From Wikipedia, the free encyclopedia
II բանակը (թուրքերեն՝ İkinci Ordu, «Իքինջի օրդու») Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունի բավական երկար պատմություն։ II բանակը կազմավորվել է դեռևս XIX դարի 70-ականների սկզբներին՝ Օսմանյան կայսրության ռազմական բարեփոխումների ընթացքում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին։
II բանակ (Օսմանյան կայսրություն) թուրքերեն՝ İkinci Ordu, անգլ.՝ Second Army (Ottoman Empire), ռուս.՝ 2-я армия (Османская империя), արաբ․՝ (الجيش الثاني (الدولة العثمانية, գերմ.՝ Zweite Armee (Osmanisches Reich) | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն |
Ենթարկոում | Օսմանյան կայսրության Սուլթան |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
. | |
Տեղաբաշխում | 1873-1878՝ Բուլղարիա, 1878-1908՝ Ադրիանուպոլիս, |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1873– ...., 5 օգոստոս – 18 նոյեմբեր 1914[1], 5 դեկտեմբեր 1914[1] - 10 դեկտեմբեր 1918[2] |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ Կովկասյան պատերազմաշրջան (Առաջին համաշխարհային պատերազմ) Բիթլիսի ճակատամարտ |
Լուծարվեց | 10 դեկտեմբեր 1918[2] |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Ահմեթ Մուհթար փաշա (1873–1876), Վեհիբ փաշա (նոյեմբեր 1914 – փետրվար 1916), Ահմեդ Իզզեթ փաշա (փետրվար 1916 – մարտ 1917), Մուստաֆա Քեմալ փաշա (մարտ–հուլիս 1917), Ֆևզի փաշա (հուլիս-7 նոյեմբեր 1917), Նիհաթ փաշա (7 նոյեմբեր 1917 – 4 փետրվար 1918) |
1877 թվականին Օսմանյան կայսրության զինված ուժերի II դաշտային բանակը տեղակայված էր ներկայիս Բուլղարիայի տարածքում։ Այդ բանակը կազմված էր հետևյալ հիմնական ռազմական կազմավորումներից.[3]
1877-1878 ռուս-թուրքական պատերազմի համար սկսված զորահավաքի ժամանակ օսմանյան II դաշտային բանակը բաժանվեց երկու մասի. Արևելյան Դանուբյան բանակ (en:Eastern Danube Army) և Արևմտյան Դանուբյան բանակ (en:Western Danube Army)։
1908 թվականի հուլիսի 3-ի Երիտթուրքական հեղափոխությունից և Օսմանյան կայսրության երկրորդ սահմանադրական ժամանակաշրջանի հաստատումից հետո, Օսմանյան նոր կառավարությունը նախաձեռնեց մեծ ռազմական բարեփոխում։ Բանակի շտաբները՝ մասնավորապես՝ երկրորդ դաշտային բանակինը՝ արդիականացվեցին։ II բանակի օպերատիվ շրջանն էր Թրակիան, Դարդանելը։ Բանակի շտաբը տեղակայվեց Ադրիանուպոլիս քաղաքում (այժմ՝ Էդիրնե) և այդ բանակը զորամասեր ուներ թե՛ Եվրոպայում, թե՛ Փոքր Ասիայում։ II բանակի շտաբի ենթակայության ներքո էին գտնվում հետևյալ գործող դիվիզիաները.[4] Բացի այդ բանակը տեսչական գործառույթներ ուներ վեց ռեդիֆ կամ պահեստազորային դիվիզիաների և մեկ ռեդիֆ բրիգադի նկատմամբ.[5]
Բացի այդ II դաշտային բանակն ուներ 34 գնդացրային ստորաբաժանում։
Օսմանյան բանակի հետագա վերակազմավորման ընթացքում, երբ կատարվեց բանակային կորպուսների մակարդակով շտաբների ստեղծումը, II դաշտային բանակը 1911 թվականին իր շտաբը տեղակայեց Թեսալոնիկեում։ Այժմ II բանակը պատասխանատու էր Բալկանների համար, ինչպես նաև օպերատիվ վերահսկողություն ուներ Սիրիայում և Պաղեստինում գտնվող օսմանյան զորքերի համար։ Բանակի կազմի մեջ ներառված էին երկու տեսչություններ. Երկրորդ ռազմական տեսչությունը Բալկաններում և V ռազմական տեսչությունը, որին վիճակված էր վերակազմավորվելու որպես Օսմանյան կայսրության V բանակ՝ Սիրիայում։ Առաջին Բալկանյան պատերազմի սկզբին՝ 1912 թվականի դրությամբ ուներ հետևյալ կառուցվածքը.[6] (տեղանունները տրված են այնպես, ինչպես օսմանցիներն էին օգտագործում դրանք իրենց ժամանակ).
Լրացուցիչ կերպով՝ երկրորդ ռեդիֆ տեսչությունը Բալկաններում դիվիզիաներ ուներ հետևյալ վայրերում՝
Հինգերորդ ռեդիֆ տեսչությունը Սիրիայում ուներ հետևյալ դիվիզիաները.
Երբ պատերազմը սկսվեց Երկրորդ դաշտային բանակը դարձավ Արևմտյան դաշտային բանակ՝ հավասարազոր Բանակախմբին։ Սիրիայում գտնվող զորքերը արգելափակվեցին Հունաստանի նավատորմի կողմից՝ թույլ չտալով ուժեղացնելու Բալկաններում գտնվող զորքերը։
Պատերազմից հետո Երկրորդ դաշտային բանակը վերակազմավորվեց այն զինվորականներից, ովքեր ողջ էին մնացել Բալկաններում գտնվող Արևմտյան բանակի ոչնչացումից հետո.[8] Վերստին կազմավորված երկրորդ դաշտային բանակը նախ ուղարկվեց Իկոնիա (Ikonia, tr:Konia), իսկ ապա՝ Սիրիա։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Երկրորդ դաշտային բանակի շտաբը տեղակայված էր Հալեպում՝ Սիրիա։ Նրա ենթակայության ներքո գտնվում էր երկու բանակային կորպուս, որոնցից յուրաքանչյուրի կազմում առկա էր երկու դիվիզիա։ Ռեդիֆ համակարգն իրեն սպառել էր և թուրքական հրամանատարությունը ծրագրել էր ռեզերվային զինվորներով համալրել գործող զորամասերը, այլ ոչ թե ստեղծել առանձին ռեզերվային զորամասեր։ թվականի հոկտեմբերին երկրորդ դաշտային բանակի հրամանատարն էր գեներալ Վեհիբ փաշան։ Մինչև 1914 թվականի նոյեմբերի մոտերքը Երկրորդ դաշտային բանակը տեղափոծվեց Կոստանդնուպոլիս, և իր ենթակայության ներքո ուներ V և VI բանակային կորպուսները, որոնցից յուրաքանչյուրը կազմված էր երեքական դիվիզիայից[9]։ 1915 թվականի փետրվարին Թուրքիան վերակազմավորեց Բոսֆոր և Դարդանել նեղուցների պաշտպանությունը[10]։
Երկրորդ դաշտային բանակը պատասխանատու էր հարավային և արևելյան ափերի պաշտպանության համար։ Հետագայում այդ բանակը զորքեր տրամադրեց Գալիպոլի թերակղզում կռվելու համար, սակայն այլ որևէ դեր չունեցավ։
1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունում սկսեց իրականացվել Հայոց ցեղասպանությունը, որին մասնակցում էին և տարիներ շարունակ մասնակցելու էին օսմանյան զինված ուժերը՝ իրենց գրեթե բոլոր զորամասերով ու զորամիավորումներով, Օսմանյան կայսրության Երկրորդ դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.
1916-ի մարտին Օսմանյան բարձրագույն հրամանատարությունը որոշում կայացրեց II դաշտային բանակը տեղափոխել Կովկասյան ռազմաճակատ, այսինքն՝ Արևմտյան Հայաստան։ Ծրագրված էր, որ II դաշտային բանակը հարձակման կանցնի III դաշտային բանակի հետ փոխգործակցելով։ II դաշտային բանակը կազմված էր Գալիպոլիի կամ Դարդանելի ճակատամարտի վետերաններից, ինչպես նաև ևս երկու նոր դիվիզիայից։ Օսմանյան կայսրության երկաթուղային համակարգի թույլ զարգացվածության պատճառով II դաշտային բանակի զորքերի փոխադրումը շատ երկար ժամանակ խլեց։ Այդ ընթացքում ռուսաստանի զորքերը հարվածեցին III դաշտային բանակին և ծանր կորւստներ պատճառեցին առանց այն էլ ջարդված այդ բանակին։ II դաշտային բանակը, որի հրամանատարն էր այդ ժամանակ գեներալ Ահմեթ Իզզեթ փաշան, վերջապես հարձակման անցավ 1916-ի օգոստոսին,
իր կազմում ունենալով հետևյալ դիվիզիաները.[11]
Բացի այդ, II դաշտային բանակին էր տրված III կանոնավոր հեծելազորային դիվիզիան։
Մինչ Երկրորդ դաշտային բանակի XVI բանակային կորպուսը՝ գեներալ Մուստաֆա Քեմալ փաշայի հրամանատարությամբ հաջողությունների հասավ Բիթլիս և Մուշ քաղաքներում և նրանց գավառներում, Երկրորդ դաշտային բանակի մյուս ուժերի՝ III և IV բանակային կորպուսների կողմից իրականացված գլխավոր հարձակումը անհաջողության մատնվեցին և հանգեցրին մեծ կորուստների։ Արդյունքում Երկրորդ դաշտային բանակը կորցրեց իր 100 հազար զինվորներից 30 հազարը։ Մեծ կորւստեր կրեցին թե՛ վետերանների դիվիզիաները, թե՛ նոր կազմավորված լավագույն դիվիզիաները։ Օսմանյան զինված ուժերը չէին կարող այսպիսի կորուստներ ունենալ, աննշան հաջողություններ ունենալու դիմաց։ Այդ ամենի արդյունքում Երկրորդ դաշտային բանակի հարձակումը վերածվեց ռազմավարական մեծ պարտության[12]։ Դա օսմանյան բանակի վերջին մեծ ռազմավարական հարձակումն էր Առաջին համաշխարհային պատերազմում։
Ի պատասխան այլ վայրերում տեղի ունեցած պարտությունների, Երկրորդ դաշտային բանակը մի շարք դիվիզիաներ ուղարկեց այլ տարածաշրջաններ, զորօրինակ՝ Միջագետք և Պաղեստին։ 1916-ի դեկտեմբերի դրությամբ Երկրորդ դատային բանակը կազմված էր վեց հետևակային և մեկ հեծելազորային դիվիզիաներից[13]։ Դրանից հետո այդ բանակն այլևս որևէ նշանավոր դեր չի խաղացել Առաջին համաշխարհային պատերազմում։
1917-ին Մուստաֆա Քեմալ փաշան առաջ քաշվեց և նշանակվեց Երկրորդ դաշտային բանակի հրամանատարի պաշտոնակատար։ Սակայն այդ պաշտոնում նա երկար չմնաց, քանզի նրան տեղափոխեցին Պաղեստինյան ռազմաճակատ, որպես Յոթերորդ բանակի հրամանատար։ Երկրորդ բանակը 1918 թվականի փետրվարի 4-ի դրությամբ այլևս փաստացի կազմալուծվեցԼ[14] Հետագայում Երկրորդ բանակը դարձյալ գործի դրվեց և իր կազմի մեջ ստացավ թիկունքային տարածաշրջանի զորքերը, այդ թվում՝ Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում գտնվող աշխատանքային զորքերը։ Մեգիդդոյի պարտությունից հետո Երկրորդ դաշտային բանակը կարճ ժամանակով ռազմաճակատ ուղարկվեց, իր կազմում ունենալով երեք հետևակային դիվիզիա՝ XXIII, XLI, LXIV։ Դա Առաջին համաշխարհային պատերազմի ավարտական ժամանակաշրջանն էր[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.