From Wikipedia, the free encyclopedia
«Դու միակն ես» (անգլ.՝ You Are the Only One, ռուս.՝ Ты единственная), ռուս կատարող Սերգեյ Լազարևի երգը, որով նա ներկայացրել է Ռուսաստանը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։
«Դու միակն ես» «You Are The Only One» | ||||
---|---|---|---|---|
Սերգեյ Լազարևի երգը | ||||
Թողարկված | մարտի 5, 2016 | |||
Ֆորմատ | Ռադիոռոտացիա Թվային դիստրիբուցիա | |||
Ձայնագրված | 2016 | |||
Ժանր | Դանս-փոփ փոփ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:06 | |||
Լեյբլ | Universal Music Group | |||
Հեղինակ | Ջոն Բալարդ Ռալֆ Չարլի | |||
Կոմպոզիտոր | Dimitris Kontopoulos? և Ֆիլիպ Կիրկորով | |||
Պրոդյուսեր | Դիմիտրիս Կոնտոպուլոս | |||
Ժամանակագրություն | ||||
|
You Are the Only One | |
---|---|
Եվրատեսիլ 2016-ի երգ | |
Երկիր | Ռուսաստան |
Երգիչ(ներ) | Սերգեյ Լազարև |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Ֆիլիպ Կերկուրով Դիմիտրիս Կոնտոպուլոս |
Արդյունքներ | |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ A Million Voices (2015) |
Երգի և տեսահոլովակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 5-ին «Ռոսիա 1» դաշնային հեռուստաալիքով։ Երաժշտության հեղինակներն են Ֆիլիպ Կիրկորովը և հույն երգահան Դիմիտրիս Կոնտոպուլոսը[1]։
Առաջին իսկ հարցազրույցում Սերգեյ Լազարևը ասել է, որ անմիջապես չի համաձայնվել մասնակցել մրցույթին[2]։ Նրա խոսքերով՝ նա ութ տարի շարունակ շրջագայել է Եվրատեսիլը հյուրընկալող երկրներով և նրան շատ անգամներ առաջարկել են ներկայացել իր երկիրը[3]։
Այն փաստը, որ Սերգեյ Լազարևը կներկայացնի Ռուսաստանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում[3] հայտնի դարձավ 2015 թվականի դեկտեմբերին[4]։
Մարտի 2-ին Ֆիլիպ Կիրկորովը իր պաշտոնական կայքում հրապարակել է տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակներն էին հույն երգահան Դիմիտրիս Կոնտոպուլոսը և ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը[5]։ Երգի բառերի հեղինակներն էին Ջոն Բալարդը և Ռալֆ Չարլին։
Երգի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 5-ին «Ռոսիա 1» դաշնային հեռուստաալիքով։ 2016 թվականի մայիսի 10-ին Սերգեյ Լազարևը ներկայացրել է երգը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում[6]։
Ես լսեցի երգը և ասացի ոչ, որոշեցի, որ պետք է մտածեմ[7]։ Ամբողջ ճանապարհը, որով ես վերադառնում էի ստուդիայից, այդ երգը իմ գլխի մեջ պտտվում էր։ Ինչո՞ւ ոչ, մտածեցի ես և տվեցի իմ համաձայնությունը։ Ես կարծում եմ, որ երգը օժտված է անհավանական ձգողությամբ և ուժով։ Երբ ես լսեցի այն առաջին անգամ, ապշած էի նրա դյուրահույզ ճառաջայթմամբ և յուրահատուկ էներգիայով։ Արդյունքում այս երգը ազդեց իմ Եվրատեսիլի մասնակցելու որոշման վրա - Սերգեյ Լազարևը երգի մրցույթում[8] |
Մարտի 5-ի առավոտյան Սերգեյ Լազարևի «YouTube»-ի ալիքում և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում տեղի ունեցավ երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Տեսոհոլովակը նկարահանել է ռուս ռեժիսոր Կոնստանտին Չերեպկովը և պետերբուրգյան «Illuminariun 3000» խումբը։ Գործիքավորումը կատարվել է նաև 3D ֆորմատով։
Հոլովակի արտադրությունը պատկանում է «SEVER Production Co» ընկերությանը։ Տեսհոլովակում նկատվում է նաև ռուս մոդել Վլադիսլավ Եվտուշենկոն, ով ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը «Միսս Տիեզերք 2015» ամենամյա մրցույթում։
Մինչ շնորհանդեսը, տեսահոլովակը համարվում էր հսկվող գաղտնիք։ Սերգեյ Լազարևը նաև նշել է, որ տեսահոլովակը մրցույթում կլինի էապես տարբերվող ընդլայնված տեսանյութից։
Տեսահոլովակը ունեցել է լավ ակնարկներ, ինչպես երաժշտական քննադատների, այնպես էլ ռուս ունկնդիրների կողմից։
Ռուս հայտնի պրոդյուսեր, երգիչ և երգահան Ֆիլիպ Կիրկորովը բարձր է գնահատել երգը և նշել, որ Ռուսաստանում կան արվեստագետներ, որոնց հաջողվում է ներկայացնել երաժշտությունը։
Սերգեյ Լազարևը ինքն իր երգին նվիրված հարցազրույցի ժամանակ ռուսական հեռուստաընկերությանը խոստովանել է, որ երգը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում ստիպել է նրան մրցույթի ավարտից հետո կատարել համերգային շրջագայություն։ Նա նաև մեկնաբանել է իր երգը.
Թվային դիստրիբուցիա[9] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսերներ | Տևողություն | |||||
2. | «You Are the Only One» | Դմիտրիս Կոնտոպուլոս, Ֆիլիպ Կիրկորով | Դմիտրիս Կոնտոպուլոս | 3:06 |
Հիթ-շքերթ(2016) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ö3 Austria Top 75[10] | 40 |
Ultratip Flanders[11] | 22 |
Suomen virallinen latauslista[12] | 17 |
SNEP[13] | 53 |
Single Top 10[14] | 36 |
Iceland (RÚV)[15] | 19 |
Russia Airplay (Tophit)[16] | 18 |
Scottish Singles Top 40[17] | 71 |
PROMUSICAE[18] | 49 |
Sverigetopplistan[19] | 34 |
UK Download Chart[20] | 75 |
UK Singles (Official Charts Company)[21] | 206 |
iTunes չարտեր | |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.