Լիտր

From Wikipedia, the free encyclopedia

Լիտր
Remove ads

Լիտր (լ, l, L, ℓ), ծավալի չափման միավոր մետրիկ համակարգում։ Լիտրը չի պատկանում ՄՀ-ի չափման միավորներին, սակայն այնպիսի միավորների հետ մեկտեղ, ինչպիսին են ժամը կամ օրը սահմանվում է, որպես «չափման միավոր, որը չի պատկանում ՄՀ-ին, սակայն կարող է օգտագործվել ՄՀ-ի միավորների հետ միասին»։ ՍԻ համակարգում ծավալի չափման միավորն է խորանարդ մետրը (մ³)[1]։

Thumb
Մեկ լիտր հավասար է այն խորանարդի ծավալին, որի ամեն մի կողմը հավասար է 10 սմ
1 լիտր ջուր = 1 կգ (4 °C-ի պայմաններում)
Remove ads

Լիտրի մեծությունը

Thumb
Ապակե բանկաներ ձախից աջ` 250 մլ, 1 լ, 2 լ, 3լ

1 լիտրը հավասար է 1 խորանարդ դեցիմետրի` 1 լ = 1 դմ³ = 0,001 մ³։ Այս սահմանումը ընդունվել է 1964 թվականին Չափումների և կշիռների ընդհանուր համաժողովի 12-րդ նիստում։

Մինչ այդ, 1901 թվականին, 3-րդ Չափումների և կշիռների ընդհանուր համաժողովի որոշմամբ, լիտրը սահմանվել էր, որպես 1 կգ մաքուր ջրի ծավալ նորմալ մթնոլորտային ճնշման (760 մմ. ս. ս.) և ջրի առավելագույն խտության ջերմաստիճանի (3,98 °C) պայմաններում։ Այսպիսով, 1 լիտրի ծավալը ընդունվել էր 1,000028 դմ³։

Remove ads

Անվանման ծագումը

Պատմականորեն «լիտր» անվանումը ծագում է հին ֆրանսիական ծավալի չափման միավորից՝ «լիտրոն»-ից (ֆր.՝ litron), որը հավասար էր ժամանակակից լիտրի 0,831018-ին։ «Լիտրոն» անվանումը, իր հերթին, ծագել է լայնորեն ընդունված հունա-լատինական «litra» արմատից։

Այլ միավորների հետ հարաբերությունը

Մետրական միավորներ

Հայաստանում, որպես օրենք, օգտագործվում է լիտրի ածանցյալներ՝ միլիլիտրը (մլ, ml), դեկալիտր (դալ, dal), ինչպես նաև մետրական միավորները՝ խորանարդ մետրը և այլն։

Մանրամասն տեղեկատվություն Միավորի աստիճաններ, Անվանումը ...

Ոչ մետրիկ միավորներ

Մանրամասն տեղեկատվություն Մոտավոր արժեքը, Ոչ մետրիկ ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads