Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Təhsil Nazirliyi) Ադրբեջանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է կրթության բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարություն | |
---|---|
Տեսակ | կրթության նախարարություն |
Երկիր | Ադրբեջան |
Հիմնադրված | 1988 |
Իրավ. կարգավիճակ | նախարարություն |
Գլխադասային գրասենյակ | Ադրբեջան, Բաքու, Խաթայի, 49 փողոց, AZ-1008 |
Տարածաշրջան | Ադրբեջան |
նախարար | Ջեյհուն Բայրանով |
նախարարի տեղակալ | Ֆիրուդին Կուրբանով |
նախարարի տեղակալ | Մեհեբբեթ Վալիևա |
Վերադաս կազմակերպություն | Ադրբեջանի Հանրապետություն |
Կայք | edu.gov.az |
Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարությունը մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։ Նախարարությունը գործում է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա[1]։
Նպատակներ
Նախարարության խնդիրներն են[2]՝
- կրթության համակարգի որակի և արդյունավետության մոնիթորինգը և գնահատումը։
- օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման ապահովումը։
- կրթական համակարգի գործունեության որակի ու արդյունավետության գնահատման, «Լեզվի մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման ապահովումը։
- պետական կրթական չափորոշիչներին կրթական ծրագրերի համապատասխանության ապահովումը։
Գործառույթներ
Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
- կրթության զարգացման երկարաժամկետ և միջնաժամկետ պետական ծրագրերի մշակում, դրանց մոնիթորինգ և գնահատում;
- պետական կրթական չափորոշիչների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ;
- կրթության բնագավառի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի ու կրթության բնագավառում Ադրբեջանի Հանրապետության պետական քաղաքականության մշակում;
- բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի մշակում ու հաստատում՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների;
- կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման կազմակերպում.
- օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
Ընդհանուր տեղեկատվություն
Նախարար
- Ջեյհուն Բայրանով
Տեղակալներ
- Ֆիրուդին Կուրբանով
- Մեհեբբեթ Վալիևա
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.