From Wikipedia, the free encyclopedia
The Codemasters Software Company Limited (կարճ տարբերակը՝ Codemasters), համակարգչային խաղերի մշակող և հրատարակիչ, տեղակայված է Մեծ Բրիտանիայում։
Codemasters | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 1986 |
Վայր | Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 800 մարդ |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Դուստր ընկերություններ | Slightly Mad Studios? |
Սեփականատեր | Electronic Arts |
Կայք | codemasters.com(անգլ.) |
Codemasters Վիքիպահեստում |
Ընկերությունը հիմնադրվել է 1986 թվականին Ռիչարդ և Դեյվիդ Դարլինգների կողմից[1]։ Codemasters-ը արագ զբաղեցրեց իր տեղը խաղային շուկայում, զբաղվելով ZX Spectrum-ի համար խաղերի մշակմամբ, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում էին գլուխկոտրուկներ։ Այսպիսի խաղերի վառ օրինակ է՝ Dizzy-ի խաղաշարքը։ Չնայած Codemasters-ը հաջող կերպով սկսեց մշակել խաղերը ZX Spectrum-ի համար, նա նաև թողարկում էր խաղերը այլ համակարգերի համար՝ Enterprise 128, VIC 20, Commodore 64, Commodore 16, BBC Micro, Acorn Electron, Amstrad CPC, Atari 400/800, Commodore Amiga և Atari ST։
1980-ական թվականներին Codemasters-ը համարվում էր այն ընկերությունը, որը վաճառում էր իր խաղերը ամենացածր, չփոփոխվող գնով։ Սակայն սկսած 1992 թվականից ընկերությունը կրճատեց բյուջետային խաղերի շարքը, ավելի մեծ նախագծերով զբաղվելու համար, ինչն էլ դժգոհության ալիք բարձրացրեց խաղասերների շրջանում քանի, որ ընկերության հաջողության գործում մեծ դեր էին խաղացել հենց այդ խաղերը։
Երբ 8 բիթային տնային համակարգիչների շուկան սկսեց նեղանալ, Codemasters սկսեց մշակել խաղեր նախատեսված 16 բիթային խաղային համակարգերի համար, ինչպես նաև բյուջետային խաղերից անցում կատարեց ավելի թանկ խաղերի մշակմանը, իսկ արդեն 1993 թվականին թողարկվեց վերջին բյուջետային խաղը՝ Dizzy — Crystal Kingdom Dizzy։
2016 թվականի ապրիլին Codemasters-ը հայտարարեց, որ վարձել է ավտոմրցաշավային խաղերի մշակողների շատերին՝ Evolution Studios-ից, այն բանից հետո երբ Sony-ին փակեց ստուդիան[2]։
2019 թվականի նոյեմբերին Codemasters-ը հայտարարեց, որ գնել է Slightly Mad Studios ստուդիան։ Գործարքի արժեքը կազմում էր 30 մլն դոլար[3]։
2020 թվականի հուլիսի 1-ին Codemasters և World Rally Championship միջև կնքվեց պայմանագիր WRC խաղի մշակման համար։ Առաջին խաղը պլանավորվում է թողարկել 2023 թվականի ապրիլի 1-ից 2024 թվականի մարտի 31-ը[4]։
2020 թվականի նոյեմբերին Codemasters-ը հայտարարեց, որ Take-Two Interactive-ը դիմել է իրեն՝ գնման հարցով առաջարկելով 739,2 մլն ֆունտ սթերլինգ։ Codemasters հայտարարեց, որ խորհուրդը պատրաստ է հաստատել գործարքը որոշակի փոփոխություններից հետո[5][6]։ Նույն ամսում ընկերությունները համաձայնեցրեցին պայմանագրերը վաճառքի հետ կապված, գործարքը արժեցավ 994 մլն դոլար, իսկ պայմանագիրը ավարտվում է 2021 թվականին[7]։ Codemasters-ի ձեռք բերումից հետո, ընկերությունը գործելու էր 2K անվան ներքո։ Take-Two-ի տնօրեն Շտրաուս Զելնիկը հայտարարեց, որ Codemasters-ի կողմից մշակված ավտոմրցաշավային խաղերը համադրվում են իր սպորտային խաղերի շարքի հետ[8]։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերին, Electronic Arts-ի առաջարկը գերազանցեց Take-Two-ի առաջարկին։ Electronic Arts-ը առաջարկեց 1,2 միլլիարդ դոլար։ Codemasters-ի խորդուրդը համաձայնվեց EA-ի հետ[9]։ Գործարքը ավարտվեց 2021 թվականի փետրվարին, և ողջ բաժնետոմսերը անցան EA Codex Games Limited դուստր ընկերությանը[10][11]։ EA-ի ներկայացուցիչներից Էնդրյու Ուիլսոնը հայտարարեց, որը նրանք պլանավորում են պահպանել Codemasters-ը, որպես առանձին կազմակերպություն EA-ի կազմում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.