From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Դեյվիդ «Ջոն» Բելիոն[1] (դեկտեմբերի 26, 1990, Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Ծնվել և մեծացել է Լոնգ Այլենդում՝ Լեյք Գրոուվ, Նյու Յորք[2]։ Բելիոնը թողարկել է 4 միքսթեյփ (անգլ.՝ mixtape) և 1 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ The Human Condition-ը թողարկվել է 2016 թվականի հունիսի 10-ին և մուտք է գործել Միացյալ Նահանգների Billboard 200՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը[3]։ Ներկայումս նա պայմանագիր ունի Visionary Music Group-ի[4] և Capitol Records-ի հետ։ Բելիոնը նաև ապահովել է 2015 թվականի Zedd-ի Beautiful Now էլեկտրոնային պարային երաժշտության վոկալը և կատարել է Twenty One Pilots-ի Emotional Roadshow համերգային շրջագայության երրորդ փուլի բացումը։
Ջոն Բելիոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jon Bellion |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jonathan David Bellion |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1990 (33 տարեկան) Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, հիփ հոփ, ռիթմ էնդ բլյուզ և սոուլ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երաժիշտ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Capitol Records և Visionary Music Group? |
Կրթություն | Sachem High School North? և Five Towns College? |
Կայք | jonbellion.com |
Jon Bellion Վիքիպահեստում |
Ջոն Բելիոնը մեծացել է Լեյք Գրոուվում (Նյու Յորք)՝ իր ծնողների տանը՝ քույրերի հետ։ Ներկայումս դեռևս ապրում է ծնողների տանը[2]։ Ավագ դպրոցի տարիներին Ջոնը մեծ սեր ուներ բասկետբոլի և երաժշտության նկատմամբ, բայց նախընտրեց շարունակել իր երաժշտական կարիերան։ Ավագ դպրոցից հետո Ջոնն ընդգրկվեց Նյու Յորքի Five Towns մասնավոր համալսարանի հայտնի երաժշտական ծրագրում[5]։
Բելիոնի առաջին Scattered Thoughts Vol. 1 միքսթեյփը թողարկվել է 2011 թվականին իր ֆեյսբուքյան էջի միջոցով և ունեցել է ավելի քան 11000 ներբեռնում։ Բելիոնը իր երգերի հեղինակն ու պրոդյուսերն է։ 2012 թվականին Ջոն Բելիոնը պայմանագիր ստորագրեց Visionary Music Group-ի հետ և թողարկեց Դրեյքի The Motto երգի քավեր-տարբերակը VMG-ի յութուբյան էջում[6]։
2012 թվականին Ջոն Բելիոնը գրեց Ռիհաննայի մասնակցությամբ Էմինեմի The Monster երգի կրկներգը[7]։ Երգը արժանացել է նաև Գրեմմի մրցանակի 2015 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում «Լավագույն ռեփ համագործակցություն» անվանակարգում։ Բելիոնը նաև 2012 թվականի Ջեյսոն Դերուլոի Trumpets երգի համահեղինակն է և պրոդյուսերը։ Երգը չէր թողարկվել Միացյալ Թագավորությունում մինչև 2013 թվականը և Միացյալ Նահանգներում մինչև 2014 թվականը։
Ջոն Բելիոնը թողարկեց իր The Definition չորրորդ ազատ նախագիծը Visionary Music Group անվան տակ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին[8]։ Բելիոնը 2014 թվականին ունեցավ իր առաջին ազգային շրջագայությունը, որը կրում էր The Beautiful Mind խորագիրը[9]։
Վաղ 2015 թվականին Բելիոնը թողարկեց մի քանի սինգլ՝ ներառյալ Woodstock (Psychedelic Fiction), All Time Low և Woke the F*ck Up[10] Capitol Records-ի միջոցով։ 2015 թվականի մարտի 31-ին Բելիոնը հայտարարեց իր երկրորդ ազգային շրջագայության մասին, որը կոչվում է The Definition[11]: Շրջագայությունը սկսվեց մայիսի 26-ին և եզրափակվեց հուլիսի 2-ին։ Բելիոնը նաև երգել է Zedd-ի True Colors ալբոմի Beautiful Now երգը, որը թողարկվեց 2015 թվականի մայիսի 15-ին։ Բելինը նաև երգել է ամերիկացի ռեփեր B.o.B-ի Psycadelik Thoughtz ալբոմի Violence երգը։
Բելիոնը թողարկել է իր The Definition ալբոմի երգերից մի քանիսի ակուստիկ տարբերակները։ Նա թողարկեց All Time Low (Acoustic) երգը 2016 թվականի փետրվարի 26-ին։ Նաև թողարկեց Human (Acoustic) երգը 2016 թվականի մարտի 4-ին։
Բելիոնը հաստատեց, որ իր դեբյուտային The Human Condition ալբոմը նախատեսված է թողարկել 2016 թվականի հունիսի 10-ին։ Իր ալբոմից նա թողարկեց երեք գովազդային սինգլ՝ Guillotine (2016-ի ապրիլի 22), 80's Films (2016-ի մայիսի 27) և Maybe IDK (2016-ի հունիսի 2)։ Ալբոմի առաջին սինգլը՝ All Time Low-ն թողարկվեց 2016 թվականի մայիսի 13-ին։ The Human Condition ալբոմը պաշտոնապես թողարկվեց հունիսի 10-ին։ Բելիոնը նշում է, որ ալբոմը պարզապես մարդկային լինելու մասին է՝ բացատրելով.
Մենք՝ որպես մարդիկ, բոլորս ունենք միևնույն խնդիրները։ Մենք պայքարում ենք հպարտության և բազմաթիվ այլ խնդիրների դեմ, որոնց մասին ոչ ոք չի ցանկանում խոսել։ Այնպես որ ես մտածեցի՝ արդյոք ազնիվ եմ, երբ ցույց եմ տալիս թե ինչքան մարդկային եմ. դա կստիպի մարդկանց ավելի լավ զգալ իրենց։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Us as humans all have the same problems. We struggle with pride and tons of different issues that nobody really wants to talk about. So I figured if I'm the honest one showing how human I am, it will make people feel better about themselves
Իր երգերում Ջոնը խոսում է Աստծո մասին։ Նա չի խոսում պարզապես հավատքի անորոշ գաղափարի մասին։ Նա փորձում է համոզվել, որ հատուկ ընդգծել է Աստծո դերը[2]։ Ջոն Բելիոնը նշում է, որ The Human Condition ալբոմի շապիկների ձևավորման նպատակն էր ստանալ Disney/Pixar-ի ուշադրությունը՝ ասելով.
Այն կարծես հսկայական բիզնես ծրագիր լինի Disney/Pixar-ի համար, որովհետև միշտ իմ երազանքն է եղել երաժշտություն գրել նրանց ֆիլմի համար։ Այսպիսով, եթե իմ դեբյուտային ալբոմը դառնա շատ հայտնի, Ջոն Լասեթերը Disney Pixar-ից և այս տղաները հուսով եմ կտեսնեն այդ պատկերները և կասեն. «Սպասեք մի վայրկյան, սա մեր ֆիլմերից չէ, ի՞նչ է սա[12]։»
The Human Condition շրջագայության ժամանակ Բելիոնը հայտարարեց, որ իր շոուներից մեկի ժամանակ հանդիպել է Pixar-ի ներկայացուցիչներից մեկի հետ։ Նա հրավիրվել էր Pixar Campus և նշել է, որ հնարավոր է գալիք մի քանի տարիների ընթացքում ներգրավվի Pixar-ի աշխատանքներում։ Բելիոնը նաև նշել է, որ Pixar-ի իր սիրելի ֆիլմը «Սուպեր ընտանիք»-ն է։
2017 թվականի հունիսին Բելիոնն ընտրվեց որպես Էլվիս Դուրանի «Ամսվա արտիստ»։ 2017 թվականին Բելիոնը կատարել է Twenty One Pilots-ի Միացյալ Նահանգներում անցկացվող Emotional Roadshow համերգային շրջագայության երրորդ փուլի բացումը։ 33 շոուներից բաղկացած շրջագայությունը սկսվեց հունվարի 17-ին Ռոդ Այլենդ նահանգում և ավարտվել է Լուիսվիլում մարտի 5-ին[13]։
Տարբեր առիթներով Բելիոնը նշել է, որ Քանյե Ուեսթն իր մեծագույն ներշնչանքներից մեկն է. «Ես սիրեցի ամեն ինչ, բայց Քանյե Ուեսթն էր, որ ամեն ինչ փոխեց ինձ համար»,- ասել է նա Huffington Post-ին տրված հարցազրույցում։ Նաև Ուեսթն էր պատճառը, որ Բելիոնը թողեց ուսումը և որոշեց զբաղվել երաժշտությամբ։ Ջոնը նաև նշել է, որ ներշնչված է Էմինեմի, Ֆարել Վիլյամսի, Coldplay-ի, Ջոն Մայերի, Անդրե 3000-ի և այլոց երաժշտությամբ[14][15] : Հայտնի է նաև, որ Բելիոնը Pixar-ի երկրպագու է։ Բելիոնը բացատրում է, որ սիրում է Pixar-ի ֆիլմերը, որովհետև դրանք «պարզ են, բայց միևնույն ժամանակ ներկայացվում են մի ձևով, որը նորարարական է»[16]։ Ջոն իր երաժշտական զարգացման և հաջողությունների մեջ բարձր է գնահատում իր բենդի տղաների դերը, որոնց հետ հանդիպել է համալսարանում։ Նա արտահայտում է իր սերը Beautiful Mind փաստագրական հոլովակում՝ նշելով. «իմ բենդում բոլորն ինձ ինչ-որ բան են սովորեցրել և ինձ հասցրել են այնտեղ, որտեղ եմ հիմա»։ Նա նաև նշել է. «Ես շրջապատում եմ ինձ մարդկանցով, որոնք ինչ-որ բանով ավելի լավն են, քան ես։ Շատ հազվադեպ կարող եք իմ շուրջը տեսնել ինչ-որ մեկին՝ հատկապես երաժիշտ, ումից օրինակ չեմ վերցնում»[17]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.