Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ (հապավում՝ IEEE, անգլ.՝ Institute of Electrical and Electronics Engineers), շահույթ չհետապնդող ճարտարագիտական ասոցիացիա ԱՄՆ-ում, որը մշակում է ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի և սարքային ապահովման ու ցանցերի համաշխարհային ստանդարտներ։ Կորպորատիվ գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[14], իսկ գործունեության կենտրոնը՝ Նյու Ջերսի նահանգի Պիսկատուեյ քաղաքում։ Կազմավորվել է 1963 թվականին Ամերիկյան Էլեկտրաճարտարագետների ինստիտուտի և Ռադիոճարտարագետների ինստիտուտի միաձուլմամբ[15]։ 2018 թվականի դրությամբ այն աշխարհի ամենամեծ տեխնիկական ասոցիացիան է[16], որն ունի ավելի քան 423,000 անդամ աշխարհի ավելի քան 160 երկրներում[17]։ Ինստիտուտի նպատակներն են կրթական և տեխնոլոգիական առաջընթացը էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի, հեռահաղորդակցության, հաշվողական տեխնիկայի և հարակից ոլորտներում[14][18]։

Պատմություն

Այս հասարակական շահույթ չհետապնդող ասոցիացիան հայտնվեց 1963 թվականին երկու ամերիկյան մասնագիտական ընկերությունների միաձուլման արդյունքում։ Այդ ինստիտուտներն էին՝ Ռադիոճարտարագետների ինստիտուտը (IRE), որը ստեղծվել էր 1912 թվականին, և Ամերիկյան Էլեկտրաճարտարագետների ինստիտուտը (AIEE), որը ստեղծվել է 1884 թվականին[19]։

Նպատակ

IEEE-ի հիմնական նպատակն է էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտական գործունեության կազմակերպման և զարգացման մասնագետների տեղեկատվական և նյութական աջակցությունը, դրանց արդյունքների կիրառումը ի շահ հասարակության, ինչպես նաև IEEE անդամների մասնագիտական աճը։

Գործունեություն

IEEE-ն, որն ունի ավելի քան 400,000 անհատական անդամներ 170 երկրներից (այդ թվում ավելի քան 100,000 ուսանող), հրատարակում է համաշխարհային տեխնիկական գրականության մեկ երրորդը ռադիոէլեկտրոնիկայի, համակարգիչների, կառավարման համակարգերի, էլեկտրատեխնիկայի կիրառման վերաբերյալ[20][21], այդ թվում (2011 թվականի հունվարի դրությամբ) 122 տեղեկատու գիտական ամսագիր և մասնագետների համար նախատեսված 36 առևտրային ամսագրեր, տարեկան անցկացնում է ավելի քան 300 խոշոր գիտաժողով։ Ասոցիացիան մասնակցել է շուրջ 900 գործող ստանդարտների մշակմանը։

Մասնակցություն ԱՄՆ պատժամիջոցներին

2002 թվականի հունվարին IEEE-ն իր իրանցի անդամներին զրկեց մի շարք արտոնություններից, ինչպիսիք են IEEE լոգոն օգտագործելու իրավունքն իրենց նախագծերի գովազդում, IEEE հրատարակությունների էլեկտրոնային տվյալների շտեմարանների հասանելիությունը և աշխատատեղերի ցուցակների հասանելիությունը։

Ստանդարտներ

  • IEEE 754 — Լողացող կետով թվաբանություն.
  • IEEE 802 — IEEE ստանդարտների ընտանիք, որը վերաբերում է տեղական տարածքային ցանցերին (LAN) և քաղաքային տարածքային ցանցերին (MAN
  • IEEE 1003 — POSIX — Համատեղելիության ստանդարտ UNIX-անման օպերացիոն համակարգերի համար։
  • IEEE 1059 — Ծրագրային ապահովման ստուգման և վավերացման պլանների ուղեցույց։
  • IEEE 1063 — «IEEE Standard for Software User Documentation» — Ծրագրային ապահովման համար օգտագործողի ձեռնարկի ստանդարտ։
  • IEEE 1149 — Միկրոսխեմաների արտաքին սկանավորման ստանդարտ (Boundary Scan) — տպագիր տպատախտակների փորձարկում, ծրագրավորում և անսարքությունների տեղայնացում։
  • IEEE 1284 — զուգահեռ ինտերֆեյս։
  • IEEE 1394 — FireWire (i-Link) — սերիական արագընթաց շինա, որը նախատեսված է համակարգչի և այլ էլեկտրոնային սարքերի միջև թվային տեղեկատվության փոխանակման համար։
  • IEEE 1667 — Standard Protocol for Authentication in Host Attachments of Transient Storage Devices — Ստանդարտ նույնականացման արձանագրություն շարժական պահեստավորման սարքերի միացման համար։
  • IEEE 1990 — Scheme ֆունկցիոնալ ծրագրավորման լեզվի սխեման։

IEEE մրցանակներ

  • IEEE պատվո մեդալ
  • Էդիսոնի մեդալ
  • IEEE-ի հիմնադիրների մեդալ
  • Ջեյմս Հ. Մալիգան կրտսերի մեդալ կրթության համար
  • Ալեքսանդր Բելլի անվան ոսկե մեդալ
  • Սիմոն Ռամոյի մեդալ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.