Remove ads
չափի միավոր From Wikipedia, the free encyclopedia
Խորանարդ մետր (խորանարդ և մետր բառերից) (մ3), ծավալի չափման միավոր միավորների միջազգային համակարգում (ՄՀ)։
Մեկ մետր խորանարդը հավասար է մեկ մետր երկարությամբ կողմ ունեցող խորանարդի ծավալին[1]։
Մեծությունն իր անվանումն ստացել խորանարդ և մետր բառերի միավորումից։
Մեծության միջազգային նշանակումն է m³։ Երբեմն m³-ի փոխարեն նշանակում են «խոր. մ.» -ով, օրինակ տեխնիկական անբավարար հնարավորությունների պարագայում, երբ աստիճանային ինդեքսի արտածումն անհնար է[2]։ Այնուամենայնիվ միավորների միջազգային համակարգում արգելվում է նմանատիպ նշանակումները։
1 մ³
= 1000 դմ³
= 1 000 000 սմ³ = 1 000 000 000 մմ³ = 1000 լիտր
Բացի հիմնական միավորներից նպատակահարմար է մետր խորանարդն արտահայտել նաև այլ համակարգերի չափման միավորներով՝
1 մ³
= 35,3 խորանարդ ֆուտ = 1,31 խորանարդ յարդ = 6,29 Բարրել
Կենցաղում խորանարդ մետրով չափում են հեղուկների ծախսը, հաճախ գնահատում հեղուկների, գազերի սակագները, ինչպես նաև պինդ նյութերի՝ բետոնի, փայտի սակագները։
Մաքուր ջրի մեկ խորանարդ մետրը իր առավելագույն խտության ջերմաստիճանում՝ +3,98 °C և նորմալ մթնոլորտային ճնշման՝ 101,325 կՊա պայմաններում ունի 1000 կգ (1 տոննա) զանգված։ 0 °C ջերմաստիճանում գտնվող սառցաջրի մեկ խորանարդ մետրն ավելի թեթև է 999,972 կգ։ Ջրի մեկ խորանարդ մետրը 0-ից մինչև +100 °С տաքացնելու համար, նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում անհրաժեշտ է ծախսել շուրջ 100 միլիոն կալորիա, կամ 116,299 կՎտ/ժամ էներգիա։
Ձմռանը 1 մ³ թարմ տեղացած ձյունը կշռում է 50-60 կգ, իսկ 1 մ³ սեղմված ձյունը կշռում է 300-400 կգ[3]։
Բետոնի մեկ խորանարդ մետրի զանգվածը կախված է տվյալ բետոնի դասից(м100-500), միջին զանգվածը կազմում է մոտ 2500 կգ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.