From Wikipedia, the free encyclopedia
Vivo, չինական տեխնոլոգիական ընկերություն է, որում մշակվում և արտադրում են սմարթֆոններ, սմարթֆոնների աքսեսուարներ, ծրագրային ապահովում և առցանց ծառայություններ։ Այն հիմնադրվել է 2009 թվականին Գուանդոնգ նահանգի Դոնգուան քաղաքում։ Բրենդը օգտագործում է Hi-Fi չիպեր իրենց սմարթֆոններում[4]։ Կազմակերպության ծրագրային ապահովումը ներառում է Vivo App Store-ը, iManager-ը և ֆիրմային Funtouch OS-ը հիմնված Android օպերացիոն համակարգի վրա։
Vivo | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2020 |
Հիմնադիր | Shen Wei?[1] |
Վայր | Դունգուան, Գուանդուն, Չինաստան |
Երկիր | Չինաստան |
Արդյունաբերություն | electronics manufacturing? |
Կայք | vivoglobal.com(չին.) |
Մասնակից է | Wireless Power Consortium?[2] և ITU Telecommunication Standardization Sector?[3] |
Vivo (smartphone) Վիքիպահեստում |
2012 թվականին դուրս է եկել Vivo Х1 սմարթֆոնը[5]։ Х1 հանդիսանում էր կազմակերպության առաջին հեռախոսը, որում օգտագործել էր Hi-Fi չիպը, որը մշակվել էր ամերիկյան կիսահաղորդչային արտադրությամբ զբաղվող Cirrus Logic ընկերության կողմից։ Vivo շարունակեց աշխատանքը և 2013 թվականին թողարկեց աշխարհում առաջին 2K-էկրանով սմարտֆոնը՝ Xplay3s[6]։ Կազմակերպության ստեղծած այլ հայտնի սմարտֆոններ են x5pro-ն, X5Max-ը և Xshot-ը։
2015 թվականի առաջին եռամսյակում Vivo-ն մտել է աշխարհի թոփ-10 սմարտֆոն արտադրող կազմակերպությունների ցանկի մեջ և համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը կազմել է 2,7%[7]։ 2016 թվականի հունվար ամսի տվյալներով կազմակերպության միայն Շենչժենի և Նանկինի զարգացման կենտրոններում աշխատում են ավելի քան 1600 աշխատակիցներ[8]։ Vivo սմարթֆոնների այժմ հանդիսանում են Հնդկական Պրեմիեր Լիգայի հովանավորները 2016-2017 թվականների ընթացքում։
Գրանցված լինելով առաջին անգամ 2009 թվականին՝ Vivo ներկայումս գրանցվել է ավելի քան 100 երկրներում։ Vivo-ն սկսել է իր միջազգային էքսպանսիան 2014 թվականին, երբ նա մուտք է գործել թայլանդական շուկա[9]։Դրանից հետո ընկերությունն արագ շարունակել է իր աճը՝ իր գործունեությունը մեկնարկելով Հնդկաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Վիետնամում, Մյանմարում և Ֆիլիպիններում[10][11][12][13]։
2017 թվականի հունիսին, Vivo-ն դարձել է Հնդկական Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր և շարունակելու է հովանավորությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ մեծացնելով իր ներդրումների քանակը՝ 2,199 ռուփփի, որը 500%-ով գերազանցում էր նախորդ հովանավորչական պայմանագիրը։ [14]
2015 թվականի հոկտեմբերին դրանից հետո Vivo-ն դարձավ Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավորը․ երկամյա պայմանագիրը ուժի մեջ էր մտնում 2016 թվականի մրցաշրջանից[15][16]։
2017 թվականի հունիսին Vivo-ն հովանավորչական պայմանագիր ստորագրեց ՖԻՖԱ-ի հետ և դարձավ 2018 և 2022 թվականների Աշխարհի Առաջնության ժամանակ սմարթֆոնների պաշտոնական բրենդը[17]։
2017 թվականի հուլիսին, Vivo-ն նորից դառնում է Հնդկաստանի Պրեմիեր Լիգայի տիտղոսային հովանավոր՝ կնքելով քառամյա պայմանագիր, որը ուժի մեջ է մտնելու 2018 թվականից[18]։
Ինդոնեզիայում Vivo պաշտոնական դեմքերն են Ագնես Մոնիկան, Աֆգան Սյահրեզան, Պևիտա Պիրսը, Պրիլլի Լատուկոնսինան և Ալ Ղազալին։
Մալայզիայում կազմակերպությունը վարձել է Դաթո Սիթի Նուրհալիզային, որը ներկայացնում է կազմակերպության շահերը։
Ֆիլիպիններում Լեոն դե ՄաքՔոյը Vivo-ի առաջին ֆիլիպինցի դեսպանն է, իսկ Հնդկաստանում գովազդային դեմքն է Ռանվեեր Սինգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.