From Wikipedia, the free encyclopedia
Տասնորդական նախածանցներ (SI-ի նախածանցները[1]), նախածանցներ են, որոնք դրվում են ֆիզիկայի չափման միավորներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով (ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 103(1000) անգամ։ Օրինակ՝ 1 կիլոմետրը =103 մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են ֆիզիկական մեծություններում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են Միավորների միջազգային համակարգի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ մեգապիկսել)։
Տասի
աստիճանը | Նախածանցը | Նշանակումը | Օրինակ | ||
---|---|---|---|---|---|
հայերեն | միջազգային | հայերեն | միջազգային | ||
10−24 | յոկտո- | yocto | յ | y | յգ - յոկտոգրամ |
10−21 | զեպտո- | zepto | զ | z | զԿլ - զեպտոկուլոն |
10−18 | ատտո- | atto | ա | a | ավ - ատտովայրկյան |
10−15 | ֆեմտո- | femto | ֆ | f | ֆվ - ֆեմտովայրկյան |
10−12 | պիկո- | pico | պ | p | պՖ - պիկոֆարադ |
10−9 | նանո- | nano | ն | n | նմ - նանոմետր |
10−6 | միկրո- | micro | մկ | µ (u) | մկմ - միկրոմետր, միկրոն |
10−3 | միլի- | milli | մ | m | մմ - միլիմետր |
10−2 | սանտի- | centi | ս | c | սմ - սանտիմետր |
10−1 | դեցի- | deci | դ | d | դմ - դեցիմետր |
101 | դեկա- | deca | դա | da | դալ - դեկալիտր |
102 | հեկտո- | hecto | հ | h | հՊա - հեկտոպասկալ |
103 | կիլո- | kilo | կ | k | կՆ - կիլոնյուտոն |
106 | մեգա- | Mega | Մ | M | ՄՊա - մեգապասկալ |
109 | գիգա- | Giga | Գ | G | ԳՀց - գիգահերց |
1012 | տերա- | Tera | Տ | T | ՏՎ - տերավոլտ |
1015 | պետա- | Peta | Պ | P | ՊՋ - ՊետաՋոուլ |
1018 | էկսա- | Exa | Է | E | ԷԲ - Էկսաէլեկտրոնվոլտ |
1021 | զետտա- | Zetta | Զ | Z | ԶէՎ - զետտաէլեկտրոնվոլտ |
1024 | յոտտա- | Yotta | Յ | Y | Յբ - յոտտաէլեկտրոնվոլտ |
Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ մետրի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 106 մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն վայրկյանի հետ։ Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան էլ հաճախ չեն օգտագործվում։
Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում երկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210), մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (220 աստիճան) և այլն։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ. Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ(կիբի, մեբի, և այլն...)[2], որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.