From Wikipedia, the free encyclopedia
Google Play Music, երաժշտության և ձայնարկության հոսքային հաղորդման ծառայություն և երաժշտության առցանց պահոց, որը ղեկավարվում է Google-ի կողմից։ Ծառայությունը ներկայացվել է 2011 թվականի մայիսի 10-ին և հրավերների վրա հիմնված վեցամսյա բետա-ժամանակահատվածից հետո հասանելի դարձել հանրության համար նոյեմբերի 16-ից։
Տեսակ | music streaming service app?, online music store?, cloud storage app?, podcatcher app? և video streaming service app? |
---|---|
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 16, 2011 |
Կայք | play.google.com/music(անգլ.) |
Google Play Music Վիքիպահեստում |
Ստանդարտ հաշիվ ունեցող օգտատերերը կարող են իրենց անձնական գրադարաններից անվճար բեռնել և լսել մինչև 50 000 երգ[1][2]։ YouTube Red-ի հետ համատեղ վաճառվող «Ամեն ինչ ներառված է» բաժանորդագրությունը թույլ է տալիս օգտատերերին լսել Google Play Music-ի ցանկի ցանկացած երգ։ Օգտագործողները կարող են իրենց գրադարանի համար ձեռք բերել լրացուցիչ երգեր Google Play-ի երաժշտական խանութի միջոցով։ Համացանցին միացված սարքերի համար երաժշտություն լսելուց բացի Google Play Music բջջային հավելվածները թույլ են տալիս պահպանել և լսել երաժշտությունը ավտոնոմ ռեժիմում։
Google Play Music-ը բոլոր օգտատերերին անվճար տրամադրում է մինչև 100 000 ֆայլ պահպանելու հնարավորություն։ Օգտատերերը կարող են լսել երգեր վեբ նվագարկիչի ծառայության և բջջային հավելվածի միջոցով։ Ծառայությունը ստուգում է օգտագործողի հավաքածուն և համադրում ֆայլեր Google-ի ցուցակում, որոնք կարող են փոխանցվել կամ բեռնվել մինչև 320 Կբիթ/վայրկյան արագությամբ[3][4]։ Ցանկացած ֆայլ, որը չի համադրվում, վերբեռնվում է Google-ի ծառայություն հոսքային փոխանցման կամ կրկնակի բեռնման համար։ Google Play Store-ի միջոցով ձեռք բերված երգերը չեն ենթարկվում 50 000 երգի սահմանափակմանը[5]։
Ներբեռնելու համար աջակցվող ֆայլի ձևաչափերն են՝ MP3, AAC, WMA, FLAC, Ogg կամ ALAC։ Փոխարկումից հետո ֆայլերը կարող են ունենալ մինչև 300 ՄԲ ծավալ[6]։
Օֆլայն լսելու համար երգերը կարելի է ներբեռնել բջջային հավելվածում։
Google Play Music-ի վճարովի բաժանորդագրության շնորհիվ[7] ստանդարտ առաջարկվող ծառայություններից բացի օգտատերերը հնարավորություն են ստանում առանց գովազդի լսելու մինչև 40 միլիոն երգ[8]։ Նոր օգտատերերին առաջարկվում է մեկանգամյա օգտագործման 30-օրյա անվճար փորձնական տարբերակ Google Play Music-ին բաժանորդագրվելու համար[9]։
Համակարգչով կարելի է երաժշտություն լսել Google Play-ի կայքի Google Play Music-ի հատուկ բաժնում[10]։
Սմարթֆոններով և պլանշետներով կարելի է երաժշտություն լսել Android[11] և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված Google Play Music-ի բջջային հավելվածի միջոցով[12]։ Google Play Music-ի գրադարանից կարող է օգտվել մինչև հինգ սմարթֆոն և մինչև տասը սարքավորում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.