«Ալեքսանդր III կայսեր թագավորելու հիշատակի» մեդալ (ռուս.՝ Медаль «В память царствования императора Александра III»), Ռուսական կայսրության պետական պարգև, որը ստեղծվել է 1896 թվականի փետրվարի 26-ին Նիկոլայ II-ի հրամանով[1]։ Մեդալը նվիրված է Ալեքսանդր III-ի 51-րդ տարելիցին[2][3][4]։
«Ալեքսանդր III կայսեր թագավորելու հիշատակի» մեդալ ռուս.՝ Медаль «В память царствования императора Александра III» | ||
---|---|---|
| ||
Երկիր | Ռուսական կայսրություն | |
Տեսակ | Մեդալ | |
Ում է տրվել | պարգևատրում էին են քահանաները, եկեղեցական գեներալները, գլխավոր սպայական կազմը և այլ անձինք, ովքեր աշխատում էին տարբեր գերատեսչություններում | |
Վիճակագրություն | ||
Հիմնադրման ամսաթիվ | փետրվարի 26 1896 | |
Հիմնադիր | Նիկոլայ II | |
Պարգևատրման քանակը | 300 000 մեդալ | |
Տրամագիծ | 28 մմ | |
Նյութ | արծաթ | |
«Ալեքսանդր III կայսեր թագավորելու հիշատակի» մեդալը Վիքիպահեստում |
Պարգևատրման կարգ
Մեդալով պարգևատրվել են քահանաները, եկեղեցական գեներալները, գլխավոր սպայական կազմը և այլ անձինք, ովքեր աշխատում էին տարբեր գերատեսչություններում[5][6][7][8][9][10][11]։ Պարգևատրվել են նաև կանայք[2][12]։
Մեդալի նկարագրություն
Մեդալը պատրաստում էին արծաթից՝ 28 մմ տրամագծով։ Մեդալի դիմերեսին պատկերված է Ալեքսանդր III-ի կիսանդրին, որը նայում է դեպի աջ։ Մեդալի աջակողմյան եզրին մակագրված է․
Ալեքսանդր III կայսր - «ИМП. АЛЕКСАНДРЪ III» |
իսկ ձախակողմյան մասում, դափնու տերև։ Մյուս կողմում գրված է Ալեքսնադր III-ի կառավարության տարիները՝
- «1881 1894» |
Թվականների վերևում պատկերված է կայսերական թագը։ Սանտկ Պետերբուրգի դրամատանը մեդալները հատել է ավելի քան 300 000-ը։
Կրելու կարգ
Մեդալը ուներ կանթ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին[2][13].։
Պատկերասրահ
- Դիմերես
- Դարսերես
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.