From Wikipedia, the free encyclopedia
Manic, ամերիկացի երգչուհի Հոլզիի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2020 թվականի հունվարի 17-ին Capitol Records լեյբլում[1]։ Ալբոմի թողարկմանը նախորդել են «Graveyard», «You Should Be Sad» և 2018 թվականին Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնական զբաղեցրած «Without Me» սինգլները։ Ձայնագրություններում մասնակցել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Dominic Fike-ը, կանադացի երգչուհի Ալանիս Մորիսեթը և հարավկորեական BTS խմբի ռեփեր Շուգան։ Նոր ալբոմի առաջխաղացման համար Հոլզին նախատեսում է իր երրորդ՝ Manic World Tour համաշխարհային շրջագայությունը[2]։
Manic | ||||
---|---|---|---|---|
Հոլզիի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Հունվարի 17, 2020 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 47:36 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Պրոդյուսեր | Լուի Բելլ, Ջոն Բելիոն, The Monsters and The Strangerz? և Գրեգ Քերսթին | |||
Հոլզիի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Manic ալբոմից | ||||
|
2019 թվականի մարտին Հոլզին առաջին անգամ հայտարարել է իր երրորդ ալբոմի թողարկման մասին[3]։ «Nightmare» անկախ սինգլը, որը թողարկվել է 2019 թվականի մայիսի 17-ին, սկզբնապես պետք է դառնար ալբոմի գլխավոր սինգլը[4][5][6]։ «Nightmare» երգի տեսահոլովակի դրվագները ցույց են տալիս Հոլզիին, որը օրաթերթում ընթերցում է «MANIC» և «H3 / AI / 10—2019» հոդվածները, ինչի պատճառով 2019 թվականի հոկտեմբերին շշուկներ էին պտտվում ալբոմի թողարկման ենթադրյալ ամսաթվի մասին։
2019 թվականի սեպտեմբերի 12-ին Հոլզին սոցիալական ցանցերում հայտնել է նոր ալբոմի անվան, ինչպես նաև նշել իր պաշտոնական կայքում գտնվող ալբոմի հղումը[7]։ Այնտեղ տեղադրված է նոր ալբոմի շապիկը[8]։ Ալբոմը ներառում է 16 երգ[1]։
2018 թվականի հոկտեմբերի 4-ին թողարկվել է «Without Me» սինգլը։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն թվականի հոկտեմբերի 29-ին[9]։ Երգը 18-րդ հորիզոնականով դեբյուտ է արել Billboard Hot 100 չարթում, սակայն, հետագայում առաջին հորիզոնական է հասել՝ դառնալով երգչուհու կարիերայի, որպես սոլո արտիստ, առաջին չարթթոփերը[10]։ Սկզբնապես մտածված էր որպես անկախ սինգլ, սակայն երգը ներառվել է ալբոմի վերջնական երգացանկում։
Երկրորդ՝ «Graveyard» սինգլը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին՝ նոր ալբոմի նախնական պատվերների հետ միասին։ Դերասանուհի Սիդնի Սուինիի մասնակցությամբ ուղեկցվող տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին[11]։ Billboard Hot 100 չարթում երգը 34-րդ հորիզոնական է զբաղեցրել։
2019 թվականի սեպտեմբերի 29-ին, նշելով իր ծննդյան տարեդարձը, երաժշտական տեսահոլովակի հետ միասին Հոլզին թողարկել է երրորդ՝ «Clementine» սինգլը[12][13]։
2019 թվականի սեպտեմբերի 3-ին Ինստագրամում առցանց սեսիայի ժամանակ Հոլզին ասել է, որ երկու նոր երգ և երաժշտական տեսահոլովակ թողարկվելու են 2019 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մի քանի օր անց նա հայտարարել է, որը «Finally // Beautiful Stranger»-ը կդառնա չորրորդ սինգլ, իսկ «Suga’s Interlude»-ը՝ փրոմոսինգլ։ «Finally // Beautiful Stranger» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է երգերի հետ միասին[14][15]։
2020 թվականի հունվարի 10-ին թողարկվել է վեցերորդ՝ «You Should Be Sad» սինգլը[16][17][18]։ Նույն օրը թողարկվել է երաժշտական տեսահոլովակը[19]։ Հունվարի 14-ին երգը հայտնվել է ամերիկյան ռադիոյում[20]։
Apple Music-ի[1] և Google Play Music-ի տվյալներով։
№ | Անվանում | Հեղինակ | Պրոդյուսեր | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Ashley» |
|
Ալեքս Յանգ | 3։06 | |||||
2. | «Clementine» |
|
Cunningham | 3։54 | |||||
3. | «Graveyard» |
|
|
3։01 | |||||
4. | «You Should Be Sad» |
|
Կուրսթին | 3։25 | |||||
5. | «Forever... (Is a Long Time)» |
|
Lido | 2։47 | |||||
6. | «Dominic's Interlude» (Dominic Fike-ի հետ համատեղ) |
|
Lido | 1։16 | |||||
7. | «I Hate Everybody» |
|
Lido | 2։51 | |||||
8. | «3 AM» |
|
Կուրսթին | 3։54 | |||||
9. | «Without Me» |
|
Bell | 3։21 | |||||
10. | «Finally // Beautiful Stranger» |
|
Կուրսթին | 3։41 | |||||
11. | «Alanis' Interlude» (Ալանիս Մորիսեթ-ի հետ համատեղ) |
|
Lido | 2։41 | |||||
12. | «Killing Boys» |
|
Cunningham | 2։23 | |||||
13. | «Suga's Interlude» (Շուգայի հետ համատեղ) |
|
|
2։18 | |||||
14. | «More» |
|
Lido | 2։33 | |||||
15. | «Still Learning» |
|
Bell | 3։31 | |||||
16. | «929» |
|
Cunningham | 2։54 | |||||
47։36 |
Չարթ (2020) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Australian Albums (ARIA)[21] | 2 |
Austrian Albums (Ö3 Austria)[22] | 10 |
Belgian Albums (Ultratop Flanders)[23] | 9 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[24] | 29 |
Canadian Albums (Billboard)[25] | 2 |
Czech Albums (ČNS IFPI)[26] | 6 |
Danish Albums (Hitlisten)[27] | 23 |
Dutch Albums (MegaCharts)[28] | 11 |
Estonian Albums (Eesti Ekspress)[29] | 4 |
Finnish Albums (Suomen virallinen lista)[30] | 6 |
French Albums (SNEP)[31] | 34 |
Italian Albums (FIMI)[32] | 12 |
Japan Hot Albums (Billboard Japan)[33] | 57 |
Japanese Albums (Oricon)[34] | 83 |
New Zealand Albums (RMNZ)[35] | 4 |
Norwegian Albums (VG-lista)[36] | 12 |
Polish Albums (ZPAV)[37] | 15 |
Portuguese Albums (AFP)[38] | 22 |
Scottish Albums (OCC)[39] | 5 |
Spanish Albums (PROMUSICAE)[40] | 6 |
Swedish Albums (Sverigetopplistan)[41] | 27 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[42] | 10 |
UK Albums (OCC)[43] | 6 |
US Billboard 200 | 2 |
US Top Tastemaker Albums (Billboard)[44] | 1 |
US Rolling Stone Top 200[45] | 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.