From Wikipedia, the free encyclopedia
Inia araguaiaensis (լատին․՝ Inia araguaiaensis), հարավամերիկյան գետային դելֆինների տեսակ, հայտնաբերվել է 2014 թվականին Բրազիլիայի տարածքում։ Ապրում է Արագուայա գետի ավազանում։ Տեսակն ընդհանուր ամազոնյան դելֆիների տեսակից առանձնացել է գրեթե 2 միլիոն տարի առաջ, երբ Արագուայան դադարել է կապ ունենալ Ամազոնի հետ[1]։
Inia araguaiaensis | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Inia araguaiaensis | ||||||||
Արեալ | ||||||||
Ավելի վաղ դելֆիներին դասել են ամազոնյան դելֆինների հետ մեկ խմբում։ Նոր տեսակի ինքնուրույնությունը հաստատվել է նրա միջուկային և միտոքոնդրիալ ԴՆԹ ուսումնասիրությունների շնորհիվ, ինչպես նաև մորֆոլոգիական հատկանիշներով։ Սակայն արագուայական դելֆինի մորֆոլոգիական տարբերությունները մերձավոր ազգականից՝ ամազոնականից, աննկատ են։ Բոլիվիական դելֆինից (որին երբեմն համարում են ամազոնականի ենթատեսակ) ունի մեծ տարբերություն։ Արագուայական դելֆինը ունի քիչ ատամներ (յուրաքանչյուր ծնոտին կա 24-28 ատամ՝ ամազոնյանի 25-29-ի և բոլիվիականի 31-35-ի դիմաց), կան նաև որոշ տարբերություններ գանգի չափերի մեջ[2]։
Այդ դելֆինների թվաքանակի գնահատումները ընկած են 600-1500 առանձնյակների միջև[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.