From Wikipedia, the free encyclopedia
The King's Man, սպասվող բրիտանա-ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ, ռեժիսոր Մեթյու Վոնի կողմից։ Ֆիլմը համարվում է «Քինգսման» ֆիլմաշարի փրիքվելը։ Ֆիլմը թողարկվելու է 2021 թվականի փետրվարի 12-ին։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Երկիր | Մեծ Բրիտանիա ԱՄՆ |
---|---|
Ժանր | Մարտաֆիլմ Կատակերգություն |
Հիմք | The Secret Service |
Թվական | 2021 |
Պրեմիերա | Փետրվարի 12, 2021 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Մեթյու Վոն |
Պրոդյուսեր | Մեթյու Վոն |
Սցենարի հեղինակ | Կարլ Գայդուսեկ Մեթյու Վոն |
Դերակատարներ | Դանիել Բրյուլ[1], Ռիս Իվանս, Մեթյու Գուդ[1], Աարոն Թեյլոր-Ջոնսոն[1], Ջեմմա Արտերտոն[1], Թոմ Հոլանդեր[1], Ջիմոն Հոնսու[1], Սթենլի Տուչի[1], Ռեյֆ Ֆայնս[1], Հարիս Դիքինսոն, Չարլզ Դենս[1], Ալեքսանդրա Մարիա Լարա[1], Նիլ Ջեքսոն[1], Էլիսոն Ստեդման[1], Բրանա Կատիչ[1], Ջոել Բասման[1], Իեն Քելլի[1], Ռոբերտ Արամայո[1], Կոնստանտին Գրեգորի[1] և Aaron Vodovoz? |
Օպերատոր | Բեն Դևիս |
Երաժշտություն | Հենրի Ջեքման, Մեթյու Մարգեսոն և Դոմինիկ Լյուիս |
Մոնտաժ | Ջոն Հարիս և Ջեյսոն Բոլենթայն |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | Marv Films և 20th Century Studios |
Տևողություն | 131 րոպե[2][3] |
Նախորդ | Քինգսման։ Ոսկե մատանի |
IMDb | ID 6856242 |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Պատմության չարագույն բռնապետները և քրեական հեղինակությունները հավաքվել են, որպեսզի պատերազմ հայտարարեն և միլիոնավոր մարդկանց սպանեն։ Միայն մեկ հոգի և նրա ղեկավարը կարող են նրանց կանգնեցնել։
Դերասան | Դեր |
---|---|
Հարրիս Դիքինսոն | Քոնրադ |
Դանիել Բրյուլ | Մաքս Մորտոն |
Ռեյֆ Ֆայնս | Գերբերտ Քիթչեներ |
Աարոն Թեյլոր-Ջոնսոն | Լի Անվին |
Ռիս Իֆանս | Գրիգորի Ռասպուտին |
Ջեմմա Արթերթոն | Փոլլի |
Չարլզ Դենս | Արթուր |
Մեթյու Գուդ | Տրիստան |
Թոմ Հոլանդեր | Գեորգ V / Վիլհելմ II / Նիկոլայ II |
Ջիմոն Հոնսու | Նիլ Քենլոկ |
Ստենլի Տուչչի | Մերլին |
Էլիսոն Սթեդման | Գաինվեր |
Ռոբերտ Արամայո | Գավրիլո Պրինցիպ |
Ալեքսանդրա Մարիա Լարա | Ալեքսանդրա Ֆյոդորովնա |
Ջոել Բասման | Գավին |
Օսկար Այզեկ | Ջեք Գեթսոն |
«Kingsman» ֆիլմի երրորդ մասի վրա աշխատելու ընթացքում, 2018 թվականի հունիսին Մեթյու Վոնը հայտարարեց, որ մշակում է «Kingsman: The Great Game» անվամբ փրիքվելը, նշելով, որ սյուժեն տեղի է ունենում 1900-ականների սկզբին և ներկայացնելու է լրտեսական գործակալության ձևավորումը, և որ նախագիծը նկարահանվելու է «Kingsman 3» ֆիլմի հետ զուգահեռ[4][5]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Ռեյֆ Ֆայնսը և Հարրիս Դիքինսոնը փիքվելում գլխավոր դերերն են խաղալու[6][7]։ 2018 թվականի նոյեմբերին պարզվեց, որ Դանիել Բրյուսը, Չարլզ Դենսը, Ռիս Իֆանսը և Մեթյու Գուդը միացել են ֆիլմի դերասանակն կազմին[8]։
2019 թվականի փետրվարին հաղորդվեց, որ Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Ջեմմա Արթերթոնը, Թոմ Հոլանդերը, Ջիմոն Հոնսուն, Էլիսոն Սթեդմանը, Սթենլի Տուչին, Ռոբերտ Արամայոն և Նիլ Ջեքսոնը ֆիլմի նկարահանումների ընթացքում, որը սկսվել է ԱՄՆ-ում, միացել են դերասանական կազմին[9][10][11]։ 2019 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Ալեքսանդրա Մարիա Լարան միացել է ֆիլմի նկարահանումներին[12]։ 2019 թվականի մայիսին Ջոել Բասմանը միացել է ֆիլմի դերասանական կազմին[13]։ 2019 թվականի հունիսին «20th Century Fox»-ը հայտարարել է ֆիլմի նոր անվան (The King’s Man) և թողարկման նոր ամսաթվի մասին՝ առանց դերասանական կազմի և ավելացնելով Walt Disney Pictures-ը՝ որպես համատեղ արտադրող ընկերություն[14]։
2019 թվականի ապրիլին որոշ տեսարաններ նկարահանվել են Թուրինում և Վենարիա Ռեալեում (Իտալիա), որոնք ձևավորվել են Հարավսլավիայի տեսքով[15]։
«The King's Man» ֆիլմի առաջին թիզեր թրեյլերը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 15-ին[16]։
Ավելի վաղ ֆիլմը պետք է թողարկվեր 2019 թվականի նոյեմբերի 15-ին, այնուհետև թողարկումը հետաձգվել է մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը[14][17], սակայն, 2019 թվականի նոյեմբերին, ֆիլմի թողարկումը կրկին հետաձգվել է՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.