From Wikipedia, the free encyclopedia
Favicon (անգլ.՝ FAVorite ICON — «ընտրյալ պատկեր»), վեբ կայքի կամ էջի գրաֆիկական պատկեր։ Ցուցադրվում է դիտարկիչի էջանիշների անվանումից առաջ, ինչպես նաև պահպանված էջանիշների շարքում։
Սովորաբար օգտագործվում է 16x16 փիքսել չափով պատկեր՝ favicon.ico անվանմամբ։
1999 թվականի մարտին Մայքրոսոֆթը թողարկեց Internet Explorer 5 դիտարկիչը, որն առաջին անգամ օգտագործեց պատկերները որպես կայքի էջանիշ[1]։ Սկզբնապես այդ պատկերը favicon.ico
անվանումով ֆայլ էր, որը տեղադրված էր կայքի հիմնային թղթապանակում (root folser) (Օրինակ՝ http://en.wikipedia.org/favicon.ico)[2][3][4][1][3]։
Հետևյալ աղյուսակը ցուցադրում է հիմնական վեբ դիտարկիչները, որոնք աջակցում են Favicon֊ի տարբեր տիպեր և ֆունկցիաներ։ Թիվը ցույց է տալիս դիտարկիչի տարբերակը, որից սկսած այն աջակցում է տվյալ ֆունկցիան։
Ժամանակակից շատ դիտարկիչների դեպքում անհրաժեշտ չէ էջին ավելացնել favicon.ico
կոդը։ Նման հրահանգի բացակայության դեպքում դիտարկիչը փորձում է favicon.ico
ֆայլը բեռնել կայքի հիմնային թղթապանակից։ Սակայն հնարավորություն կա կայքի <head>
թեգերի մեջ հատուկ հրահանգով ցույց տալ /favicon.ico
-ի հասցեն։
favicon.ico
պատկերի հասցեն տալու օրինակ․
<link rel="icon" type="image/png" href="/someimage.png" />
որտեղ
rel
-ը կարող է պարունակել «shortcut icon» պարամետրը։href
-ը պարունակում է ֆայլի բացարձակ կամ հարաբերական հասցեն։png
կամ gif
, իսկ չափսը 16x16 կամ 32x32 փիքսել, 8 կամ 24 բիթային գույներով։Այս դեպքում type
-ը պետք է պարունակի MIME ֆորմատ (օրինակ՝ PNG-ի համար image/png
)։
2003 թվականին Սեյմոն Բատչերը Internet Assigned Numbers Authority-ում (IANA) գրանցեց ICO ֆորմատը։
Եթե Internet Explorer-ի համար օգտագործվում է ICO տիպը, ապա դրա MIM տիպը պետք է լինի image/vnd.microsoft.icon
։ image/x-icon
-ը հնացավ 2003 թվականին՝ ICO-ի տիպերի ստանդարտացումից հետո։ image/vnd.microsoft.icon
տիպն աջակցում են բոլոր դիտարկիչները։
Edge | Firefox | Google Chrome | Internet Explorer | Opera | Safari | |
---|---|---|---|---|---|---|
<link rel="shortcut icon"
href="http://example.com/myicon.ico" />
|
Այո[1] | Այո[1] | Այո[1] | Այո[1][5] | Այո[1] | Այո |
<link rel="icon"
type="image/vnd.microsoft.icon"
href="http://example.com/image.ico" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 9 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
<link rel="icon" type="image/x-icon"
href="http://example.com/image.ico" />
|
Այո[1] | Այո[1] | Այո[1] | Այո (IE 9 տարբերակից սկսած)[10] | Այո[1] | Այո |
<link rel="icon"
href="http://example.com/image.ico" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
<link rel="icon" type="image/gif"
href="http://example.com/image.gif" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
<link rel="icon" type="image/png"
href="http://example.com/image.png" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
favicon.ico գտնում է կայքի հիմնային թղթապանակում |
Այո | Optional[11] | Այո | Այո | Optional[12] | Այո |
նախըտրելի է հիմնային (root) կամ (X)HTML հղվող տարբերակը | linked | linked | linked | linked | ? | ? |
Apple ընկերություն սարքավորումները՝ սկսած iOS 1.1.3 տարբերակից և Անդրոիդ հիմքով որոշ սարքավորումներ[13] աջակցում են էջանիշի պատկերներ, որոնք օգտագործվում են վեբ ծրագրերում[14][15]։
Ցանկալի չափսերը 60×60 փիքսել են iPhone-ի համար, իսկ Retina էկրանով iPhone-ի դեպքում՝ 120×120 փիքսել[15][16][17]։
iPad֊ի դեպքում Favicon֊ի ցանկալի չափսը 76×76 փիքսել է, իսկ iPad֊ի երրորդ սերնդից սկսած Retina էկրանների դեպքում՝ 152×152 փիքսել[18]։
Անդրոիդով թաբլետների դեպքում (Chrome բրաուզերով) նախընտրելի է PNG ֆորմատը՝ 192x192 փիքսել չափով[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.