Ջորջ Կուսունոկի Միլեր (անգլ.՝ George Kusunoki Miller, սեպտեմբերի 16, 1993(1993-09-16)[3], Օսակա, Ճապոնիա[4][1]), որն առավել հայտնի է Joji (ընթերցվում է՝ Ջոջի) բեմական կեղծանվան տակ և նախկինում նաև առցանց՝ Filthy Frank և Pink Guy մականունների տակ, ճապոնացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ և նախկին բլոգեր, յություբեր և կատակերգու։

Արագ փաստեր Ջորջ Կուսունոկի Միլեր անգլ.՝ George Kusunoki Miller, Ծնվել է ...
Ջորջ Կուսունոկի Միլեր
անգլ.՝ George Kusunoki Miller
Thumb
Joji-ի ելույթը 2018 թվականի օգոստոսին
Ծնվել էսեպտեմբերի 18, 1992 (32 տարեկան)[1]
ԾննդավայրՕսակա, Ճապոնիա[2]
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ավստրալիա
ԱզգությունՃապոնացի
Կրթություն
  • Կանադական ակադեմիա
  • Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտ
Ազդվել է
Մասնագիտություն
Գործունեություն2006-այժմ
Կայքjojimusic.com
 Joji (musician) Վիքիպահեստում
Փակել

Միլերի կարիերան սկսվել է ՅուԹյուբի՝ DizastaMusic, TooDamnFilthy և TVFilthyFrank ներկայումս գոյություն չունեցող ալիքներում[5], որոնք հիմնականում բաղկացած էին ռեփ երգերից, հայհոյանքներից, աղմուկից, էքստրեմալ մարտահրավերներից (չելենջներից), ուկուլելեով կատարումներից[6] և «The Filthy Frank Show» կոչվող ցնցող հումորիստական շոուից, որտեղ հիմնական կերպարների մեծ մասը մարմնավորել Է Միլերը, ներառյալ Filthy Frank-ի նույնանուն կերպարը[7][8]։ Ի լրումն իր TVFilthyFrank ալիքին, Միլերը կատակերգական հիփ հոփ երաժշտություն էր ստեղծում Pink Guy մականվան ներքո, որը նույնպես «The Filthy Frank Show»-ի կերպարներից մեկն էր։ Այդ երգերը Միլերն օգտագործում էր իր շոուում և նրա սկավառակագրությունը ներառում էր երկու լրիվ տևողությամբ նախագիծ և մեկ մինի ալբոմ։ Յություբերի տեսանյութերը լայն ազդեցություն են ունեցել, այդ թվում՝ վիրուսային պարային մոլություն առաջացնելով, որը հայտնի է որպես Harlem Shake։ Միայն դրա շնորհիվ է Bauer-ի «Harlem Shake» երգի դեբյուտել է Billboard Hot 100 չարթի վերևում[9][10]։ Մի շարք յություբերներ կամեո դեր են կատարել The Filthy Frank Show-ում, այդ թվում՝ h3h3Productions-ը, iDubbbz-ը, JonTron-ը, Մայքլ Սթիվենսը և PewDiePie[11][12][13]։

2017 թվականի դեկտեմբերին Միլերը հայտարարել է, որ թողել է ալիքն իր երաժշտական կարիեայի վրա կենտրոնանալու համար՝ Joji կեղծանման ներքո, և արտադրելու է ավելի լուրջ երաժշտություն։ 2017 թվականի նոյեմբերին 3-ին նա թողարկել է «In Tongues» մինի ալբոմը, որը զբաղեցրել է Billboard 200 չարթի 58-րդ հորիզոնականը։ Իսկ երգչի դեբյուտային՝ «Ballads 1» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականին և նույն տարվա նոյեմբերին զբաղեցրել է Billboard R&B/Hip-Hop Albums չարթի առաջին հորիզոնականը։ Այսպիսով Միլերը դարձել է Ասիայում ծնված առաջին արտիստը, որը կարողացել է անել դա[14]։ Նրա երաժշտությունը նկարագրվում է որպես ռիթմ ընդ բլյուզի, լոու ֆայի և թրիփ հոփի խառնուրդ։

Վաղ տարիներ

Ջորջ Կուսունոկի Միլերը[15] ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 18-ին[1] Ճապոնիայի Օսակա քաղաքում[2]։ Նա ճապոնական և ավստրալիական արմատներ ունի[16]։ Միլերը հաճախել է Ճապոնիայի Կոբե քաղաքում գտնվող Կանադական Ակադեմիա (անգլ.՝ Canadian Academy) միջազգային դպրոցը, որն ավարտել է 2012 թվականին[17]։ 18 տարեկանում նա լքել է Ճապոնիան և ուղևորվել է Միացյալ Նահանգներ[18]։ Նա ընդունվել Է Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտ[19]։

Միլլերը փորձեր է ձեռնարկել իր անձնական կյանքը պահպանելու համար, օրինակ, հեռացրել է «Filthy Frank Exposes Himself?» (անգլ. թարգմանաբար՝«Filthy Frank-ը բացահայտու՞մ է իրեն») տեսանյութը, որտեղ նա ցույց է տվել իրեն՝ որպես Նյու Յորք նահանհի Բրուքլինի քոլեջի ուսանող, և որ նա չի ցանկանում բացահայտել անձնական տեղեկությունները, վախենալով, որ հետագայում չի կարողանա աշխատանք ստանալ իր շոուի բնույթից[16]։

Երաժշտական ոճ

Joji-ի երաժշտությունը նկարագրվել է որպես թրիփ հոփ և լոու ֆայ[20], որը պարունակում է նաև թրեպ, ֆոլք, էլեկտրոնային և ռիթմ ընդ բլյուզ երաժշտության տարրեր[21]։ Նրա երգերը բնութագրվել են որպես «նվազեցված տեմպ, մելանխոլիկ թեմաներ և ներթափանցող վոկալ» և «մինիմալիստիկ արտադրություն» ունեցող[2][22]։

Միլերին հաճախ համեմատում են էլեկտրոնային արտիստ Ջեյմս Բլեյքի հետ[21]։ Միլերը նշում է, որ Բլեյքը, ինչպես նաև Ռադիոհեդը, Shlohmo-ն և Դոնալդ Գլովերը նրա երաժշտության վրա ազդեցություն են ունեցել[23]։ Pigeons and Planes-ի հետ հարցազրույցում, Միլերն ասել է, որ նրա երաժշտությունը ոգեշնչվել է այն ժամանակից, երբ նա մեծացել է Օսակայում, և բում բափ գործիքավորումներից, որոնք նա լսում էր Կանադական Ակադեմիան հաճախելու ժամանակ[24]։

Անձնական կյանք

Միլերն ապրում է Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում[25]։ Նա հաճախ ուղևորվում է Լոս Անջելես աշխատանքի համար և այնտեղ նույնպես բնակավայր ունի[26]։

Միլերը չբացահայտված նյարդաբանական խանգարում ունի, որը հանգեցնում է սթրեսի հետևանքով առաջանող ցնցումների։ Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է նրան թողնել իր կարիերան ՅուԹյուբում[27]։

Սկավառակագրություն

Որպես Pink Guy

  • Pink Guy (2014)
  • Pink Season (2017)
  • Pink Season: The Prophecy (2017)

Որպես Joji

Ստուդիական ալբոմներ

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Ալբոմի մանրամասներ ...
Ստուդիական ալբոմների ցանկ՝ որոշ մանրամասներով
Անվանում Ալբոմի մանրամասներ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ
AUS
[28]
BEL
(FL)

[29]
CAN
[30]
NLD
[31]
NZ
[32]
SWE
[33]
UK
[34]
US
[35]
US
R&B
/HH

[36]
US
R&B

[37]
Ballads 1 1781744104726311
Nectar
  • Թողարկվել է՝ Հուլիսի 10, 2020[40]
  • Լեյբլ՝ 88rising, 12Tone
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Թողարկվելիք
Փակել

Մինի ալբոմներ

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Մանրամասներ ...
Մինի ալբոմների ցանկ՝ որոշ մանրամասներով
Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքեր չարթերում
CAN
[41]
NZ
[32]
US
[42]
US
R&B
/HH

[43]
In Tongues
  • Թողարկվել է՝ 3 November 2017
  • Լեյբլ՝ 88rising, Empire
  • Ձևաչափեր՝ Թվակին ներբեռնում, LP
62385828
Փակել

Սինգլներ

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Տարեթիվ ...
Սինգլների ցանկ՝ որոշ մանրամասներով
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
AUS CAN[44] IRE[45] NZ[46] UK US[47] USR&B/HH[48] USR&B[49]
Will He 2017 In Tongues
18[50](Քրիսի, Ռիչ Բրայանի, Թրիփի Ռեդի և Baauer-ի հետ համատեղ) 2018 Ոչ ալբոմային սինգլ
Yeah Right 38 21
  • RIAA: Ոսկե
Ballads 1
Peach Jam

(88rising-ի և BlocBoy JB-ի հետ համատեղ)

Head in the Clouds
Slow Dancing in the Dark 52 4 69 39 7 Ballads 1
Can't Get Over You[53](Քլեմս Կազինոյի մասնակցությամբ) 29
  • RIAA: Ոսկե
Test Drive 30 19
Sanctuary 2019 42 58 61 5 63 80 32 7
  • ARIA: Ոսկե[51]
  • RIAA: Ոսկե
Nectar
Breathe

(88rising-ի և Դոն Քրեզի հետ համատեղ)

Head in the Clouds II
Run 2020 39 57 47 4 46 68 Nectar
Gimme Love 82 90

[54]

4 86
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.