Remove ads
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Դիսպրոզիում (լատին․՝ Dysprosium), քիմիական տարր է, որի նշանն է Dy, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր։ Լանթանիդ է, պատկանում է հազվագյուտ հողային տարրերի խմբին, կարգահամարը՝ 66, ատոմական զանգվածը՝ 162, 50, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 5p66s2։
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Դիսպրոզիում / Dysprosium (Dy), Dy, 66 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 162,500(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f10 6s2 | ||||
Ատոմի շառավիղ | 180 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 159 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+3e) 90,8 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 1,2 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Dy←Dy3+ -2,29В Dy←Dy2+ -2,2В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 3 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 567,0(5,88) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1685 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 1685 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 28,16[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 19,0 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=3,593 c=5,654 | ||||
C/a հարաբերություն | 1,574 | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 10,7 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
66 | Դիսպրոզիում |
162,50 | |
4f106s2 |
Դիսպրոզիումը հայտնաբերել է Լեկոք դը Բուաբոդրանը 1886 թվականին, ստացել է Զ․ Ուրբեյնը 1906 թվականին։
Անվանումը հին հունարեն՝ δυσπρόσιτος - դժվարամատչելի[3], ստացել է ուղեկիցներից դժվար անջատվելու պատճառով։
Բնության մեջ հանդիպում է իտրիումական միներալներում, նաև մոնացիտում, լոպարիտում և այլն։ Երկրակեղևում պարունակում է 5• 10−4 % դիսպրոզիում (ըստ զանգվածի), օվկիանոսի ջրում՝ 2,9×10−6[4]:
Դիսպրոզիումի հանքավայրերը գտնվում են Չինաստանում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Աֆղանստանում, Ռուսաստանում, Կիրգիզիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում[5]։
Դիսպրոզիումը կարելի է ստանալ նրա միացություններն ալկալիական կամ հողալկալիական մետաղներով վերականգնելով կամ էլեկտրոլիզի միջոցով։
Արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 8530 կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 1407 °С, եռմանը՝ 2600 °С: Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք։ 180-200 °C-ից բարձր տաքացնելիս օդում օքսիդանում Է՝ առաջացնելով անգույն Dy2O3 օքսիդը։
Տիդրօքսիդը՝ Dy(ОН)3, թույլ հիմք է։ Դիսպրոզիումի միացությունները դեղնականաչավուն են։ Տաքացնելիս միանում է ջրածնին, ազոտին, ածխածնին։ Դիսպրոզիումը փոխազդում է բազմաթիվ օրգանական միացությունների հետ՝ առաջացնելով կոմպլեքս միացություններ։
Դիսպրոզիումը f- տարր է, ունի 7 կայուն իզոտոպ։ Արհեստականորեն ստացվել են 149-167 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.