From Wikipedia, the free encyclopedia
«Rim Tim Tagi Dim», խորվաթ երգիչ Մարկո Պուրիշիչի երգը, Մարկոն ավելի հայտնի է իր բեմական անունով՝ Baby Lasagna։ Մարկոն երգը բնորոշել է որպես երիտասարդ խորվաթների և արևելյան եվրոպացիների տնտեսական արտագաղթի մասին հումորային երգ, այն գրվել է բացառապես Պուրիշիչի կողմից։ Երգը ծառայում է որպես Պուրիշիչի առաջիկա դեբյուտային «Demons and Mosquitoes» ալբոմի երրորդ սինգլը և թողարկվել է 2024 թվականի հունվարի 12-ին Virgin Music Group-ի կողմից։
«Rim Tim Tagi Dim» | |
---|---|
Մարկո Պուրիշիչի երգը «Demons and Mosquitoes» ալբոմից | |
Ժանր | փոփ, տեխնո, ալտերնատիվ մետալ և Թրեպ երաժշտություն |
Լեզու | Անգլերեն |
Տևողություն | 2:59 |
Լեյբլ | Virgin Music Group |
Հեղինակ | Մարկո Պուրիշիչ |
Հաղթելով «Դորա 2024»-ում՝ որտեղ վաստակել է 239 միավոր ավելի քան երկրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակցը, Baby Lasagna ընտրվել է որպես Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Խորվաթիայի ներկայացուցիչ։
«Rim Tim Tagi Dim»-ը գրել և ստեղծագործել է բացառապես Պուրիշիչը[1]։ Պուրիշիչի խոսքով՝ երգը գրել է ինքը՝ իր ննջարանում և ոգեշնչվել է այն հնարավորությունից, որ նա կարող էր աշխատանքի անցնել զբոսաշրջային նավի վրա, որից հրաժարվել է[2]։ Երգը ի սկզբանե նախատեսված է եղել նրա դեբյուտային ալբոմի՝ Demons and Mosquitoes-ի համար[3]։ Բազմաթիվ հարցազրույցներում նա հայտարարել է, որ երգի ոգեշնչման աղբյուրն է երիտասարդների զանգվածային արտագաղթը, որոնք Խորվաթիան լքում են օտար երկրներում ավելի լավ հնարավորությունների համար, այս երևույթ զարգացած է Բալկաններում և Արևելյան Եվրոպայում[3][4]։ Պուրիշիչի համար երգը «հումորային և թեթևամիտ մոտեցում» է խնդրին[5]։ Երգը պատմում է մի երիտասարդ գյուղացի տղամարդու մասին, որը հեռանում է իր գյուղից օտար երկրում ավելի լավ կյանքի համար, չնայած հուզված է, նա դեռ տանջվում է տեղափոխվելու անհանգստությունի[2][4][5]։
Երգը հարաբերական գովեստի է արժանացել։ Wiwibloggs-ից Ուիլյամ Լի Ադամսի և Սինանի արձագանքների ժամանակ նրանք երկուսն էլ գովաբանել են երգը իր կազմի և բառերի համար։ Ադամսն ասել է՝ «այստեղ պարտադրված, անպարկեշտ ոչինչ չի զգացվում... սա որակ է։ Սա պարզապես նման է իսկական ռոք երգի»[6]։
Գրելով Index.hr-ի համար՝ Մարտինա Ռադոշը կոչ է արել HRT-ին հեռացնել նրանց, ովքեր Մարկոյին դասել են պահեստայինների թվում։
Երգը համեմատվել է նաև Käärijä-ի «Cha Cha Cha» (2023) և Pain-ի «Party in My Head» (2021) երգերի հետ[7][8]։
Երգի ուղեկցող տեսահոլովակը թողարկվել է 2024 թվականի փետրվարի 20-ին[9]։ Տեսահոլովակը նկարահանվել է Էլիզաբետա Ռուժիչի կողմից և նկարահանվել Պուրիշիչի հայրենի Ումագում[10]։ Տեսահոլովակում ներկայացված է գյուղացի տղամարդը, որը շրջապատված է գյուղացիների և գյուղատնտեսական կենդանիներով, ով գաղթում է Խորվաթիայից՝ ավելի լավ կյանք փնտրելու համար[11]։ Տեսահոլովակում գյուղացի տղամարդը ցույց է տալիս, որ թեև ոգևորված է իր գյուղական ապրելակերպից դուրս գալու համար, այնուամենայնիվ, անհանգստությունն ու վախն իրեն պատում են[12]։
Խորվաթիայի հեռարձակողը՝ Խորվաթիայի ռադիոհեռուստատեսությունը (HRT), կազմակերպել է 24 մասնակցից բաղկացած մրցույթ՝ «Դորա 2024»՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Խորվաթիայի ներկայացուցչին ընտրելու համար[13]։ Մրցույթը բաղկացած է եղել երկու 12 երգից բաղկացած կիսաեզրափակիչներից, որոնցից յուրաքանչյուր կիսաեզրափակիչից ութ երգ որակավորվել է մեծ եզրափակիչ։ Եզրափակչում հաղթողը ընտրվել է հանրության և ժյուրիի ձայների 50/50 համակցությամբ, որը բաղկացած է եղել միջազգային և տեղական խորվաթական ժյուրիներից[14]։
Հունվարի 2-ին Պուրիշիչը հայտավորվել է որպես պահեստային մասնակից[15]։ Հաջորդ օրը Zsa Zsa-ն դուրս է եկել մրցույթից, իսկ Պուրիշիչը զբաղեցրեց իր տեղը մրցույթում[16]։ Երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, Մարկոն ելույթ է ունեցել յոթերորդ համարի ներքո[17]։ Մարկոն անցել է եզրափակիչ, եզրափակչում հանդես է եկել 14 համարի ներքո[18][19]։ Քվեարկության արդյունքների արդյունքում, երգը հաղթել է մրցույթում՝ հաղթելով և՛ ժյուրիի, և՛ հեռուստաքվեարկության արդյունքում՝ ընդհանուր ստանալով 321 միավոր ինչը 239-ով ավելի է քան Վինկո Կեմերաշի «Lying Eyes» երգը։ Արդյունքում երգը ստացել է իրավունք՝ ներկայացնելու Խորվաթիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[20]։
Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի է ունենցել Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի են ունեցել համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Խորվաթիան հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[21]։ Ելույթ ունենալով առաջին կիսաեզրափակչում անցել է եզրափակիչ, իսկ եզրափակչում հավաքելով 547 միավոր գրավել է երկրորդ հորիզոնականը։
Հիթ-շքերթ (2024) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australia Digital Tracks (ARIA)[25] | 18 |
Ö3 Austria Top 75[26] | 13 |
Ultratop Flanders[27] | 46 |
Խորվաթիա (Billboard)[28] | 1 |
Խորվաթիա (HR Top 40)[29] | 1 |
Singles Digitál Top 100[30] | 57 |
Suomen virallinen lista[31] | 4 |
Media Control AG[32] | 50 |
Global 200 (Billboard)[33] | 139 |
Greece International (IFPI)[34] | 4 |
Իսլանդիա (Plötutíðindi)[35] | 15 |
Լատվիա (LAIPA)[36] | 6 |
Լիտվա (AGATA)[37] | 4 |
Լյուքսեմբուրգ (Billboard)[38] | 16 |
Mega Single Top 100[39] | 41 |
Netherlands Tip (Dutch Top 40)[40] | 15 |
Նորվեգիա (VG-lista)[41] | 33 |
Լեհաստան (Polish Streaming Top 100)[42] | 28 |
(AFP)[43] | |
Sverigetopplistan[44] | 6 |
Schweizer Hitparade[45] | 11 |
UK Singles Chart[46] | 36 |
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչաթ | Լեյբլ |
---|---|---|---|
Տարբեր | 2024 թվական
հունվարի 12 |
Digital download | Virgin Music Group |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.