From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքական (անգլ.՝ United States men's national basketball team[1]), ներկայացնում է Միացյալ Նահանգները բասկետբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։
ՖԻԲԱ վարկանիշ | 1 | ||||
---|---|---|---|---|---|
ՖԻԲԱ-ի անդամ | 1934 | ||||
ՖԻԲԱ-ի տարածաշրջան | ՖԻԲԱ Ամերիկա | ||||
Ազգային ֆեդերացիա | ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիա | ||||
Մարզիչ | Մայք Կռժիժևսկի | ||||
Օլիմպիական խաղեր | |||||
Մասնակցություն | 17 | ||||
Մեդալներ | 'Ոսկե` 1936, 1948, 1952, 1956, 1960, 1964, 1968, 1976, 1984, 1992, 1996, 2000, 2008, 2012 Արծաթե` 1972‡, հրաժարվել են Բրոնզե։ 1988, 2004 | ||||
Աշխարհի առաջնություն | |||||
Մասնակցություն | 17 | ||||
Մեդալներ | Ոսկե` 1954, 1986, 1994, 2010 Արծաթե` 1950, 1959, 1982 Բրոնզե` 1974, 1990, 1998, 2006 | ||||
Եվրոպայի առաջնություն | |||||
Մասնակցություն | Անհայտ | ||||
Մեդալներ | չկա | ||||
Տարածաշրջանի առաջնություն | |||||
Մասնակցություն | ՖԻԲԱ-ի Ամերիկայի առաջնություն | ||||
Մեդալներ | Ոսկե` 1992, 1993, 1997, 1999, 2003, 2007 Արծաթե` 1989 | ||||
Համազգեստ | |||||
|
Հանդիսանում է աշխարհի ամենահաջող հանդես եկող տղամարդկանց բասկետբոլի հավաքականը։ Մասնակցած 17 օլիմպիական խաղերում թիմը միշտ կարողացել է մեդալների արժանանալ (14 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ)։ Երկու ոսկե մեդալ նվաճած պատմական թիմեր՝ 1960 և 1992 («Դրիմ թիմ») թվականների հավաքականները առաջադրվել են Բասկետբոլի փառքի սրահ[2]։ Ներկայումս Միացյալ Նահանգների հավաքականը ՖԻԲԱ-ի դասակարգմամբ գրավում է առաջին հորիզոնականը վարկանիշային աղյուսակում։
Մինչև 1989 թվականը ՖԻԲԱ-ի կանոնադրությամբ ազգային հավաքականներն իրավունք ունեին համալրելու միմիայն սիրողական բասկետբոլիստները, սակայն կանոնների փոփոխությունից հետո ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիան լիազորվում է ազգային թիմ հրավիրել պրոֆեսիոնալ մարզիկների։ Որպես այդպիսին առաջին պրոֆեսիոնալ բասկետբոլիստներով համալրված ամերիկյան թիմը դառնում է 1992 թվականի Բարսելոնայի օլիմպիական խաղերի հավաքականը, որն ստանում է «Դրիմ թիմ» (անգլ.` Dream Team — Երազանքների թիմ) ոչ պաշտոնական անվանումը։ «Դրիմ թիմը» կարողանում է արժանանալ օլիմպիական ոսկու՝ եզրափակիչ հանդիպման ժամանակ պարտության մատնելով Խորվաթիայի հավաքականին[3][4]։
Երկու տարի անց թիմն հաջող է հանդես գալիս ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում։ Թիմի օլիմպիական հաջողությունները շարունակվում են 1996, 2000, 2008 և 2012 թվականներին (ինչպես նաև բրոնզե մեդալ 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ)։
Տարի | Ռաունդ | Տեղ | Խաղ | Հ | Պ |
---|---|---|---|---|---|
1936 | Չեմպիոն | 1-ին | 5 | 5 | 0 |
1948 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1952 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1956 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1960 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1964 | Չեմպիոն | 1-ին | 9 | 9 | 0 |
1968 | Չեմպիոն | 1-ին | 9 | 9 | 0 |
1972 | Փոխչեմպիոն | 2-րդ | 9 | 8 | 1 |
1976 | Չեմպիոն | 1-ին | 7 | 7 | 0 |
1980 | Բոյկոտ | ||||
1984 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1988 | Երրորդ տեղ | 3-րդ | 8 | 7 | 1 |
1992 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1996 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
2000 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
2004 | Երրորդ տեղ | 3-րդ | 8 | 5 | 3 |
2008 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
2012 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
Ընդհանուր | 14 տիտղոս | 17/18 | 135 | 130 | 5 |
Տարի | Ռաունդ | Տեղ | Խաղ | Հ | Պ |
---|---|---|---|---|---|
1950 | Փոխչեմպիոն | 2-րդ | 5 | 4 | 1 |
1954 | Չեմպիոն | 1-ին | 7 | 7 | 0 |
1959 | Փոխչեմպիոն | 2-րդ | 6 | 3 | 3 |
1963 | Քառորդ-եզրափակիչ | 4-րդ | 9 | 6 | 3 |
1967 | Քառորդ-եզրափակիչ | 4-րդ | 9 | 7 | 2 |
1970 | Քառորդ-եզրափակիչ | 5-րդ | 9 | 6 | 3 |
1974 | Երրորդ տեղ | 3-րդ | 9 | 8 | 1 |
1978 | Քառորդ-եզրափակիչ | 5-րդ | 7 | 3 | 4 |
1982 | Փոխչեմպիոն | 2-րդ | 9 | 7 | 2 |
1986 | Չեմպիոն | 1-ին | 10 | 9 | 1 |
1990 | Երրորդ տեղ | 3-րդ | 8 | 6 | 2 |
1994 | Չեմպիոն | 1-րդ | 8 | 8 | 0 |
1998 | Երրորդ տեղ | 3-րդ | 8 | 6 | 2 |
2002 | Քառորդ-եզրափակիչ | 6-րդ | 9 | 6 | 3 |
2006 | Երրորդ տեղ | 3-րդ | 9 | 8 | 1 |
2010 | Չեմպիոն | 1-ին | 9 | 9 | 0 |
2014 | Չեմպիոն | 1-ին | 9 | 9 | 0 |
Ընդհանուր | 5 տիտղոս | 17/17 | 141 | 114 | 27 |
Տարի | Ռաունդ | Տեղ | Խաղ | Հ | Պ | |
---|---|---|---|---|---|---|
1980 | Չի մասնակցել | |||||
1984 | ||||||
1988 | ||||||
1989 | Փոխչեմպիոն | 2-րդ | 8 | 6 | 2 | |
1992 | Չեմպիոն | 1-ին | 6 | 6 | 0 | |
1993 | Չեմպիոն | 1-ին | 7 | 6 | 1 | |
1995 | Չի մասնակցել | |||||
1997 | Չեմպիոն | 1-րդ | 9 | 8 | 1 | |
1999 | Չեմպիոն | 1-րդ | 10 | 10 | 0 | |
2001 | Առաջին ռաունդ | 10-րդ | 4 | 0 | 4 | |
2003 | Չեմպիոն | 1-րդ | 10 | 10 | 0 | |
2005 | Կիսաեզրափակիչ | 4-րդ | 10 | 4 | 6 | |
2007 | Չեմպիոն | 1-ին | 10 | 10 | 0 | |
2009 | Չի մասնակցել | |||||
2011 | ||||||
2013 | ||||||
Ընդհանուր | 6 տիտղոս | 9/16 | 74 | 60 | 14 |
Տարի | Ռաունդ | Տեղ | Խաղ | Հ | Պ |
---|---|---|---|---|---|
1951 | Չեմպիոն | 1-րդ | 6 | 6 | 0 |
1955 | Չեմպիոն | 1-ին | 5 | 4 | 1 |
1959 | Չեմպիոն | 1-ին | 6 | 6 | 0 |
1963 | Չեմպիոն | 1-ին | 6 | 6 | 0 |
1967 | Չեմպիոն | 1-ին | 5 | 5 | 0 |
1971 | Խմբային փուլ | 7-րդ | 3 | 2 | 1 |
1975 | Չեմպիոն | 1-ին | 9 | 9 | 0 |
1979 | Չեմպիոն | 1-ին | 9 | 9 | 0 |
1983 | Չեմպիոն | 1-ին | 8 | 8 | 0 |
1987 | Փոխչեմպիոն | 2-րդ | 7 | 6 | 1 |
1991 | Երրորդ տեղ | 3-րդ | 7 | 6 | 1 |
1995 | Փոխչեմպիոն | 2-րդ | 7 | 4 | 3 |
1999 | Փոխչեմպիոն | 2-րդ | 5 | 4 | 1 |
2003 | Կիսաեզրափակիչ | 4-րդ | 5 | 2 | 3 |
2007 | Քառորդ-եզրափակիչ | 5-րդ | 5 | 3 | 2 |
2011 | Երրորդ տեղ | 3-րդ | 5 | 3 | 2 |
2015 | Ընթացքում | ||||
Ընդհանուր | 8 տիտղոս | 16/16 | 97 | 82 | 15 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.