քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Հոլմիում (լատին․՝ Holmium) քիմիական տարր է, որի նշանն է Ho, պարբերական համակարգի լանթանոիդների խմբին պատկանող քիմիական տարր։ Լանթանիդ է։ Կարգահամարը 67 է, ատոմական զանգվածը՝ 164,9304: Բաղկացած է մեկ կայուն իզոտոպից՝ 165Ho: Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը 4f11 5s2 5p6 6s2 է։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Հոլմիում / Holmium (Ho), Ho, 67 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 1164,93032(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f11 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 179 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 158 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 89,4 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,23 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Ho←Ho3+ -2,33 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 574,0 (5,95) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1 747 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 2 968 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 27,15[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 18,7 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,577 c=5,616 | ||||
C/a հարաբերություն | 1,570 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) (16,2) Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
67 | Հոլմիում |
164,93 | |
4f116s2 |
Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Պ. Տ. Կլևեն, 1879 թվականին։ Անվանվել է ի պատիվ Ստոկհոլմի, Holmia - Ստոկհոլմի լատին․՝ անվանումը։
Հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3·10−4 % ըստ զանգվածի, ծովի ջրում՝ 2,2·10−7 %: Հանդիպում է հազվագյուտ հողային այլ տարրերի՝ մոնացիտի, բաստենեզիտի, էվկսենիտի, ապատիտի հետ։
Հոլիումը մտնում է լանթանիդների կազմի մեջ, որոնք հիմնականում հանդիպում են ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սկանդինավիայում։
Սպիտակ արծաթափայլ, առաձգական մետաղ է, խտությունը՝ 8800 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1461 °C, եռմանը՝ 2600 °C : Հոլմիումը ամենաուժեղ պարամագնիսական մետաղն է։
Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք։ Տաքացնելիս փոխազդում է ջրածնի, ածխածնի, ազոտի, ֆոսֆորի, ածխածնի օքսիդների հետ։
Քայքայում է ջուրը, փոխազդում է HCl-ի, H2SO4-ի հետ՝ դուրս մղելով ջրածին։ 180-200 °C-ից բարձր օդում արագ օքսիդանում է՝ առաջացնելով Ho2O3 օքսիդը, որին համապատասխանող հիդրօքսիդը՝ Ho(OH)3, հիմք է, ալկալիների հետ չի փոխազդում։
Ho3+ իոնը դեղին է, կոմպլեքս միացություններ է առաջացնում օրգանական շատ նյութերի հետ։
Ստացվում է քլորիդը կամ բրոմիդը կալցիումով վերականգնելիս, միացությունները էլեկտրոլիզելով հեղուկ Cd-ի և Zn-ի կաթոդով, որոնք թորում են վակուումի տակ։
Հոլմիումը և դրա միացությունները կիրառվում են մագնիսներ պատրաստելու, ապակին, հախճապակին և ճենապակին դեղին ներկելու համար և այլուր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.