկական թռչունների խրտվիլակների ամենաընդարձակ հավաքածուն։ Նա հեետաքրքրություն է հանդես բերել նաև բուսաբանության նկատմամբ և կյանքի վերջին տարիներին հիմնել է Հարավային Լոնդոնի բուսաբանական ինստիտուտը (South London Botanical Institute):
Կենսագրություն
Ալանը բրիտանական խրհրդարանի շոտլանդացի արմատական պատգամավոր Ջոզեֆ Հյումի կրտսեր որդին էր, նրա ինը երեխաներից ութերորդը[8]։ Ծնվել է Լոնդոնի Վեստմինիստր թաղամասում, մկրտվել Բրայանստոն Սքվերի Սբ. Մարիամ եկեղեցում[9]։ Սովորել է Լոնդոնի համալսարանի բժշկական քոլեջում[10], աշխատանքի նշանակվել Հնդկական քաղաքացիական ծառայությունում, ինչի պատճառով էլ ուսանել է նաև Արևելահնդկական ընկերության քոլեջում։ 1849 թվականին մեկնել է Հնդկաստան, աշխատանքի անցել գաղութային վարչակազմում։ 1856—1867 թթ. հարկահավաք էր Իթավայի շրջանում։ Մասնակցել է սիփայների ապստամբությունը ճնշելուն, աչքի ընկել խիզախությամբ, պարգևատրվել Բանիի շքանշանով։ Նշանակվել է Իթավայի շրջանային վարչակազմի ղեկավար, իրականացրել մի շարք նշանակալի բարեփոխումներ գյուղատնտսության, կրթության, առողջապահության, քաղաքային ինքնավարության բնագավառներում։ Իթավայում Հյումի հիմնադրած դպրոցը կրում է նրա անունը[11]։ 1871 թվականին Հյումը նշանակվել է Հնդկաստանի փոխարքայության կառավարության եկամուտների, գյուղատնտեեսության և առևտրի դեպարտամենտի ղեկավար[12], ձգտել է ազատական բարփոխումներ իրականացնել, սուր քննադատության է ենթարկել փոխարքայի՝ լորդ Ռ. Բուլվեր-Լիտտոնի քաղաքականությունը։ 1882 թվականին ազատվել է պաշտոնից։ 1894 թվականին լքել է Հնդկաստանը, վերադարձել Անգլիա, բնակություն հաստատել Լոնդոնում։
Երկեր
- My Scrap Book: Or Rough Notes on Indian Oology and Ornithology (1869)
- List of the Birds of India (1879)
- The Nests and Eggs of Indian Birds (3-volumes)
- with Marshall, Charles Henry Tilson (1879). The Game Birds of India, Burmah and Ceylon. Calcutta: A.O. Hume & C.H.T. Marshall. OCLC 5111667. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին. (3-volumes, 1879–1881)
- Hints on Esoteric Theosophy
- Agricultural Reform in India (1879)
- Lahore to Yarkand. Incidents of the Route and Natural History of the Countries Traversed by the Expedition of 1870 under T. D. Forsyth
- Stray Feathers (11-volumes + index by Charles Chubb)
Ալան Հյումի անունով կոչված թռչնատեսակներ
- Hume's ground tit, Pseudopodoces humilis
- Hume's wheatear, Oenanthe albonigra
- Hume's boobook, Ninox obscura
- Hume's short-toed lark, Calandrella acutirostris
- Hume's leaf warbler, Phylloscopus humei[13]
- Hume's whitethroat], Sylvia althaea
- Hume's treecreeper, Certhia manipurensis
Այլ կենդանատեսակներից Հյումի անունով են կոչվել մանիպուրյան թփուտների առնետը՝ Manipur bush rat - Hadromys humei[14], Նարկոնդամ կղզում հանդիպող ցամաքային խեցգետինը[15], Phylloscopus humei-ը[16] և Հյումի արխարը՝ Ovis ammon humei Lydekker 1913[17] (ներկայոմս անվանվում է նաև Ovis ammon karelini, Severtzov, 1873)[18]:
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.