Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Izumi Garden Tower (ճապ.՝ 泉ガーデンタワー Իձումի Գա. դեն տավա), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Մինատո շրջանի Ռոպոնգի 1-6-1 թաղամասում։ Աշտարակում տեղակայված են բնակելի հարկաբաժիններ, հյուրանոց, ֆիտնես կենտրոն, օֆիսներ, խանութներ և ռեստորաններ։ Շինարարությունն ավարտելու պահին՝ 2002 թվականի հունիսի 30-ին, երկնաքերը Մինատո շրջանի ամենաբարձր շենքն էր, բայց արդեն 2003 թվականին իր բարձրությամբ զիջեց Roppongi Hills Mori Tower երկնաքերին։ Ստացավ շինարարության բնագավառի մրցանակ։ Izumi Garden Tower-ը կառուցվել է 1999 թվականի մարտի 16-ից մինչև 2002 թվականի հունիսի 30-ը, երկնաքերի բարձրությունը 216 մետր[1] է, ունի 45 հարկ՝ գետնի վրա, և 2-ը՝ ստորգետնյա։ Այն ունի բացառիկ աստիճանակարգված ձև, ամբողջությամբ ապակեպատ վերելակ, որը գտնվում է շենքից դուրս։ Երկնաքերի ստորգետնյա հարկն անմիջականորեն կապված է Ռոպոնգի-Իտյոմո կայարանի, Նամբոկու մետրոյի գծի և Tokyo Metro-ի հետ։ Երնաքերի փոխարեն ենթադրվում էր ճապոնացի գրող Կաֆու Նագաիի տունը կառուցել, այդ իսկ պտաճառով երկնաքերի ներսում տեղադրեցին հուշատախտակ։
Տեսակ | երկնաքեր և Երկաթուղային կայարան |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Տոկիո և Ռոպոնգի |
Հասցե | 106-0032 |
Հարկեր | 43 |
Ստորգետնյա հարկեր | 2 |
Մակերես | 157 365 քառակուսի մետր |
Սեփականատեր | Sumitomo Realty & Development? |
Հիմնադրված է | 2002 |
Ճարտարապետ | Նիկկեն Սեկկեի |
Պաշտոնական կայք |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.