From Wikipedia, the free encyclopedia
The End-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է որը գրվել է Ջիմ Մորիսոնի կողմից։ Իրականում Ջիմը երգը գրել էր այն բանից հետո երբ նա բաժանվեց իր ըներուհի Մարի Վերբելոուից[2], սակայն ամսիների ընթացքում որը խումբը անցկացրեց Whisky a Go Go-ում երգը զարգացավ և հասավ 12 րոպեանոց երկարության, և ընդգրկվեց խմբի առաջին ստուդիական ալբոմում։ Խումբը կատարում էր երգը որպես համերգների փակման երգ։ Առաջին անգամ երգը լույս է տեսել 1967 թվականի հունվարին։ Երգը ձայնագրվել է ստուդիայում առանց օվերդուբի[3]։ Երկու տարբերակ է ձայնագրվել և երկրորդը ընտրվել է[4]։
«The End» | |
---|---|
The Doorsի երգը «The Doors» ալբոմից | |
Թողարկված | 4 հունվար, 1967 |
Ձայնագրված | Օգոստոս 1966 |
Ժանր | Ռոք, ասիդ ռոք, առտ ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 11:40 (ալբոմային տարբերակ) 6:28 (Ապոկալիպսիսը հիմաի տարբերակ) |
Լեյբլ | Elektra |
Հեղինակ | The Doors |
Կոմպոզիտոր | Ջիմ Մորիսոն |
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ, The Doors |
The Doors ալբոմի երգացանկ | |
|
1969 թվականին Մորիսոնը նշել է։
Ամեն անգամ երբ ես լսում եմ այդ երգը, դա մի նոր իմաստ է ստանում ինձ համար։ Սկզբում այն պարզապես հասարակ հրաժեշտի երգ էր։... Նվիրված մի աղջկա, բայց ես տեսնում եմ հիմա և հասկանում թե դա ինչպես կարող էր լինել հրաժեշտ մանկությանը։ Ես իրոք չգիտեմ։ Ինձ թվում է որ այն բավականին բարդ է և իր տեսակի մեջ այնքան բազիմաստ, որ դա կարող էր լինել ամեն ինչ որ դու ցանկանում ես[5]։
Լիզզի Ջեյմսին տված հարցազրույցի ժամանակ Ջիմը բացատրել է "Իմ միակ ընկեր, սա վերջն է" տողի իմաստը։
Երբեմն ցավը չափազանց մեծ է որպեսզի դու այն քննես, կամ տանես։... Սակայն այդ ամենը նրան չի դարձնում վատը - կամ վտանգավոր։ Բայց մարդիկ ավելի շատ վախենում են մահվանից քան ցավից։ Տարօրինակ է որ նրանք վախենում են մահվնաից։ Կյանքը ավելի շատ է ցավ պատճառում քան մահը։ Մահվան պահին, ցավը վերջանում է։ Այո - ես կարծում եմ որ դա ընկեր է...[6]
Համարյա 12 րոպեանոց երգի մեջտեղի մասում, սկսվում է արտասանական խոսքի հատվածը այս խոսքերով, "Մարդասպանը արթնացել է արշալույսից առաջ..." և երգի այդ հատվածը հասնում է իր դրամատիկական գագաթնակետին հետևվյալ խոսքերով, "Հայրիկ/Այո որդիս/Ես ցանկանում եմ սպանել քեզ/Մայրիկ, ես ցանկանում եմ..." (մյուս խոսքերը բղավվում են շատ անհասկանալի կերպով)[7]։ Ռեյ Մանզարեկը այդ խոսքերը բացատրում է հետևյալ կերպով։
Նա ռոք ն ռոլլի միջոցով խոսում էր Էդիպյան բարդույթի մասին, որը ժամանակին Ֆրոյդյան հոգեբանությունում լայնորեն քննարկվող թեմա էր։ Նա չէր ասում թե նա ցանկանում էր անել դա իր հարազատ մոր և հոր հետ։ Նա մի փոքր Հունական դրամա էր ներկայացնում։ Դա թատրոն էր[8]։
Ջոն Դենսմորը իր Riders on the Storm ինքնակենսագրական գրքում, նշում է թե ինչպես Ջիմը բացատրեց երգի բառերի իմաստը։
Մի անգամ Ջիմը ասաց ինձ ձայնագրման ժամանակ, և նրա աչքերը արցունքոտ էին, և նա բղավեց ստուդիայում "Ինչ որ մեկը հասկանում է ինձ" և ես ասացի այո ես հասկանում եմ, դրանից անմիջապես հետո մենք երկար զրույց սկսեցինք։ Ջիմը անդընդհատ ասւմ էր որ սպանել հորը, և բռնաբարել մորը տողերը նշանակում էին սպանիր այն բոլոր հասկացությունները որոնք կան քո մեջ սակայն քոնը չեն, նրանք օտար հասկացություններ են որոնք քո անձին չեն պատկանում, նրանք պետք է մահանան։ Բռանաբարել մորը տողը շատ հիմքային է, և այն նշանակում է վերադարձ դեպի էությունը, ինչը որ իրական է, բռնաբարել մորը հենց քեզ ծնունդ տվող մորը, մոր - ծնունդը, իրական է, դու կարող ես շոշափել այն, դա բնությունն է, այն չի կարող ստել քեզ։ Այսպիսով այն ինչ Ջիմը ասում է Էդիպյան հատվածի վերջում, որը նույն բանն է ինչ որ դասական ստեղծագործությունն է ասում, սպանիր օտար հասկացությունները, վերադարձիր իրականությանը, օտար հասկացությունների վերջ և անձնական հասկացությունների սկիզբ[9]։
Ինչպես նշում է հայտնի Mojo ամսագիրը։
Խաթարված հասկացողությամբ, երգիչը՝ Մորիսոնը գտնվել էր գետնին պառկած և մրթմրթում էր իր Էդիպյան մղձավանջի խոսքերը "բռնաբարել մորը, սպանել հորը": Հետո հանկարծակի նա վեր է կենում և հեռուստացույցը նետում է կառավարման սենյակի պատուհանի վրա։ Պրոդյուսեր Ռոթչայլդը նրան տուն է ուղարկում ինչպես կուղարկեին չարաճճի դպրոցական տղային։ Բայց Մորիսոնը վերադառնում է գիշերվա կեսին, ներխուժում է ներս, իր պատռված զգեստով պոկում է կրակմարիչը պատից և ողողում է ամբողջ ստուդիան դրա փրփուրով։ Արթնացած Ռոթչայլդը հետ է գալիս և մերկ ու փրփուրով ծածկված Մորիսոնին համոզում է լքել ստուդիան ևս մեկ անգամ, խորհուրդ տալով ստուդիայի տիրոջը վնասը գանձել Elektra լեյբլ ընկերությունից։
"Fuck" բառի ծագումնաբանությունը և օգտագործումը բացատրվում է Մայքլ Հիքսի կողմից հետևյալ կերպով։
Այս շրջանում Մորիսոնը վոկալային մասեր մտցրեց երգի մեղեդական սոլո հատվածի մեջ։ Օրգանի և կիթառի սոլոների միջև նա մոտեցավ միկրոֆոնին և արտասանեց երկու կարճ նաղադասություններ որոնք օգտագործվում են "When the Music's Over" երգի միջին հատվածում "Պարսկական գիշեր, սիրելիս/Տես լույսը, սրելիս": Ակնթարթորեն երբ երգը փոխում էր իր մոտիվը, նա մոտեցրեց միկրոֆոնը իր բերանին և բղավեց "fuck" բառը մի քանի անգամ։ Ինչ որ երեք կամ ավել չափ ունեցող ռիթմով (հաչոցի նմանվող այն ձայնը որը կարելի է լսել երգի համերգային կատարումների ժամանակ հենց այս հատվածում)։ Սա ոչ թե ինքնաբուղ վուլգարիզմը ցուցադրում էր, այլ ավելի շուտ խմբի մեկ այլ՝ "The End" երգից մեջբերում։ Մորիսոնը բղավում էր "fuck" կրկին և կրկին ինչպես ռիթմային գործիք, որը հենց դրա համար էր մտածվել։ Ռիթմային գործիքը ծատ ավելի վատ է լսվում "The End" երգի ստուդիական միքսում։ Հիմա երբ այն օգտագործվել է "Light My Fire"երգում, այն շատ երկրպագուների, որոնք եկել էին խմբի ամենաճանաչված երգը լսելու, շոկային իրավիճակում է գցել[10]։
Pop Chronicles ամսագիրը նշում է որ երաժշտական քննադատները երգը համարում են Սոփոկլսեյան և Ջոյսյան[7]։
"The End"-ը ընդգրկվել է Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում զբաղեցնելով 336-րդ հորիզոնականը[11]։ Երգի կիթառային սոլոն նաև զբաղեցրել է 93 հորիզոնականը Guitar World ամսագրի 100 լավագույն կիթառային սոլոների ցանկում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.