From Wikipedia, the free encyclopedia
Տեխնո (անգլ.՝ Techno), էլեկտրոնային երաժշտության ժանր[1], որը սկիզբ է առել Գերմանիայում և հետագայում տարածվել է ամերիկյան պրոդյուսերների կողմից։ Այն բնորոշվում է ձայնի արհեստականությամբ՝ համեմատաբար փոքր թվայնացված ձայնային հատվածի ակտիվ օգտագործման հաշվին՝ շեշտը դնելով մեխանիկական ռիթմերի վրա՝ երաժշտական ստեղծագործության կառուցվածքային տարրերի բազմակի կրկնությամբ։ Հիմնական երաժշտական ժանրերից մեկն է, որը կատարվում է ռեյվերի վրա։
«Տեխնո» տերմինը երբեմն սխալմամբ կիրառվում է էլեկտրոնային երաժշտությունը որպես ամբողջություն նշելու համար։
Համարվում է, որ տեխնոն հայտնագործել է այսպես կոչված «Բելվիլի երրորդությունը»․ «նախաձեռնող»՝ Խուան Աթկինս (անգլ.՝ Juan Atkins, Originator), «նորարար» Դերիք Մեյ (անգլ.՝ Derrick May, Innovator) և «շարժիչ» Քևին Սանդերսոն (անգլ.՝ Kevin Saunderson, Elevator)։ 1980-ական թվականների կեսերին այս երեք աֆրոամերիկացիները՝ Դետրոյթ Բելվիլի միջին դասի արվարձանի քոլեջի ընկերները, ինչպես իրենք են ասում, փորձել են գերմանական Էլեկտրոնային երաժշտություն ստեղծել՝ Tangerine Dream և Kraftwerk ոգով՝ ավելի պարային, պիտանի դիջեյների և ակումբների համար։ Փաստացի կարելի է խոսել այն մասին, որ տեխնոն առաջացել է սինտի փոփ, էլեկտրո և հաուս երաժշտության միաձուլումից։
Չնայած այն բանին, որ առաջին տեխնո երգ ընդունված է համարել Model 500-ի (Խուան Ատկինսի կեղծանուններից մեկը) «No UFO’s»-ը՝ թողարկված դեռևս 1985 թվականին, ինքը՝ ժանրը, երկար ժամանակ չի ունեցել կոնկրետ անվանում։ Նախկինում այդ երաժշտությունը անվանում էին նաև պարզապես հաուս և նոր դիսկո, անգամ՝ հիփ-հոփ։ Ժանրը տեխնո անվանումը ստացել է 1988 թվականին Մեծ Բրիտանիայում «Techno! The New Dance Sound Of Detroit» ժողովածույի թողարկվելուց հետո երաժշտության և The Face և NME ամսագրերում մի շարք հոդվածների շնորհիվ, որտեղ այս երգը գովազդվում էր։ Հետաքրքիր է փաստը, որ այս երգը ի սկզբանե ենթադրվում էր անվանել հենց «The House Sound Of Detroit»։ Բայց այն երաժշտությունը, որը համապատասխանում էր հաուս անվանը արտադրվել էր Չիկագոյում և հնչում էր այլ կերպ։ Այդ ժամանակ որոշում է ընդունվել գործի դնել տեխնո բառը, որը սկզբունքորեն կիրառվում էր որոշ երաժիշտների կողմից, բայց նախկինում նույնացվում էր ավելի շատ հիփ հոփի հետ։ Այդ երգի հաջողությունը խաղացել է իր դերը՝ տեխնո անունով «նորահայտ» ժանրը ճանաչում է ստացել։ Mu Music-ի լրագրողները և տեխնոյի երկրպագուները, որպես կանոն, խստապահանջ չեն այս տերմինի օգտագործման մեջ, հետևաբար, կարելի է հստակ տարբերություն դնել երբեմն իրար նմանվող, բայց հաճախ որակապես տարբեր ոճերի միջև, ինչպիսիք են թիչ հաուսը և տրանսը[2][3][4][5]։
Եթե ԱՄՆ-ում տեխնո երաժշտությունը միայն անդերգրաունդային երևույթ էր, ապա Մեծ Բրիտանիայում այն երկրի երաժշտական ասպարեզ է դուրս եկել 1980-ական թվականներին։
2014 թվականի դեկտեմբերին Բեռլինի արվեստի համալսարանում սկսվել է դասախոսությունների և համաժողովների շարք «Techno studies։ Էլեկտրոնային պարային երաժշտության գեղագիտություն և պատմագրություն» վերնագրով։ Տեխնոն սկսել են ուսումնասիրել համալսարաններում։
Ներկայացված բոլոր ֆայլերը MP3 ձևաչափով են և ունեն մեկ րոպե տևողություն։
Տեխնո ժանրում ձայնագրված ստեղծագործությունների օրինակներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.